Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, April 4, 2011 3:02 - 1 քննարկում

Ծոմը թուլացած, վերելակ մտավ՝ մսին կարոտած:Մի մարդ էր կագնած դեմքով դեպի պատ, իսկ մեջքին գրած «ինձ բարեվ չտաս… Ծոմը կարդաց-կատաղեց, բարև չտվողի աջ ականջի մի մասը պոկեց (նկարում):

Կարդացեք նաև գեղարվեստական տարբերակը:

Արաբկիրի վերելակում կայացավ Րաֆֆի-Լևոն չբարևելու երկրորդ պաշտոնական արարողությունը

April 4th, 2011 Sergey Leave a comment Go to comments
Ընդդիմությունը կրկին բաց թողեց երկխոսության լավ հնարավորություն

ԵՐԵՎԱՆ Երկուշաբթի առավոտյան հայտնի դարձավ, որ ապրիլի 3-ի երեկոյան ժամը 7-ի սահմաններում Արաբկիր համայնքում՝ Օրբելի 63 շենքի վերելակում, միասին 6-դ հարկ են բարձրացել, սակայն չեն բարևել ընդդիմության ներկայացուցիչներ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը:

Սա վերջին ամիսների երկրորդ նման միջոցառումն է, որտեղ ընդդիմությունը բաց է թողնում երկխոսության իրատեսական հնարավորություն:  Այս անգամ այդ հնարավորությունը բաց է թողնվել 1/մ2 մակերեսով վերելակում երկու րոպե բարձրանալիս: Մեր աղբյուրների համաձայն ընդդիմադիրները գնում էին այցելելու տարբեր բարեկամների, որոնք բնակվում էին այդ շենքում:

Րաֆֆի Հովհաննիսյանը առաջինը մեկնաբանեց միջադեպը լրագրողների հետ հանդիպման ժամանակ. «Ես մի քանի անգամ փորձեցի հայացքով որսալ իր աչքերը, սակայն նա շարունակ նայում էր ուրիշ կողմ: Առաջին նախագահը խոհեմ և հասուն քաղաքական գործիչ է, և չեմ կարծում, որ նա ինձ չէր նկատել, այլ պարզապես դա իր քաղաքական դիրքորոշումն էր, որին ես ներողամտաբար եմ մոտենում:»

Քաղաքական տարբեր շրջանակներում որոշ քննադատություն սկսեց բարձրանալ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդի նկատմամբ, սակայն ՀԱԿ-ի խոսնակ Արման Մուսինյանը բացատրեց Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման շարժառիթները:

“Միակ պատճառը Հովհաննիսյանի ընգծված հակաքրիստոնեական վարքն է”, Մուսինյան

«Համաձայն քրիստոնեական ավանդույթի, առաջինը պետք է բարևեր տարիքով փոքր քաղաքական գործիչը, ինչը պարոն Հովհաննիսյանը չարեց: Բացի դրանից, «Ժառանգության» առաջնորդի վզից կախված էր ոսկե խաչ, որը քրիստոնեական ավանդույթին հակառակ կախված էր ոչ թե ներսից, այլ՝ ցուցադրաբար դրսից: Ինչպես գիտեք, առաջին նախագահը բավական զգայուն է այդ հարցերում, ինչը բացառեց երկխոսության հնարավորությունը վերելակում,» նշեց Մուսինյանը:

Վերլուծաբանները նման վարքը ընդդիմադիր դաշտում կապում են գալիք խորհրդարանական ընտրությունների հետ: Քաղաքագետ Արթուր Ավթանդիլյանը մեկնաբանում է այդ քայլերը կայունության համատեքստում:

«Կարծում եմ ինչպես ՀԱԿ-ը, այնպես էլ «Ժառանգությունը» հասկանում են, որ ընդդիմության ուժերի միավորման դեպքում կարող են լուրջ հակակշիռ ներկայացնել իշխող կոալիցիային ԱԺ ընտրություններին: Իսկ այդ դեպքում իշխանությունը ստիպված կլինի կիրառել կոշտ մեթոդներ ընդդիմության դեմ, ինչպես եղավ մի քանի տարի առաջ՝ ապակայունացնելով վիճակը երկրում: Բնականաբար ընդդիմությունը չի ուզում վտանգել կայունությունը իր ուժերի աննպատակ հզորացմամբ,» նշում է Ավթանդիլյանը:

Մեր աղբյուրների համաձայն, մոտակա օրերին կարող է տեղի ունենալ նաև «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանի չբարևելու արարողությունների շարք, որի վերաբերյալ արդեն ձեռք է բերվել կողմերի նախնական պայմանավորվածությունը:

Այս հոդվածը կատարվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Papin
Apr 4, 2011 4:20