Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, February 3, 2009 16:32 - 7 քննարկում

ԱԶԳԱՅԻՆ ՎՐԵԺԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՆԵՐԻ ՊԱՏԻԺԸ ԱՆԺԱՄԱՆՑԵԼԻ ԵՆ

Գեւորգ Յազըճյան«Եղեգնյա գրչով վրե՛ժ երգեցի…»
Դ. Վարուժան

Կենդանական աշխարհում, վրեժը բնազդային զգացում է: Ի տարբերություն դրա, մարդկային վրեժը, խորքում լինելով բնազդայինզգացական, նաե՛ւ գիտակցական երեւույթ է: Արդարադատության հիմքը կազմող պատիժը, որը նախատեսված է հանցագործության կրկնությունը խափանելու, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ այդ գիտակցված վրեժի քաղաքակիրթ, «նուրբ» դրսեւորում: Իրենք իրենց «քաղաքակրթության էտալոն» հայտարարող երկրներից ամեն օր ու ամեն վայրկյան քարոզներ են հնչում վրեժի անթույլատրելիության, նրա անասնային բնազդ լինելու, եւայլնի մասին:
Նրանք անիրավված ու հայրենի տարածքներ կորցրած հավաքականություններին թելադրում են, հաճախ՝ նաեւ ստիպում (սերբեր, պաղեստինցիներ, հայեր, քրդեր…) մոռանալ պատմական անարդարությունը, մոռանալ ազգային արժանապատվության անպատվումը, մոռանալ պատմությունը վերջապես, վրեժխնդիր չլինել, իրավունք եւ արդարություն չպահանջել ու բավարարել ներկայով եւ ունեցած-չունեցածով, չմտածել նույնիսկ իրենց ապագայի մասին: Լավագույն դեպքում, այս «խաղաղապաշտները» հորդորում են դիմել պայքարի ոչ բիրտ միջոցների, թղթե շերեփներով «հետապնդել» իրենց դատերը…
Մինչդեռ պատմության փորձն ու աշխարհի այսօ՛րը մեզ հստակորեն սովորեցնում են այն պարզ ճշմարտությունը, թե՝ առանց երկաթե շերեփի, առանց արյան հեղման՝ հայրենի տարածքներ չեն ազատագրվում եւ հայրենիքներ չեն կերտվում: Ավա՜ղ, այս ճշմարտությունը հայ ժողովրդի մեծագույն մասը, Հայրենիքում թե սփյուռքում, այսօր չի գիտակցում՝ գինովցած ու հիմարացած արեւմտյան «խաղաղասիրական» քարոզչությամբ (ավելին. մեզանում էլ հայտնվել են նման քարոզչության մունետիկներ՝ «հելսինկյան կոմիտեների», կրոնական աղանդների ու նման գործակալական ցանցերի, նաեւ՝ Արեւմուտքի համալսարաններից շրջանավարտների մի զգալի մասի տեսքով): Ինչպես նշում է 20-րդ դարի հայ մեծագույն վրիժառուն՝ Շահան Նաթալին իր «Թուրքերը եւ մենք» աշխատության մեջ, թուրքերը մեզանից ավելի շատ եւ մեզանից շուտ հասկացան այս ճշմարտությունը եւ ուրիշների հազարամյա հայրենիքները նվաճելով ու աջ եւ ահյակ ցեղասպանելով՝ այսօրվա Թուրքիան կերտեցին ու ձգտում են իրականացնել Մեծ Թուրանի ծրագիրը՝ մեջտեղից վերջնականապես վերացնելով դրան խանգարող «հայկական սեպը»:
Ազգերի պատմությունը, պատերազմները, եւ, ի վերջո՝ համաշխարհային պատմությունը վրեժների հաջորդական շղթաների պատմություն են ըստ էության:

* * *

Որ հանցագործին պետք է պատժել՝ համաձայն են բոլորը, նույնիսկ ամենամոլի խաղաղապաշտները: Բայց հարցը հետեւյալներն են՝ ինչպե՛ս ու ի՛նչ չափով պատժել: Ահա՛ այստեղ են սկսվում հակասությունները: Ինչ վերաբերում է ցեղասպաններին պատժելուն՝ մեր պատասխանը հստակ է ու միանշանակ. հարկավոր է պատժել բոլո՛ր միջոցներով, ամե՛ն ձեւերով, անխնա՛ կերպով՝ առանց դույզն իսկ կարեկցանքի, եւ՝ ամենուրե՛ք:
Սա հենց ինքը Վրեժն է:
Վրեժը ինքնին ահարկու պիտի լինի, որպեսզի լինի ազդեցիկ եւ հասնի նպատակին՝ թշնամու պարտությանը եւ ժողովրդին ցեղելուն, վերջին հաշվով՝ Հայրենակերտման: Նժդեհն իր հնարած մի հոյակապ բառով է բնորոշում այս գաղափարը՝ ահավարությո՛ւն: Վրեժը պետք է լինի նաեւ համընդհանուր, որպեսզի լինի արդյունավետ: Պատմությունից գիտենք, որ արքաները սրի էին քաշում ո՛չ միայն դավաճաններին, այլեւ՝ նրանց տոհմն ամբողջությամբ: Եթե զգաստորեն մտածենք՝ մեծ իմաստություն կա նման վարվելակերպի մեջ:
Անիրավողն ու անիրավվողը չեն կարող հավետ իրար կողք-կողքի խաղաղ գոյակցել: Նրանցից մեկն ու մեկը պետք է վերանա ասպարեզից կա՛մ ֆիզիկապես, կա՛մ իր՝ այդպիսի կարգավիճակ կրող գիտակից էակի որակով: Նրանցից ո՛վ ավելի շուտ հասկացավ դա՝ նա առավել հավանականություն ունի վերապրելու այդ գոյապայքարից:

* * *

Հայրենատիրության գաղափարը մեր մեջ արթուն պահելու համար, այսօր, մեր ազգային գաղափարախոսության մեջ պետք է վերջնականորեն ամրապնդվի՝ սերունդներին սրբազան վրեժի ոգով դաստիարակելու հրամայականը: Մենք մեզ երբեւե հարց տվե՞լ ենք, թե ինչո՞ւ մեր մեծանուն գրողներից Դանիել Վարուժանը Վրեժի էր կոչում իր հայրենակիցներին. «Եղեգնյա գրչով վրե՛ժ երգեցի, Ընդ եղեգան փող բոց ելաներ» («Ձոն»)
Մեր դպրոցներում ուսուցիչները երեխաներին այսօր բացատրո՞ւմ են արդյոք վրեժի, բոցի ու արյան անհրաժեշտությունը Հայրենիքի ազատագրության եւ Հայրենիքի կերտման ու պահպանման համար: Չե՛նք կարծում: Դրան փոխարինելու են եկել օտար շրջանակների փողերով ներմուծվող թույները՝ մարդու իրավունքներ, երեխաների իրավունքներ, քաղաքացիական հասարակություն եւ նման պսպղուն պիտակների տակ: Համաձայն չե՛նք Սիլվա Կապուտիկյանի այն մտքի հետ, որ մենք վրեժ ենք լուծել՝ ապրելո՛վ: Ո՛չ, վրեժը այդպես չեն առնում: Վրեժը թշնամուն անխնայորեն պատժելով, նրան ծնկի բերելով ու բարոյապես ոչնչացնելո՛վ, նրան իր ցեղասպանության համար կյանքից զրկելո՛վ է լուծվում: Սա շատ լավ էին գիտակ-ցել 19-րդ դարու վերջի մեր ֆիդայիները. ի՞նչ անեին նրանք Սերոբ Աղբյուրի սպանության, գլխատման ու հերոսի դիակի անպատվումի դիմաց: Ապրելո՞վ վրեժ լուծեին, թե՞ եվրոպական ու սուլթանական կառավարություններին թղթե շերեփներով դիմեին, ինչպես անում էին հայկական գավառների թեմակալ առաջնոր դներն ու Կ. Պոլսո պատրիարքը: Ֆիդայական անգիր քրեական օրենսդրությունը գտավ ճիշտ պատիժը. Անդրանիկը գլխատեց Սերոբի ոճրագործ Բշարե Խալիլին:
Վե՛րջ:
Սա՛ է իսկական Վրեժը:

* * *

Ցավոք, հայոց պատմության մեջ այնքա՜ն քիչ ազգային սրբազան վրեժի դրսեւորումները մեզանում մոռացության են մատնված: Առավել մեծ ամոթ է, երբ վրիժառու արարքները չենք արձանագրում՝ «ամաչելով», թե մեր մասին ի՞նչ կասեն «քաղաքակիրթ» ազգերն ու մարդկությունը: Թքա՛ծ ամեն «քաղաքակրթի» ու «քաղաքակրթականի» վրա, եթե դա ուղղված է մեր ազգի ու ազգայինի դեմ, եթե դա մեր ժողովրդի, մասնավորաբար նոր սերնդի մեջ է՛լ ավելի է խորացնելու նահատակի կամ ապազգային աշխարհաքաղաքացու, այլ ո՛չ Հայրենատիրոջ եւ ազգային Վրիժառուի գիտակցությունը:

* * *

Վրեժն անժամանցելի է:
Դրա դասական օրինակը տվել է հայոց իշխանապետ, սպարապետ Զաքարե Զաքարյանը: 8-րդ դարի սկզբին, արաբները խաբեությամբ իրենց մոտ են հրավիրում մի քանի հարյուր հայ նախարարների, զորականների ու սեպուհների, որոնց ուխտադրժորեն լցնում են Նախիջեւանի Խրամ գյուղի եկեղեցին ու ողջողջ այրում: Կես հազարամյակ հետո, Զաքարեն, գրավելով Արդաբիլը, հրամայեց այրել այն մզկիթը, ուր պատսպարվել էին քաղաքի մեծամեծերը, ասելով. «Իշխանք՝ փոխանակ իշխանացն հայոց, զոր այրեցին այլազգիք ի Նախճուանի»:
Սա՛ է Վրեժը:

* * *

Պարսից Շապուհ Բ. արքան նման խաբեությամբ իր մոտ հրավիրեց հայոց Արշակ Բ. արքային ու սպարապետ Վասակ Մամիկոնյանին: Նա Արշակին արգելափակեց Անհուշ բերդում, ու Վասակին հրամայեց մորթազերծ անել, մաշկի մեջ հարդ լցնել ու մշտական ցուցադրության դնել սպարապետին այնքան սիրող, շղթայված արքայի դիմաց: Վասակի որդին՝ Մուշեղը, ճակատամարտում հաղթելով պարսիկներին, մորթազերծ անել տվեց գերի ընկած պարսիկ մեծամեծներին ու հարդ լցնելով դրանց մաշկերի մեջ՝ «նվեր» ուղարկեց Շապուհին:
Սա՛ է Ազգային Սրբազան Վրեժը:

* * *

Այս առթիվ ներկայացնենք անցյալ դարի հայկական վրիժառության մի շարք դրվագներ, որոնք, ի մեծ ամոթ մեր պատմագրության, կա՛մ բնավ չեն արձանագրվել, կա՛մ չեն արժանացել պատշաճ ուշադրության, իսկ ավելի հաճախ՝ գիտակցաբար ու դիտավորյալ անտեսվել են՝ «վայրենի» չերեւալու համար «քաղաքակիրթ» աշխարհի առաջ:

– Գրիգոր Թաթուլյան (մականունը՝ Ավշար):
20-ական թվականներին անձնապես հետապնդել է թուրք դահիճների եւ Հալեպից պարբերաբար թափանցելով գրավյալ հայկական տարածքներ՝ սատկացրել դրանցից շատերին: Նրա հուշերը հրատարակվել են Բեյրութում՝ «Անթեղված գաղտնիքներ» խորագրով: Հերոսի մահից հետո, գրքի չբաժանված ողջ տպաքանակը, չգիտես ո՞ւմ մեղքով, հայտնվեց աղբանոցում…

– Հայության Նեմեսիսը (Նեմեսիսը վրեժի աստվածն էր հունական դիցաբանության մեջ,- Գ. Յ.)՝ Շահան Նաթալի եւ նրա անմիջական գործակիցը՝ Գրիգոր Մերճանոֆ.
Այս երկուքի տաղանդի ու համառ եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ, հետապնդվեցին եւ ահաբեկվեցին թուրք եւ մուսավաթական դահիճներ՝ Արամ Երկանյանի, Միսաք Թորլաքյանի, Արշավիր Շիրակյանի, Սողոմոն Թեհլիրյանի, Ստեփան Ծաղիկյանի եւ ուրիշ վրիժառուն երի բազուկներով: Այսօր ո՞վ է հիշում այս հերոսների մասին (բացառություն է, մասամբ, Ս. Թեհլիրյանը): Նաթալիի թաղմանը ներկա են գտնվել ավելի քիչ թվով հայեր, քան նրա ղեկավարությամբ դժոխք են ուղարկվել իթթիհատական եւ մուսավաթական թուրք եւ ադրբեջանցի պարագլուխներ: Նրանց անունով մեկ դպրոց կամ փողոց չի կոչվել Հայաստանի հայկական (?!) Հանրապետությունում… Նրանց անունները անծանոթ են հայ նոր սերնդին:

– Վրիժառության հիանալի օրինակներ են տվել Հայկական լեգեոնի մարտիկները Կիլիկիայի ազատագրությունից հետո, 1918թ.-ին:
Նրանց վրիժառությունն ընդհանրապես անհայտ է մնում հայ պատմագրության համար, իսկ հատուկենտ գրված նյութերի մեջ՝ այդ մասին ակնարկվում է բացասական արտահայտություններով («նրանք չափն անցնում էին», եւն.): Լեգեոնականները եւ 1918-19թթ.-ին բնօրրան վերադարձածները Հաջնում հիմնովին բնաջինջ են արել իրենց սեփական ազգի գլխին պատուհաս դարձած, թուրքացած նախկին հայերի սերունդներին՝ «չանդր»-ներին:
Լեգեոնականների վրիժառության պայծառ օրինակների մասին է վկայում Ադանայում ապրող ալեւի արաբ համայնքի ղեկավարներից, դեպքերի ականատես եւ անմիջական մասնակից Ահմեդ Ղալեբ Ամին ալ Տավիլը՝ իր «Ալեւիների պատմությունը» գրքի (Բեյրութ, 1983 թ.) վերջին բաժնում, որը Կիլիկիայի 1918-21թթ. անցքերի ականատեսի վկայությունն է, եւ որը, ցավոք, մինչեւ օրս, որպես սկզբնաղբյուր անհայտ է մնում հայ հասարակայնությանը ընդհանրապես եւ հայ պատմագրությանը մասնավորապես: Ալեւի արաբ պատմագիրը, որի աշխատությունը լի է հակաթուրքական ոգով (սուննի թուրքերը դարերի ընթացքում ահավոր ցեղասպանության են ենթարկել ալեւիներին), գրում է, որ հայ լեգեոնականները, անասելի վրիժառությամբ լցված, թուրքերին գցում էին հորերը, անխնայորեն կոտորում մեծին ու փոքրին, կոտորում ու հրկիզում նրանց բնակարանները: Թե որքան սարսափելի է եղել այդ վրիժառությունը՝ կարելի է դատել հետեւյալից. արաբ հեղինակը դժգոհում է, որ այս բոլոր գործողությունների ժամանակ հայերը երբեմն շփոթում էին ալեւիներին եւ թուրքերին, երբեմն էլ նրանց միջեւ խտրություն չդնելով՝ բոլորի հետ նույն ձեւով էին վարվում:
Համանման փաստեր արձանագրում է Հակոբ Չոլաքյանը իր «Քեսաբ» աշխատության Ա հատորում (Հալեպ, 1995 թ.), թեեւ՝ ավելի «նուրբ» արտահայտություններով: Մեծ Եղեռնից ազատված եւ բնօրրան վերադարձած քեսապցիները հարձակվում են շրջակայքի թուրք եւ թուրքմեն գյուղերի վրա, որոնք 1909 եւ 1915 թվերին հարձակվել էին Քեսապի եւ շրջակայքի հայկական բնակավայրերի վրա եւ «թուրքն է անցել այստեղից» արտահայտությունը վկայող հետքեր թողել: Դեպքերի ականատես եւ մասնակից Մովսես Շահբազյանն իր «Հայ կամավորական շարժումը առաջին աշխարհամարտին (1917-1920)» (Քեսապ, 1965 թ.) գրքում, փոխանակ ճշմարտությունը գրելու, «ամաչում է» եւ հարկ է համարում պարզաբանել. «…թուրքերը իրենց ձեռքը անցած հայերը սպանած էին, բայց մենք չարտօնեցինք այդ բանը մեր ժողովուրդին»:
Չենք հասկանում, թե ինչո՞ւ մենք պարտավոր էինք (եւ այսօր պարտավոր ենք) մարդասիրություն ցուցաբերել, երբ թուրքերը մեզ բնաջնջելու ծրագիրն էին գործադրել (նրանից չեն հրաժարվել նաեւ այսօր):

– Հայկական վրիժառության ալիքը շուրջ կես դար «հանդարտությունից» հետո հանկարծ վերահայտնվեց ԱՄՆ-ի Սանտա Բարբարա քաղաքում: Իր ընտանիքի անարգ սպանությանը ականատես դարձած մի հայ ծերունի՝ Գուրգեն Յանիկյան, 1973թ. հունվարի 27-ին սպանեց Լոս Անջելոսում թուրք հյուպատոսին եւ նրա փոխանորդին: Իր այս վրիժառությամբ Յանիկյանը հայտարարեց սկիզբը նոր տեսակի պատերազմի՝ «հայ անհատին պատերազմը թուրքին դեմ» եւ դարձավ սփյուռքահայ ժամանակակից ազգային-ազատագրական պայքարի հոգեւոր հայրը:
1975 թ.-ից հիմնվեցին եւ սկսեցին գործել «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ» (ԱՍԱԼԱ), «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» (հետագայում՝ «Հայ հեղափոխական բանակ») եւ այլ կազմակերպություններ, որոնց մարտիկների վրիժառական գործողությունների թիրախը դարձան թուրք պետության ներկայացուցիչները եւ թուրքական հաստատությունները: Այդ հերոսների գործողությունների հիմնական խթաններից մեկը ազգային վրիժառության զգացումն ու դրա գիտակցումն էր: Այլապես, Մկրտիչ Մադարյանը չէր «գողանա» իր քրոջ աղքատիկ ոսկեղենը՝ ճանապարհի տոմս գնելու եւ անձնասպանական գործողությամբ մահապարտվելու համար 1982թ.-ի հուլիսին, Իսթամբուլի ծածկած շուկայում: Նույնը կարելի է ասել Անկարայի Էսեմբողա օդակայանում 1982թ.-ի օգոստոսին անձնասպանական գործողությամբ անմահացած Զոհրապ Սարգիսյանի եւ Լեւոն Էկմեկչյանի, 1983թ. հուլիսին Լիսաբոնի թուրքական հյուպատոսարանի հարձակման ժամանակ զոհված հինգ տղաների, Փարիզի թուրքական հյուպատոսարանը 1981թ. սեպտեմբերին գրաված ԱՍԱԼԱ-ի չորս հերոսների եւ մյուս բազում-բազում հայտնի ու անհայտ մարտիկների մասին:

– Եվ, ի վերջո, ազգային սրբազան վրիժառության լավագույն օրինակ հանդիսացավ Խոջալուի ազատագրական գործողությունը 1992թ. փետրվարին: Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի եւ այլ վայրերի հայերի արյան բաղնիքներից հարբած թշնամին կոտորվեց անխնայորեն, անողոքաբար, մենք կասեինք՝ հայավարի: Ո՛չ միայն պիտի հասկանանք, այլեւ՝ մեր սերունդներին պիտի դաստիարակենք, որ հայը, եթե հարկ լինի, կարող է նաեւ կոտորել եւ պե՛տք է կոտորի:
Արդյո՞ք պատահական է, որ հայկական հաղթարշավը սկսվեց Խոջալուով: Երբե՛ք: Նա՛խ՝ հայ զինվորը, հայ մարդը իր մեջ հաղթահարեց մորթվելու սահմանված ոչխարի բարդույթը, իսկ թշնամին հասկացավ, որ հայը կարող է իր նման եւ իրենից էլ ավելի գիտակցել հայրենակերտման գաղտնիքը: Ցավոք, այսօր, ընդամենը իննը տարի ետք, մենք մոռացել ենք անգա՛մ Խոջալուն (այդ մասին մեզ ու աշխարհին հիշեցնում է ծեր աղվես Հեյդար Ալիեւը): Հերթական անգամ՝ «ամաչում ենք»: Հանուն ինչի՞, արեւմտյան ժողովրդավարությա՞ն, դոլարների՞: Մինչդեռ, մեր կարծիքով, Սարդարապատի ու Վարդանանցի նման, հայ սերունդներն իրենք իրենց պետք է ճանաչեն նաե՛ւ Խոջալուով:
Վերոշարադրյալ բոլոր օրինակներն ապացուցում են, որ ցեղասպանների պատիժը՝ ազգային վրեժխնդրությունն է: Հրեաներն իրենց վրեժխնդրությունների պատմությունը շարադրել եւ սերունդներին այն ուսուցանում են որպես սուրբ, աստվածային գիրք: Իսկ ե՞րբ պիտի ունենանք մե՛ր վրեժի կտակարանը, հայկական վրեժի սրբազնագույն պատմագիրքը: Թե՞ նորից «ամաչելու» ենք օտարներից եւ… մենք մեզանից:



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ARMEN
Feb 3, 2009 18:45