ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, June 22, 2009 10:29 - 7 քննարկում

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻՑ

Ուրոգվայը ամբողջությամբ ընդգրկված է Պամպա ռեգիոնի մեջ, և ավելի փոքր է քան Արգենտինան։ Հավանաբար դա է պատճառը որ այնտեղ հողամասերը ավելի թանկ են քան Արգենտինայում։ Ես նայել եմ, այնտեղ հեկտարը գնահատվում է հազարներով, և ոչ հարյուրներով։ Հազար դոլարից պակաս չեմ տեսել։
19-րդ դարում Արգենտինան և Բրազիլիան պատերազմել են Ուրուգվայի համար, տարեթվերը չեմ հիշում։ Անգլիան և Ֆրանսիան միջնորդել են, որ Ուրոգվայը դառնա անկախ պետություն, որ ոչ Արգենտինային մնա, ոչ էլ Բրազիլիային։ Մտածում եմ ի՞նչ կփոխվեր, եթե Ուրոգվայը մնար Արգենտինային, երևի ավելի շատ տարածքներ կունենար, որ վաճառեր մեծահարուստ արտասահմանցիներին։
Պատմեմ ինչո՞ւ այդ հակամարտությունը ծագեց։ Երբ իսպանացիները և պորտուգալացիները նվաճում էին նոր հայտնաբերած Հարավային Ամերիկան, մի պայմանագիր կնքեցին։ ( http://en.wikipedia.org/wiki/Treaty_of_Tordesillas ) Այդ պայմանագրում մի միջօրեական գիծ ընտեցին, որ բաժանեն Հարավային Ամերիկան Պորտուգալիայի և Իսպանիայի մեջ։ Այն ժամանակ  Հարավային Ամերիկան դեռ ամբողջովին հետազոտված չեր, և իսպանացիները կարծեցին, որ իրեց բաժին է ընկել մայրցամաքի մեծ մասը։ Երբ հասկացան իրենց սխալը, շտապեցին այդ շտկելու։ Նավերով իջան հարավ և նոր գաղութներ հիմնեցին Լա Պլատա գետին ափին, որպիսի Պորտուգալիայի տարացքային ընդարձակման դեմը առնեն։ Այդպես հիմնեցին Մոնտեվիեոն և Բուենոս Այրեսը։ Բացի դրանից միշտ դժվար է եղել որոշել թե այդ գիծը որտեղով էր անցնում։ Երբ մոտենում էին այդ հորինած գծին վեճերը սկսվում էին։ Մինչ այսօր Բրազիլիայի և իսպանախոս երկրների միջև սահմանը մի միջօրեական գիծ չէ։ Փաստորեն Ուրոգվայի հիմնումը պայմանիագրի խաղտում էր։ Այն ժամանակ Ուրուգվայ կամ Արգենտինա չկար, ողջ տարածքը կոչվում էր «Virreinato del Río de la Plata», որը ես կթարգմանեի որպես «Ռիո դե լա Պլատայի Ենթաթագավորություն»։ Իսպանիայի թագավորը մի «ենթաթագավոր» էր նշանակում Բուենոս Այրեսում որ իշխեր այդ տարածքները, պաշտպանելով Իսպանիայի շահերը։ Այժմյան Ուրուգվայը այդ իշխանության կազմի մեջ էր։ Հետո, երբ Բրազիլիան և Բուենոս Այրես մայրաքաղաքով երկիրը անկախանում են Պորտուգալիայից և Իսպանիայից, նորից սկսվում են վեճերը այդ միջօրեական գծի շուրջ, Բրազիլիան պահանջում էր Ռիո դէ լա Պլատայի Արևելյան Գավառը (Ուրոգվայը), քանի որ դա այդ երևակայական գծի արևելյան  կողմում էր գտնվում, և պիտի պատկանար Պորտուգալիային. Բրազիլիան ներկայանում էր այդտեղ, որպես Պորտուգալիայի իրավահաջորդը։ Իսկ Բուենոս Այրեսի իշխանությունները ցանկանում էին իրենց կազմի մեջ պահել բոլոր նախկին «ենթաթագավորության» տարածքները։ Եվ այդպես սկսվում է հակամարտությունը, ավելի մանրամասը չգիտեմ։
Մի եկկու բան էլ ասեմ Պատագոնիայի մասին։ Այդ ժամանակ Պատագոնիան նվաճված չեր, Արեգնտինայի հարավային սահմանը Նեգրո գետն էր (Rio Negro)։ 1979 թվին Ռոկան նվաճում է Պատագոնիան, ցեղասպանելով տեղացի բնիկ ժողովուրդին։

Սա Ռոկայի արած գործն է՝
http://es.wikipedia.org/wiki/Conquista_del_Desierto

Սա Ռոկան է՝
http://en.wikipedia.org/wiki/Julio_Argentino_Roca

Եվ սա էլ մի քարտեզ որ պատկերացնեք՝
http://es.wikipedia.org/wiki/Archivo:Mapa_ARGENTINA_1881.png

Նույն բանը Չիլին արեց, բաժնետեր դարձավ Պատագոնիայի մի մասին։ Չիլին ու Արգենտինան գրավեցին Պատագոիան, և 1978 թվին քիչ էր մնում իրար աչք հանեին Պատագոնիայում մի փոքր հողի համար։
http://en.wikipedia.org/wiki/Beagle_conflict
Պատագոնիային «ռեգիոն» անվանելը ես համեմատում եմ Հայաստանին «ռեգիոն» անվանելու հետ, Թուրքիայի կողմից։ Գուցե և սխալվում եմ, չգիտեմ։ Պատագոնիայում մի հողամասի հայտարարության մեջ տեսել էի մի նկար քարայրի մեջ, որտեղ բազմաթիվ հետքեր կային մարդու ձեռքերի, և գրած էր որ այդտեղով տաս հազար տարի առաջ մարդիք են անցել։ Դա ինձ հիշեցրեց Ձեր այն հաղորդումը որ ասում էիք, որ Հայաստանից դուրս են եկել նավով Պարսից ծոց, գնացել են Աֆրիկա, հետո Ամերիկա։
Այսօր Պատագոնիան դրած է վաճառքի։ Բնակչությունը շատ նոսր է այնտեղ։ Հեռուստացույցով մի քանի անգամ տեսել եմ որ պետական հողեր են վաճառում մեծահարուստ ամերիկացիներին ու եվրոպացիներին։
Երբ պետությունը հողատարծքներ է սեփականաշնորհում, ավելի մեծ քանակությամբ է վաճառում, և յուրաքաչյուր հեկտարը ավելի էժան։ Ես դրա մասին իմանում եմ միայն վաճառքը վերջանալուց հետո։ Այն անշարժ գույքի կայքերում չի հայտարարվում, երբ պետությունն է անմինջապես վաճառում։ Դրա մասին պետք է իմանալ ուրիշ «ալիքներով», ես այդպիսի ինֆորմացիա չունեմ։ Հեռուստացույցով մի քանի անգամ տեսել եմ, որ բնիկ հնդիկները բողոքում են, երբ պետությունը սեփականաշնորհում է իրեց հողերը, իրենք դառնում են «intruder»-ներ իրենց սեփական հողի վրա, և դուրս են նետվում։ Բացի դրանից կոռուպցիա կա այդ գործողությունների մեջ։ Մի հայտարարություն էի նայում, կարծեմ Կորդոբայում էր, գրած էր որ հողամասի մակերեսը 7500 հեկտար է. բացատրոթյան մեջ գրել էին, իրականում 10.000 հեկտար է, բայց հողամասի մեջ հայտնվել են «ներխուժող տարեր», ինչ-որ դատ են արել, և բարիշել են, որ «ներխուժողներին» հասնում է 2500 հեկտար, իսկ մնացածը մնում է տիրոջը։
Մի անգամ էլ մի հաղորդուման մեջ տեսա, թե ինչպես են մի հնդիկ ընտանիքից խլում իրեց հողերը, անօրինական ճանապարհներով, Սան Լուիս գավառում էր դա։ Ռոմերո ընտանիքը, հնդիկ ընտանիքը, օրենքով ունի մոտ 3000 հեկտարանոց հողամաս Սան Լուիս գավառում, գրանցված պետական մատյաններում։ Այդ մատյանը, որը գտնվում է գավառային պետական մարմինների հսկողության տակ, հանկարծ անհետանում է։ Կարճ ասած, Ոոմերո ընտանիքի գլիխին սարքում են։ Այդ հողամասը հայտվում է վաճառքի հայտարարությունների մեջ, և ասվում է, որ այդտեղ ներխոժողներ կան, բայց պիտի հանվեն։ Մի թղտակից Բուենոս Այրեսից գնացել էր այդտեղ հետազոտելու։ Նա խոսում էր տարբեր մարդկանց հետ, իբր գնորդ, հագուստի մեջ թագնված տեսախցիկով։ Մտավ այն պետական շենքը որտեղ գրանցվում են մարդկանց հողամասերը, խոսաց մի ներկայացուցիչի հետ. պետական ներկայացուցիչը ասաց, որ շատ «սև» բան առանձնապես պետք չի անել, պարզապես մեկը պիտի հայտնվի ու ասի, որ այդ հողերը իրան են պատկանում, և այդպես կձևակերպվի քանի, որ «register» չկա այդ հողամասի վերաբերյալ։ Դրանից հետո նոր վաճառքի տեղի կունենա, օրինական ճանապարհով։ Ասեմ, որ դա մի ժայռոտ հողամաս էր, դա վաճառում էին որպես տուրիստական վայր, որ մեծահարուստ գնորդը գա նայի ու հիանա, դա գյուղատնտեսության համար չէր։ Մինչ այդ Ռոմերոներին փորձել էին ստիպեին որ վաճառեին։ Չգիտեմ այդ պատմությունը ոնց վերջացավ, ցույց տվեցին որ Ռոմերոները ատրճանակներով և հրացաններով զինված ասում էին, որ քանի կենդանի են իրենց հողից չեն կտրվի։
Ես դա չեմ ասում, որ վախենաք Արգենտինայից, ուղակի տեղյակ եմ պահում, որ այդպիսի բաներ էլ են պատահում։ Երբ Բուենոս Այրեսից հեռանում եք, և գնում Արգենտինայի ներսը, այտեղ գավառները նմանվում են ֆեոդալական տիրությունների։ Օրինակ՝ Սան Լուիսում գավառապետը նախկին գավառապետի եղբայրն է, դրանց պապու պապը 19-րդ դարում ինչ-որ մասնակցություն է ունեցել Արգենտինայի ազատագրման գործում Իսպանիայից։ Լա Ռիոխա գավառում առաջ Կարլոս Մենեմն էր գավառապետը, մինջև երկրի նախագահ դառնալը։ Մենեմի մասին ես Ձեզ գրել եմ։ Մենեմի ընտանիքը եկել է Սիրիայից, նրա հոր կամ պապու ագանունը Մենեհեմ էր։ Հետո ազգանումնը փոխեց, որ ավելի լավ հնչի Արգենտինայում։ Կարլոս Մենեմը առաջ մուսուլման էր, նախագահի թեկնածու դառնալուց առաջ՝ կաթոլիկ քրիստոնեա։ Արգենտինայում Ամերիկայի նման չէ որ ցանկացած կրոնի մարդ կարող է դառնալ նախագահ, նախագահը պիտի անպայման կաթոլիկ լինի։ Ինձ բացատրել են, որ Մենեմի ընտանիքը Լա Ռիոխա գավառի տերն է, այտեղ գնել են հանքեր, երբ եկել են Սիրիայից, կարճ ասած ամեն ինչ իրենց ձեռքին է։

Սա Լա Ռիոխան է՝
http://en.wikipedia.org/wiki/La_Rioja_Province_(Argentina)

Սա էլ Մենեմն է՝
http://en.wikipedia.org/wiki/Carlos_Menem

Ոնց որ ամեն գավառ իր տերը ունի։ Եթե հետագայում մի գավառի էլ մերոնք կարողանան տիրանան, կարծում եմ վատ չի լինի։ Ասում են Էնտրե Ռիոսում շատ հրեաներ կան։ Ասել են ինձ, որ եթե Պաղեստինում չստացվեր, Էնտրե Ռիոսը երկրոդ տարբերակն էր Իսրաելը ստեղծելու համար, չգիտեմ ինչքանով է ճիշտ։ Բայց որ Էնտրե Ռիոսում շատ հրեաներ կան դա սուտ չի։ «Entre Rios» բառացի թարգմանվում է որպես «Գետերի Միջև», և իրոք, Էնտրե Ռիոսը գտնվում է Ուրուգվայ և Պարանա գետերի միջև։ Իսկ Էնտրե Ռիոս, Կորիենտես և Միսիոնես գավառները կազմում են «Mesopotamia» ռեգիոնը, այսինքն՝ «Միջագետք» ռեգիոնը։

Սա Էնտրե Ռիոսն է՝
http://en.wikipedia.org/wiki/Entre_R%C3%ADos_Province

Տեսեք այնտեղ գրած է «Urquiza encouraged immigration through “colonization contracts”, setting up many agricultural colonies with European (mainly Volga Germans, Swiss and French) settlers.»։ Երևի այնտեղից են եկել հրեաները, գուցե Ուրկիսան էլ է հրեա եղել, չգիտեմ։

Առայժմ Այսքանը՝
Էդուարդ Հովհաննիսյան



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Էդուարդ Հովհաննիսյան
Jun 22, 2009 18:20