Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, June 11, 2013 20:58 - 2 քննարկում

Մեր գեները հզոր են. մեր գեների ՑԱՎԸ ՏԱՆԵՄ:

Baրի լույս, ֆեյսբուքահայություն:
Լսել եմ, որ մեր ազգի թվաքանակի ու ֆեյսբուքում գրանցվածներիս հարաբերակցությամբ աշխարհում առաջատար դիրքեր ենք դուրս գալիս: Փաստորեն, ինչքան էլ մեզ փորձեն խեղաթյուրել, ճնշել, էլի հայության շփվող գենը մեջներս պահպանվում է:Շատ լավ է:Լավ է, որ գեները երկարատև են, մի քանի սերունդ համարյա անփոփոխ մնում են, համարյա նույնությամբ փոխանցվում են:
Դե բոլորս էլ գիտենք, որ վերջին 20 տարիների ընթացքում շատ աղճատվեց մեր ազգային նկարագիրը:Բոլորս էլ ընկանք այդ հոսանքների մեջ, տուրք տվեցինք ժամանակավրեպ բաների: Հիմա , որ պայքարում եմ դրանց դեմ, հո ես երկնքից չեմ իջել: Ինքս էլ այդ պատեհապաշտ հոգեբանության դաշտը կամա-ակամա ընկել եմ, ստից բաների հետևից վազել եմ, անարժեք երևույթների մեջ իմաստ եմ փնտրել. բոլորիս նման էլի….
Մինչև հասկացա, որ <երեսից սերը քաշելու համար> նախ գոմը պիտի շինես,կովն առնես ու պահես, կթես ու կաթը մշակես և … նոր իրավունք ունենաս ամեն օր երեսից սերը քաշելու: Ափսոս, որ մեր տիգրանիկը այդքանը չի հասկանում: Կարծում է, մտացածին < բարձր տեխնոլոգիաները> կովին ու խոտին կփոխարինեն:Լավ, դրա թեմային չարժե էլ անդրադառնալ: Ինչու?, որովհետև մենք 90-ականներից պարտված երկիր ենք ու մեզ հաղթողները, բնականաբար, այստեղ նշանակել են իրենց ձեռնտու, կամակատար մարդկանց:Որոնք ամեն գնով պիտի այնպես անեն, որ հանկարծ չհզորանանաք, չհամախմբվենք` ուժ չդառնանք ու իրենց դեմ դուրս չգանք:
Չնայած, աշխարհի բանը շատ բարդ է: Նույնիսկ արաբական միջին չափսի երկրները` Սիրիան, Իրաքը չկարողացան իրենց ինքնուրույնությունը պահել, ոտքի տակ ընկան: Ուզած, չուզած դեպի Ռուսաստան ենք գնալու, որովհետև նա էլ է ձգտում այդ ծնկած վիճակից դուրս գալ:
Շատերը մտածում են, որ այս տղան բանաստեղծ է, ինչու? է այս խնդիրներին անդրադառնում: Բայց այլ կերպ հանարավոր չէ: Իմ տարիքի` 45-իցս համարյա բան չմանց, տղամարդը, եթե ամեն օր < սեր , բնություն կամ այլ սիրուն բաներ> դայլայլի ու իր երկրի հոգսերով ու խնդիրներով չմտահոգվի, չանհանգստանա `չեք? մտածի, որ մոտս մի բան հաստատ կարգին չէ: Ես, օրինակ, նմանի մասին այդպես կմտածեմ: Հա, ով? չի սիրուն բաներ սիրում, բայց <վարուցանքսի ժամանակը> հերթական անգամ անցնում է ու մենք հերթական արտագաղթողների քարավաններն ենք տխուր աչքերով ճանապարհում: Բա որ ես չմտածեմ` մեր ղեկավարները պիտի մտածեն?: Ասում եմ` Թումանյանի տարածաշրջանում պանրի գործարանի կառուցումն անհրաժեշտություն է: Պատասխանում են` < Դա բիզնես է. պետությունը նման բաներով չի զբաղվում>: Հլը սրանց ասածին մտիկ արա: Բա պետությունը միայն հարկ հավաքելու համար է? ու շփոթված ներդնող բիզնեսմենին խեղդելու համար է?: Այսինքն գիտենք, իրենք ` մեր կառավարություն– օլգարխներ ախպերությունը ներկրող բիզնեսմեն տղերք են: Նրանց նշանակել են , որ այստեղ ամեն նախաձեռնություն խեղդեն, որ մենք հզորների վատ ապրանքների օգտագործողը դառնանաք: Հո դեն չեն նետելու, կբերեն Հայաստանի նման երկրներ, կիրացնեն: Հայությունս էլ մեր մայրական կերած կաթի շնորհիվ ինչքան կդիմանանք` կդիմանանք:
Ու դիմանալու ենք: Մեր մայրական կերած կաթը ամենահզորն է աշխարհում: Ինչքան բաների ենք դիմացել: Ասորեստան, Բաբելոն… պահ,պահ… սկսեմ թվարկել` չեմ տեղավորվի ստատուսիս առանց այն էլ երկարացրածս սահմաններում:
Մեր գեները հզոր են. մեր գեների ՑԱՎԸ ՏԱՆԵՄ:
Բարի լու~յս բոլորին:


2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Anonymous
Jun 12, 2013 19:38