ԼՐԱՀՈՍ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, February 3, 2011 0:33 - 1 քննարկում

Երկպալատանի պառլամենտի վտանգներն ու օգուտները:

Վերջին օրերին Մամուլում հրապարակումներ են հայտնվել Հայաստանի օրենսդրական իշխանությունը երկպալատանի սարքելու մտայնության մասին : Այնտեղ նախապես արդեն նշված է թե դեռ սա մասնագետների ձեռքի տակով պետք է անցնի ,սակայն հրապարակումների ոճից պարզ է որ մտադրվածները շտապում են :

Իսկ որպեսի պարզ դառնա երկպալատանի պառլամենտի կարեվորությունը և վտանգները, ես կուզենայի մի երկու բառով փաստարկել և վերլուծել Հայաստանի պետական կառուցվածքի, կառավարման հոգեբանության և արտաքին միջավայրի մի քանի խնդիրներ :

Հայաստանը Սահմանադրորեն ունիտար, մեկպալատանի, պրեզիդենտա Պառլամենտական երկիր է : Ասել կուզի կառավարվում է մեկ տեղից , օրենսդրության ընդունմանը մասնակցում է մեկ ազգային ժողով,սակայն վերջին խոսքը նախագահինն է : Նաև գործադիրի, այսինքն կառավարության կազմը և աշխատանքային ուղղությունը կախված է Նախագահից : Կան երկրներ որտեղ նախագահի կարեվորությունը երկրորդական է,կամ  բացակայում է և գօրծադիրի ուղղությունը կախված է  պառլամենտից : Օրինակ Գերմանիայինը, Կանցլերը ընտրվում է պառլամենտի կողմից : Նույն պառլամենտը նրան կարող է հանել : Սակայն տնտեսական և քաղաքական ուղղությունը տանում է կանցլերը, որը վարչապետն է : Պետք է նշել որ Եվրոպայի շատ երկներում պառլամենտը երկպալատանի է : Օրենքը շատ ավելի բարդ ճանապարհներով է անցնում այս երկրներում մինչև դառնում է օրենք :

Հայաստանում այսօր օրենքի ընդունումը ազգային ժողովում ֆորմալ բնույթ է կրում : Ազգային ժողովը Հայաստանում ամբողջովին ենթարկվում է նախագահի և կառավարության քմահաճույքներին : Սա մի անոտք, աձեռք ու անգլուխ  հաշմանդամ մարմին է, որի միակ աշխատող անդամը իր անլեզու բերանն է : Իսկ ինչ վերաբերվում է պատգամավորներին, ապա նրանք գտնվում են ազգային ժողովում զուտ իրենց անձնական շահերի առաջխաղացման կամ այն պաշտպանելու համար : Նման բացառիկ օրինակ կարելի է համարել լեզվի մասին օրենքի ընդունումը, երբ առաջին անգամ իր պատմության մեջ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը դուրս էր եկել փողոց օրենքի ընդունման դեմ այլ ոչ իշխանափոխության ,Իսկ ազգային ժողովը բացառիկ իներտություն էր ցուցաբերում : Սա հենց ապացույց ն է այն երեվույթի որ օրենքները Հայաստնում ընդունված են մինչև ազգային ժողով հասնելը : Իսկ ազգային ժողովի պատգամավորները միջնադարյան վասալներ են , որոնք այստեղ են որ իրենց հողերը իրենց ձեռքից չխլեն :

Այդ դեպքում ինչու Հայաստանում ունենալ երկպալատանի պառլամենտ, երբ արդեն հարկատուների վզին նստած է մեկ պալատ կահավորված ամենաթանկ պառլամենտական կահույքով և հարյուր եռեսուն մեկ անդամալույծ մարմին բերաններ,որոնք պառլամենտ են գալիս միայն նստելու էլիտար, պրեստիժ ու նմանը չունեցող աթոռներին ու սղմում միայն մի կոճակ, կողմը : Ի միջայլոց նկատել եք՞, որ ազգային ժողովի վերանորոգողները միայն պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կոճակներն են երկու հատ սարքել կողմ և դեմ :  Մնացած հարյուր եռեսուն պատգամավորներինը միայն մեկն է, Կողմը :

Ինչ՞ դեր է խաղում վերին պալատը Երկպալատանի դեմոկրատիայում :Սա հենց այն ինստիտուտն է, որը պետք է վերանայի ազգային ժողովի ընդունած օրենքը, վերադարձնի այն, մերժի կամ ընդունի : Սա օրենքի արտադրության որակի սկզբունքն է, մինչև այն գործածման հանձնելը օրենքը անցնում է ևս մեկ հղկման պրոցես : Երկպալատանի պառլամենտական մոդելները աշխարհում բազմազան են և տարբերվում են իրարից :Սակայն պետք է՞ այն Հայաստանին և ինչու՞ :

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ԱՄՆ ում հայտարարել է, թե այս դեպքում վերին պալատի անդամներ կդառնան նաև սփյուռքի ներկայացուցիչները : Հետաքրքիր է չէ՞, նույն սփյուռքում գտնվող Հայաստանի քաղաքացիները արդեն մի քանի տարի է ինչ հյուպատոսարաններում  ընտրելու իրավունք չունեն ,այսպես ասած Հայաստանի անվտանգությունից ելնելով,իսկ սփյուռքից պետք է սենտորներ ընտրվեն :Իսկ ով պետք է նրանց ընտրի՞, որ՞ սկզբունքներով : Սա նշանակում է՞ արդյոք ՞որ Հայաստանի պառլամենտում կարող են տեղ գտնել մարդիկ որոնք չեն ծնվել Հայաստանում, որոնց ծնողները անհայտ են և որոնք  ձեռք են բերել քաղաքացիություն շատ ավելի ուշ կամ կասկածելի ճանապարհներով :

Ցավոք սրտի մեր երկրի բոլոր կառավարման մարմինները ոչ միայն աչքի են ընկնում իրենց անգրագիտությամբ, այլ Իմաստության կատարյալ դատարկությամբ :Հիմա Հայաստանում ամեն ինչ արվում այնպես ինչպես ռուսը կասեր, “զանգի ձենը լսել են չգիտեն որտեղից է գալիս” : Հենց դրա համար միգուցէ մեզ անհրաժեշտ կլիներ ծերակույտի գոյությունը , այսինքն սենատը : Սակայն միայն այս սկզբունքով. Պալատը պետք է կազմված լինի իսկական ծերակույտից : Սենատորի մինիմալ տարիքը` Վաթսուն հինգ : Կենսագրությունը առանց մութ կետերի, Ծառայած Հայաստանի համար աշխատանքով :Պետք է ոչ մի կուսակցության անդամ չլինի , կամ կուսակցական անցյալ չունենա :Մեծ փայատեր չլինի բիզնեսում :Հայտնի լինեն Հայրն ու Մայրը, Տատն  ու Պապը և նրանց ծննդյան տեղը :Իսկ թե ինչպես կլինեն նրանց ընտրությունները և ինչ քանակի սենատոր է մեզ պետք ,դա առանձին քննարկման հարց է :

Պետականության խնդիրը ազգային գոյության խնդիր է նաև, և  չի կարելի այն թողնել մի քանի պարզամիտների որոշելու մեր ապագան :

Հովհաննես Մարգարյան



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Akselv
Feb 3, 2011 6:24