ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, May 7, 2010 4:39 - 3 քննարկում

Բաքուն գնահատում է հայկական երգերը…

  • «Արդեն երկու ամիս Բաքվում ես չեմ կարողանում գնալ իմ սիրելի սրճարանները եւ ռեստորանները: Պատճառը հայերն են: Նրանք ամենուր են: Հիմա էլ թափանցել են մեր ռեստորանները, ամենուր հնչում է հայկական մեղեդին», այսպես է սկսում իր հոդվածը Bakililar.az-ի թղթակիցը: Լրագրողը բոյկոտ հայտարարեց քաղաքի ռեստորաններին եւ սրճարաններին մեկ ամիս առաջ: «Այցելեցի «Արեւելքի հեքիաթ» ռեստորան, որտեղ հրաշալի ուտեստներ են պատրաստում, բայց չես կարողանում այդ ուտեստները վայելել, երբ անդադար հնչում է հայկական երաժշտությունը: «Ջան բալես, բալես», Թաթա: Ինձ զայրացրեց, որ հայկական երաժշտությունը խանգարում էր միայն ինձ: Սեղանակից երիտասարդները հաճույքով պարում ու երգում էին «Ջան բալես, բալես»-ը: Ռեստորանի ծառայությունները թանկ արժեն, այնտեղ չի կարող գնալ հասարակ բաքվեցին: Սա նշանակում է, որ Բաքվի էլիտար խավը նախընտրում է հայկականը», գրում է լրագրողը:

    Հոդվածագիրը պատմում է, որ մեկ ամսվա ընթացքում շրջել է քաղաքի մի շարք սրճարաններով եւ կրկին զայրացել: «Բաքվում մեծ անուն վայելող «Պանորամա» սրճարանում երեկոյան ժամերին հնչում է Առնո Բաբաջանյան, իսկ «Հազար ու մեկ գիշեր» սրճարանում ամենապահանջվածը Շառլ Ազնավուրի երգերն են: Այս բեմում Ազնավուրի երգերը կատարում է երիտասարդ երգչուհի Մարիամ Շաբանովան» ( «Ազգը» մի քանի ամիս առաջ գրել էր, որ Ազնավուրի երգերը կատարելու համար Շաբանովային արգելել են մասնակցել «Եվրոտեսիլ» մրցույթ-փառատոնին-):

    Հոդվածագրին հայկական երգերի ներկայությունն այնքան է բարկացրել, որ մինչ «լրագրողական պարտքը կատարելը» նա դիմել է նախ ռեստորանների մենեջերներին, սակայն ցանկալին չլսելով` դիմել քաղաքային իշխանություններին: Մի շարք ռեստորանների եւ սրճարանների տնօրենների զրույցը ավարտվել է լրագրողի համար ոչ ցանկալի վերջաբանով: Rio Grande սրճարանի տնօրենն ասել է, որ այցելուների մեծ մասը պատկառելի թեյավճար են թողնում, հետեւաբար իրենք չեն կարող հրաժարվել հայկական ռաբիս երաժշտությունից: «Հազար ու մի գիշեր» սրճարանի տնօրենն էլ ասել է, որ բաքվեցիները նախընտրում են այցելել իրենց սրճարանը բացառապես Ազնավուրի երգերը լսելու համար: «Նրանք հայկական երաժշտության շնորհիվ գումարներ են աշխատում, առանց ամաչելու, որ դա մեր թշնամու երգն է», գրում է հոդվածագիրը: Քաղաքապետի լիազորի` լրագրողին ուղղված նամակում գրված է, որ վերոնշյալ ռեստորանները համարվում են հարկատուներ, իսկ քանի որ նրանց եկամտի աղբյուրը երաժշտությունն է, իրենք չեն կարող այս պահին միջոցներ ձեռնարկել, հաշվի առնելով տնտեսական խնդիրները:

    Լրագրողը հոդվածով իր զայրույթն ու վրդովմունքն արտահայտելով չի սահմանափակվել: Նա Bakililar.az կայքում եւ Facebook սոցիալական ցանցում կազմակերպել է ստորագրահավաք: Նպատակն է` ստորագրությունները հանձնել քաղաքային իշխանություններին, սպառնալիքով, որ չեն այցելի վերոնշյալ ռեստորանները, եթե այնտեղ չդադարի հնչել հայկական երաժշտությունը:

  • Հ. Հ.


3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արփինէ
May 7, 2010 17:54