ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, February 25, 2011 12:51 - չքննարկված

Հայկական քաղաքական թայֆաների և նրանց առաքյալների մասին…

ՉՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻՆ

  • article's photo

    Որում, ըստ Հայրիկյանի կողմնակիցների, բացահայտվում են պատմական ճշմարտություններ’Առավոտի’ տրամադրության տակ էր հայտնվել ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անդամներ Մանյա Այվազյանի, Էմմա Շաշիկյանի եւ Արկադի Վարդանյանի բաց նամակը՝ ուղղված ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին, որն ինչ-ինչ պատճառներով այդպես էլ չէր հասել հասցեատիրոջը: Այս նամակի հետքերով երեկ ‘Առավոտը’ փորձեց պարզաբանումներ ստանալ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանից, մանավանդ որ՝ նամակում իր կուսակիցները, ըստ էության, փառաբանել են իրեն: Հայրիկյանը համեստաբար նկատեց. ‘Այո, ինձ դիմել են, ու քանի որ խոսքն իմ մասին է, ես մտածում եմ՝ արժե՞ ուղղարկել, թե՞ ոչ’: Բայց քանի որ նամակում շեշտադրում կա՝ ‘ճշմարտությունը պետք է լինի միշտ մեզ հետ’, Հայրիկյանն անկեղծորեն կիսվեց լրագրողիս հետ, եւ թույլատրեց հրապարակել նամակից հատվածներ: ‘Օրերս նշվեց Հանրապետական կուսակցության քսանամյակը։ Բնականաբար առանձնակի շեշտադրվեց Հանրապետականի հիմնադիր, վաղամեռիկ Աշոտ Նավասարդյանի դերակատարությունը։ Քսանամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը զարմանալիորեն հրավիրված չէր Աշոտ Նավասարդյանին ազգային քաղաքական ասպարեզ ներգրաված Պարույր Հայրիկյանը։ Մինչդեռ սպասելի էր, որ որպես Աշոտ Նավասարդյանի առաջին ուսուցիչ եւ առաջնորդ, Հայրիկյանին ոչ միայն պատվավոր տեղ տրվեր, այլեւ նա ազդարարվեր միջոցառման պատվավոր հյուր։ Հավատացած ենք, դա Հայրիկյանին պետք չէ, դա ձեզ ու մեզ՝ բոլորիս է պետք, որպեսզի մեր երկրում ավելանար ճշմարտությունը՝ Տիրոջ ներկայությունը եւ մենք էլ երախտամոռների չվերածվեինք’,- ասված է նամակի նախաբանում։

    Այնուհետեւ ներկայացվում են ժամանակագրական տվյալներ. ‘Գաղտնիք չէ, որ Աշոտ Նավասարդյանը երկար տարիներ եղել է Պարույր Հայրիկյանի մերձավորագույն զինակիցներից ու օգնականներից մեկը։ Որպես ԱՄԿ նվիրյալ՝ նրա երեք դատապարտումների դատավճիռներում, հիմնականում խոսվում է Պարույր Հայրիկյանի հանձնարարությամբ կատարված կամ Պարույր Հայրիկյանի հետ անմիջականորեն կապված գործերի մասին։ 1970 թվականին Աշոտ Նավասարդյանը դատապարտվում է երկու տարվա ազատազրկման։ Նույն դատավարության ժամանակ նրա ղեկավար Հայրիկյանն արժանանում է չորս տարվա ազատազրկման։ Աշոտ Նավասարդյանին ԱՄԿ ներգրավողը, ԱՄԿ երդվյալ դառնալու հնարավորություն ընձեռողը Ծեծեռնակաբերդի հավերժական կրակի մոտ 1969 թվականի փետրվարի 18-ին եղել է Պարույր Հայրիկյանը։ Նույն օրը, սակայն, գաղտնապահական կանոններից ելնելով՝ Նավասարդյանից առանձին, Հայրիկյանը ԱՄԿ երդվյալների մեջ է ընդգրկել նաեւ Հանրապետականի մեկ այլ առաջնորդի՝ Անդրանիկ Մարգարյանին։

    1981 թվականին Աշոտ Նավասարդյանը դատապարտվում է 11 տարվա ազատազրկման ու աքսորի՝ Հայրիկյանի կողմից բանտում գրված եւ գաղտնի զինակիցներին ուղարկած ստրատեգիական նշանակության հոդվածաշարը տպագրելու եւ տարածելու համար։ Վերջին կալանքից Աշոտ Նավասարդյանի ազատագրումը արագացնելու գործը 1987 թվականին կազմակերպել է այն ժամանակ դեռեւս աքսորյալ Պարույր Հայրիկյանը՝ ստեղծելով բացահայտ գործող Աշոտ Նավասարդյանի եւ Ազատ Արշակյանի պաշտպանության կոմիտեն։ Նույն տարի Նավասարդյանը ժամկետից շուտ ազատ արձակվեց բանտից։ Երկու տարվա ընդմիջումից հետո Աշոտ Նավասարդյանը իր ազգային գործունեությունը վերականգնել է՝ դառնալով Հայրիկյանի հիմնադրած ԱԻՄ՝ ընդհատակից դուրս բերած ԱՄԿ անդամ։

    Մովսես Գորգիսյանի մահից հետո անկախության հանրաքվեի գաղափարի վերաբերյալ, այդ պահանջով նստացույց սկսածների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, Հայրիկյանն ազատում է Աշոտ Նավասարդյանին Անկախության բանակի ջոկատի հրամանատարի պարտականություններից եւ հեռացնում ԱԻՄ խորհրդի կազմից։ Դրանից հետո Աշոտ Նավասարդյանը զանգահարելով ԱՄՆ-ում գտնվող արտաքսյալ Պարույր Հայրիկյանին, կարծիք է հարցնում Հանրապետական անունով կուսակցություն ստեղծելու մասին։ Դա արվելու էր ԱԻՄ ներգրավված մարդկանց հաշվին, այսինքն՝ թուլացնելու էր միակուռ անկախականների կազմակերպությունը։ Դրանից բացի, հակասում էր հենց Աշոտ Նավասարդյանի կողմից տարածված՝ դեռեւս 1976 թվականին որդեգրած ԱՄԿ հիմնարար փաստաթղթի այն դրույթին, ըստ որի ԱԻՄ-ը կարող էր բաժանվել առանձին կուսակցությունների ու դառնալ բազմակուսակցական Հայաստանի կազմակերպիչ միայն անկախության հանրաքվեից հետո։ Սակայն Հայրիկյանը չի խոչընդոտել։ Այս նյութերը՝ մասնավորապես խոսակցությունների ձայնագրությունները այժմ խնամքով ‘պահպանվում’՝ ոչնչացվում են պետական գրապահոցում, սակայն պատճեները կան նաեւ այլ տեղերում։ Եթե թանկ ենք համարում եկող սերնդի ապագան, ապա պետք է միասնաբար ճիշտ հիմքերի վրա դնենք նրանց’։ – Պատրաստեց՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ