ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, May 23, 2011 1:07 - չքննարկված

Թորգոմայ Տուն. Տունը բնակիչներով է շէն

Ռամկավար Մամուլ Մայիս 23, 2011

Հայերիս ընկալման մէջ մեր երկիրը մեր տունն է, ու հենց այդպէս էլ դարեր շարունակ կոչել ենք՝ Թորգոմայ Տուն։ Թորգոմի մասին մեզ շատ տեղեկութիւններ չեն հասել։ Ըստ Խորենացու՝ Նոյի որդին Յաբէթն է, թոռը՝ Գամերը, ծոռը՝ Թիրասը, ծոռնորդին Թորգոմը (տես Մովսէս Խորենացի, Հայոց պատմութիւն, «Հայաստան» հրատ., Երեւան 1990թ., էջ 15»)։

Մեր անուանադիր Հայկը, ըստ նոյն աղբիւրի, որդին էր Թորգոմի։ Իսկ Թորգոմը նոյնպէս անուանադիր է. «Յաբէթի նման՝ Թորգոմը եւս մեծագործ նահապետ, այսինքն՝ ցեղի առաջնորդ էր, թագաւոր, որի համար մեր ազգը կոչւում էր նաեւ Թորգոմեան ազգ, մեր երկիրը՝ Թորգոմայ Տուն» (տես Լեւոն Միրիջանեան, «Հայկեաններ», Երեւան 2009թ., էջ 15)։

Համաշխարհային անուանուած ջրհեղեղից ու Նոյից յետոյ մեզ հասած պատմութեան մէջ, ի հարկէ, առասպելի եւ իրականութեան սահմանները յաճախ աննշմարելի են։ Մէկ բանում կասկած չունենք. մենք ենք մշակել, ծաղկեցրել, երկիր դարձրել ամայի հողը ու ապրել մեր տանը։ Սրա համար է, որ հեռւում տուն ունենալու զգացողութիւնը հայրենիքից դուրս ապրող հայերին չի լքում, քանի դեռ երակներում թեկուզ մեկ կաթիլ հայի արեան հոսք են զգում։

Այսօր շէն է Թորգոմայ Տան մէկ հատուածը միայն, որ Հայաստանի Հանրապետութիւն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն անունների ներքոյ է պահպանում մեր ինքնութեան ու մշակոյթի ծխացող օջախը, Ջաւախքն էլ մեր սեփական տան մէջ մեզ վարձով են տուել… Մեր տան մի մասը «սեփականաշնորհուել» ու շքեղ բնակարան է դարձել այստեղ ներխուժած յոխորտացող օտարների համար, մի մասն էլ վայրենացել է ու կարօտով սպասում է սիրող ու խնամող ձեռքերի։ Այն դէպքում, երբ այդ ձեռքերը երկու երրորդով ուրիշի տունն են շէնացնում։

Մեր տան մեծ մասը զաւթած թրքական պետութեան արտգործնախարարը Ամերիկայում «խոստովանեց», թէ հայերը Թուրքիայիում աղիտալի վնասներ են կրել։ Միայն թէ Դավութօղլուն մոռացել է նշել, թէ երբ են նոյն այդ հայերը կրած վնասների դիմաց փոխհատուցում ստանալու։ Մեզ համար այդ փոխհատուցումը նշանակում է ետ ստանալ Թորգոմայ Տան՝ այսօր օտարներով բնակեցուած ու այլափոխուած «յարկաբաժինները»՝ աւերուածը հնարաւորինս ամոքելու եւ ամբողջացնելու համար մեր հայրենիքի բնակութեան տարածքը։

Բնականաբար՝ թուրքերը պիտի ձգտեն այդ օրը յետաձգել, ինչքան կարող են։ Ու մինչ մենք փորձում ենք մեր տան մէջ եւրոպացուց աւելի «եւրոպացի» երեւալ` իրականում շատ կարեւոր հարցերում մեզ դրսեւորելով ասիացուց աւելի «ասիացի», մեր հակառակորդները ասիացիներին իրենց կողմն են գրաւում դաւանակից լինելու հիմքերով, եւրոպացիներին՝ ժողովրդավար դառնալու սին խոստումներով։

Որ Թորգոմայ Տունը շատ պաշարումներ է տեսել, շատ անգամ է ասպատակը կամ թշնամին ներխուժել այնտեղ ու ժամանակաւոր բնակութիւն հաստատել, անհաշուելի գրոհներ է տեսել ու ետ մղել, թալանուել ու աւերուել, այս բոլորն արձանագրել է պատմութիւնը, մնացել է մեր յիշողութեան ծալքերում, հետքեր թողել մեր պատերի ներսում։ Եւ նոյն Խորենացին, որ այդ պատմութիւնն սկսել է Նոյից ընդամէնը 5 պորտ հեռու ընկած Հայկով, իրեն յատուկ քննական եղանակով արծարծել է մեր տունը թէ՛ զօրացնող, թէ՛ նրա ապահովութիւնը վտանգող գործօնները, պատմել հայրենասէրների ու վախկոտ շահամոլներր մասին։ Մեզնից 16 հարիւրամեակ առաջ է նա գրել իր նշանաւոր ողբը. «Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հիւսիսային ազգերի մէջ վեհագոյնդ, որովհետեւ վերացան թագաւորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վդովուեց խաղաղութիւնը, արմատացաւ անկարգութիւնը, խախտուեց ուղղափառութիւնը, հիմնաւորուեց տգիտութեամբ չարափառութիւնը» (տես Մովսէս Խորենացի, Հայոց պատմութիւն, «Հայաստան» հրատ., Երեւան 1990թ., էջ 235»)։

Նոյն գրքում երեքուկէս էջ գրաւող «Ողբում» Խորենացին այնպէս է նկարագրում հայութեանը ողբալի վիճակի հասցրած իրողութիւններն ու գործօնները, որ թւում է՝ Երկրագունդն իր պտոյտը պիտի շարունակի առանց Թորգոմայ Տան առկայութեան, առանց այն կառուցող ու շէնացնող հայութեան։

Համարեա 1600 տարի անց այդ տունը կայ ու մասամբ բնակեցուած է հայերով։ Ճիշդ է, Խորենացու խօսքերն այսօրուայ համար էլ խիստ արդիական ու մտահոգիչ են, սակայն սա չի՞ նշանակում արդեօք, որ ցաւերից ու մտահոգութիւններից զերծ է նա, ով գոյութիւն չունի։

«Facebook» սոցիալական ցանցում աչքիս դիպաւ մի մեկնաբանութիւն. «Հայ լինելը ծագում չէ (ես կ’ասէի՝ սոսկ ծագում չէ–Ա. Փ.), այլ դժուարին մասնագիտութիւն, որին պիտի տիրապետես մինչեւ վերջ»: Իսկ մասնագիտութեանը տիրապետելը չէ՞ որ ենթադրում է ջանք, կազմակերպուածութիւն, վարժութիւն, ուսումնասիրութիւններ, համագործակցութիւն, զոհողութիւններ… ո՞ր մէկը թուես։ Այդքան կամք կ’ունենա՞նք, որ հայ լինելու մեր մասնագիտութեանը կատարելապէս տիրապետենք, ուրեմն կ’ապրի Թորգոմայ Տունը։ Չունեցա՞նք՝ մեր տանը վերջնականապէս տէր կը դառնան կեղծ ու պատիր գործիչները, նրա զօրութիւնը խլող օտարները։

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶԵԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ