Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, March 13, 2012 12:27 - 2 քննարկում

Ցավոք, դարձյալ ստիպված եմ պարզաբանումներ տալ…

Ցավոք, դարձյալ ստիպված եմ պարզաբանումներ տալ պարոն Սարգիսին:
Երբ ես խոսում եմ 1921 թվականի  «պայմանագրերի» մասին ցանկանում եմ հասկացնել տալ, ոչ ոք, թեկուզ ՀՀ բնակչության 100 տոկոս քվեն վաստակած նախագահն իրավունք չունի  այդ «պայմանագրերին» օրինական ուժ տվող քայլեր անելու: Ստորագրել այդ արձանագրությունները կնշանակի խաչ քաշել Հայ դատի վրա, ամբողջ հայությանը զրկել պահանջատիրությունից ու փոխհատուցում ստանալու հնարավորությունից: Մի՞թե բարդ բան է այսքանն հասկանալը:
Ձեր փաստարկները եսասիրական են ու ընդամենը ստամոքսային հարցերին են վերաբերվում: Թուրքիան այսպես թե այնպես պարտավոր է բացելու սահմանները, սակայն ինչո՞ւ մենք այնքան տգետ գտնվենք, որ սահմանները բացելու դիմաց վճարենք մի գին , որի ոչ իրավունքն ունենք, ոչ էլ ցանկությունը:
Տեսեք ԼՏՊ կոչված հրեան, երբ տեսավ, որ չի կարողանում  մեր ժողովրդի  ազատագրական պատերազմը դադարեցնել ի վնաս մեզ՝ մի այնպիսի ստոր քայլ արեց, որ Արցախի ինքնորոշման ու ճանաչման  գործընթացը մտցրեց փակուղի ու հիմա, այդ հարցն առանց միակողմանի զիջումներ կատարելուն համաձայնվելու լուծում չի կարող ստանալ: Ադրբեջանը պաշտոնապես դիմել էր Արցախի Ազգային ժողովին  դեռևս 1993 թվականի ամռանը՝ բանակցություններ սկսելու առաջարկությամբ, դրանով իսկ ճանաչելով  Արցախին, որպես իրավական միավոր: Արցախը մասնակցեց 1994 թվականի բանակցություններին, որոնց արդյունքում կնքվեց բիշքեկյան զինադադարի համաձայնագիրը և հանկարծ՝ Արցախը դուրս է մնում բանակցային գործընթացից, իսկ պարտված կողմը սկսում է մեզ պայմաններ թելատրել., որոնք օր-օրի ավելի հանդուգն ու անընդունելի են դառնում մեզ համար: Մենք՝ այդ թվում քո կողմից այդքան գովերգվող Նախագահը այդ դավաճանությանն առ այսօր գնահատական չենք տվել, ավելին, դեռ այդ երկիր քանդող տականքի հետ բանակցություններ են վարվում, փոխանակ նրան բանտ ուղարկելու այն հանցագործությունների համար, որոնք գործել էր պատերազմի տարիներին ու այն հանցանքի համար, որի պատճառով 10 անմեղ մարդ զոհվեց Երևանում:
Պատմությունն այդպիսի դեպք արդեն տեսել է 1918 թվականին Ռուսաստանում, երբ լենինի շնորհիվ պատերազմում պարտված Գերմանիան ու Թուրքիան ստացան հաղթողին պայմաններ  թելադրողի կարգավիճակ և պարգևատրվեցին Ռուսաստանին պատկանող  նախկին տարածքների անեքսիայով: Այդ երկրները 4 տարվա պատերազմում չկարողացան  անգամմի թիզ հող գրավել Ռուսաստանից, իսկ բրեստ- լիտովսկյան խայտառակ պայմանագրով տիրացան ավելիին քան անգամ կարող էին երազել: Ինչո՞ւ այդպես եղավ, որովհետև լենինը գերմանական գործակալ էր ու Ռուսաստանը քանդում էր նրանց փողերով… Չի թվո՞ւմ, որ նույն պատմությունն  այսօր այստեղ է կրկնվում ու մենք, գիտակցաբար թե ոչ, մեղսակից ենք դառնում հակառակորդի հայակործան ծրագրերին:
SMERCH



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Գրիգոր
Mar 13, 2012 19:56