define('DISALLOW_FILE_EDIT', true); define('DISALLOW_FILE_MODS', true); ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ – «ՇՈՒՇԻԻ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, December 24, 2012 1:15 - 3 քննարկում

«ՇՈՒՇԻԻ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

«ՇՈՒՇԻԻ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ»

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ


_24_  _դեկտեմբեր_ 2012 թ.                                                                      shushiigumartak@gmail.com

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության գործունեությունը սկսելու մասին

 

2012 թ. դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության արտահերթ ժողով` Կազմակերպության գործունեությունը պետական գրանցումից հետո լիարժեք կերպով իրականացնելու համար Կազմակերպության նոր անդամների և ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում նրա գործունեությունը կառավարող մարմնի՝ վարչության, ընտրության նպատակով:

Կազմակերպությունը նոր անդամներով համալրվելուց հետո ընտրեց վարչություն հետևյալ կազմով.

Ժիրայր Սեֆիլյան – (Կազմակերպության նախագահ)
Պավլիկ Մանուկյան – (Կազմակերպության նախագահի տեղակալ)
Նորիկ Շահբազյան
Քերոբ Ղազարյան
Սասուն Կիրակոսյան
Արթուր Հովհաննիսյան
Վիկտոր Դավթյան

Կազմակերպության հիմնական նպատակներն են.

  1. Հայրենիքի պաշտպանության և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների, պատերազմի և Զինված ուժերի վետերանների ու հաշմանդամների, նրանց ընտանիքների անդամների նյութական և բարոյական օժանդակությունը,  միջազգային իրավունքով,  Սահմանադրությամբ ու օրենքներով սահմանված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը,  պատերազմի և Զինված ուժերի վետերանների արհմիությունների կայացումը,
  2. Հայոց ռազմի պատմության և  ռազմարվեստի  ուղղությամբ  հայագիտության զարգացումը, Հայաստանում և հայության շրջանում աշխարհազորի մշակույթի և զորականի կերպարի  վերականգնումն ու զարգացումը, երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը,
  3. Պետական ու ռազմական կառավարման և ռազմամարզական գիտելիքների ու հմտությունների զարգացումը, ռազմամարզական ճամբարների, հավաքների, մրցությունների, արշավների, վիկտորինաների և այլ ռազմակրթական ու մարզական-դաստիարակչական միջոցառումների կազմակերպումը:


3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

SVETLANA
Dec 24, 2012 5:32