ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, November 16, 2011 10:47 - 4 քննարկում

ՊՌՈՖԵՍՈՐԸ ՍՊԱՆԵՑ ՊՌՈՖԵՍՈՐԻՆ

Հայաստանի պահպանողական կուսանկցության նախագահ Միքայել Հայրապետյանն իր բլոգում գրում է.

Եթե Հայաստանում 10 ընտանիք կա, որ իրավամբ մտավորական է և ազնվական, ապա դրանցից մեկը գրաբարի ու միջին հայերենի մոնումենտալ բառարանների, բուսանունների և կենդանիների անվանումների բազմալեզվյա բառարանների, բուհական դասագրքերի հեղինակ պրոֆեսոր Ռուբեն Ղազարյանի ընտանիքն է: Նա որդին էր ականավոր լեզվաբան Սերոբ Ղազարյանի:

Այսօր Թոխմախի պանթեոնում՝ հոր կողքին հուղարկավորելու են համալսարանականների ամբողջական սերունդների Ուսուցիչ Ռուբեն Ղազարյանին: Իսկ վախճանվեց մեծ լեզվաբանն այն պատճառով, որ Քանաքեռ-Զեյթունի թիվ 8 հիվանդանոցի ուռուցքաբան պրոֆեսորն «անհավես» տգետ էր ու աններելիորեն անտարբեր գտնվեց մարդկային կյանքի հանդեպ, վարվեց այնպես, ինչպես «ղասաբը»:

Այլ երկրում, այլ միջավայրում ապրեինք, ես դատի կտայի լավագույններից համարվող այդ պրոֆեսորին. բայց նա հարազատ ծնունդն է մեր երկրի ու մեր երկրի միջավայրի, իսկ մեզանում երկրին ու միջավայրին դատի չեն տալիս. գլխիվայր շրջված այս 29000 քկմում երկիրն ու միջավայրն իրենք են դատի տալիս ազնիվներին, անպաշտպաններին, հայրենասերներին, ազատ խոսքը…՝ և դա լավագույն դեպքում, իսկ ավելի հաճախ՝ պարզապես սպանում են:

Ուստի սա կարդացողներին խնդրում եմ տարածել այն ձեզ հասու բոլոր հասցեներով, որպեսզի մարդիկ հեռու մնան Քանաքեռ-Զեյթունի թիվ 8 հիվանդանոցից ընդհանրապես: Այս հակագովազդն անում եմ գիտակցված, գիտակցված եմ Ռուբեն Ղազարյանին վիրահատած պրոֆեսորին տգետ ու անհոգի անվանում: Թող ինքը դատի տա ինձ, վստահաբար կշահի, քանի որ իր նմանակ երկիրն իրեն կպաշտպանի, որովհետև իր պես անհոգի է ու տգետ:

Հնարավորինս տեղյակ եմ այս դեպքի մանրամասներին և, խոստանում եմ, առաջիկայում հայտնել նաև այդ պրոֆեսորի անունը, որն ատելի լինելով՝ այս պահին ջնջվել է մտքիցս. տեղյակ կպահեմ, որ ձեր որևէ ազգականի չգցեք նրա կացնի տակ, հեռու մնաք նրանից-պրոֆեսորի սպանողը ցանկացածիս կարող է սպանել:

Լույս դառնա հոգիդ, սիրելի ու մեծ Ուսուցիչ Ռուբեն Ղազարյան, դու արժանի չէիր, որ անհուն ցավերի մեջ քո վերջին խոսքերը լինեին. «Թողեիք գոնե տանն արժանապատիվ մեռնեի»:

Svetlana Margaryan



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Nov 16, 2011 13:10