ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, August 16, 2011 1:08 - 4 քննարկում

Էդուարդ Անտինյանը վտարվել է ՀՌԱԿ-ից

Էդուարդ Անտինյանը վտարվել է ՀՌԱԿ-ից

Երկուշաբաթի, 15 Օգոստոս 2011 17:09

Գրել է Ar(k)tur

0 Comments
Էլ.փոստ Տպել PDF
AddThis Social Bookmark Button

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության արտահերթ Պատգամավորական Ժողովում ՀՌԱԿ ատենապետ է ընտրվել Հարություն Առաքելյանը: Կուսակցության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մինչ ՀՌԱԿ ատենապետի ընտրությունը ՀՌԱԿ Կարգապահական Ատյանը գրություն էր ուղարկել ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Պատգամավորական Ժողովի պատգամավորներին, որի հիմնական իմաստը «բացահայտում էր Էդվարդ Անտինյանի վերջին ամիսների իրականացրած անօրինականությունները, որոնցից ենԼ։
1.Ոստիկանությանը կեղծ տեղեկատվություն հաղորդելը
Սույն թվականի օգօստոսի 9-11 «Իրավունք» թերթում (թիվ 60) Էդվարդ Անտինյանը պատվիրել է հայտարարություն, որտեղ նշվում է, որ կորել է ՀՌԱԿ կլոր կնիքի(ՀՎՀՀ`01503722) և Պետական ռեգիստրի գրանցման վկայականը (Վկայական համար`03Ա 062941, գրանցման համար`211.172.022.32) և պահաջում այն համարել անվավեր:
Այս ամենը Էդվարդ Անտինյանը իրականացնում է այն պարագայում, երբ քաջ գիտեր, որ և’ կնիքը, և’ վկայականը գտնվում են ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Պատգամավորական Ժողովի ատենապետ, ՀՌԱԿ ատենադպիր Կարեն Կակոյանի մոտ: Փաստորեն ցանկանում էր խաբել ոստիկանությանը: Ընկեր Կակոյանը կարողացավ ժամանակին կանխել անտինյանական զեղծարարությունը:
2.ՀՌԱԿ –ի պաշտոնական տեղեկատվության խեղաթյուրում և գողություն
Էդվարդ Անտինյանը միանձնյա որոշում է կայացրել և հայտարարել լրատվամիջոցներին, թե իբր փոխվել է ՀՌԱԿ Կենտրոնական գրասենյակի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն: Գաղտանգողի փոխել է ՀՌԱԿ պաշտոնական կայքէջի գաղտնաբառերը:
3.Հանրությանը ապատեղեկատվության տարածում
Հանդես է եկել մամուլով, որտեղ տարածել է ապատեղեկատվություն, թե իբր իր ատենապետ դառնալուց հետո կուսակցության գործերի ընդունում ու հանձնում չի եղել` այն պարագայում, երբ ատենապության առաջին օրերից իր ստորագրությունն է հաստատված և տարածքային հարկային տեսչությունում և բանկային հաշիվներում:
4.Գործընկերների հանդեպ վարկաբեկիչ ու կեղծ լուրերի տարածում
Անձնական վիրավորական արտահայտություններով լեցուն հարցազրույցների մի ամբողջ շարքով է հանդես եկել Անտինյանը` տարբեր լրատվամիջոցներում վարկաբեկելով վաստակաշատ կուսակցականներ Հարություն Առաքելյանի, Կարեն Կակոյանի, ինչպես նաև կանխապես անօրինական համարել ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Պատգամավորական Ժողովը , այն պարագայում, երբ այդ Ժողովն է իրեն ընտրել ատենապետ.
5.Կուսակցության սփյուռքի ղեկավարությանը իր շահերին ծառայեցնելու փորձեր
Փորձել է ներքաշել իր խարդավանքների մեջ կուսակցության սփյուռքի ղեկավարությանը. մամուլում կեղծ լուրեր է տարածել, թե իբր սփյուռքի ղեկավարությունը աջակցում է իրեն, որն էլ խիստ բացասական գնահատականի է արժանացել վերջիններիս կողմից:
ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Պատգամավորական Ժողովը, առաջնորդվելով ՀՌԱԿ Կարգապահական Ատյանի տեղեկատվությամբ և նման դեպքերի համար նախատեսնված ՀՌԱԿ Կանոնադրության համապատասխան հոդվածներով, վտարեց Էդվարդ Անտինյանին ՀՌԱԿ-ի շարքերից` կուսակցությունը հետագա խարդավանքներից զերծ պահելու ակնկալիքով:



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ruzanna
Aug 16, 2011 4:55