ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, June 9, 2011 23:27 - 2 քննարկում

Այժմ կան շատ գործիչներ, որոնք կանգնած են Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին՝ նրանք ստրկամիտ են՝ ոչ ստրուկ, այլ ստրկամիտ:

Ժիրայր Սեֆիլյան. Պետք չէ հետևել Լևոն Տեր-Պետրոսյանին

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով՝ եթե ընդդիմությունը շարունակի շփվել, երկխոսել, գործակցել, բարևել, նկարահանվել իշխանությունների հետ, ապա այդ ամենը բացասական է անդրադառնալու ընդդիմության վարկանիշին. «Մենք ամեն օր տեսնում ենք, որ ժողովուրդը կամաց-կամաց հեռանում է ընդդիմության շարքերից, և ես համոզված եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր շահի համար գնալու է մինչև վերջ»,-ասում է Սեֆիլյանը:

Նա նաև կոչ արեց բոլոր այն ընդդիմադիր գործիչներին, որոնք դեռևս հարգանք են վայելում ժողովրդի կողմից, չգնալ Լևոն Տեր-Պետրոսյանի հետևից, քանի որ նրանք նույնպես վարկաբեկվելու են:

«Այժմ կան շատ գործիչներ, որոնք կանգնած են Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին՝ նրանք ստրկամիտ են՝ ոչ ստրուկ, այլ ստրկամիտ: Նրանց ինչ ասում են նրանք այդ էլ կատարում են, նրանք անգամ փակ տարածքում չեն կարողանում Լևոն Տեր-Պետրոսյանին մի բան ասել, քանի որ խորհրդարանական ընտրությունների ցուցակաը կազմելու է հենց ինքը՝ Տեր-Պետրոսյանը»,-ընդգծում է Ժիրայր Սեֆիլյանը և հավելում, որ  այդ ստրկամիտ գործիչները չեն գիտակցում, որ պետք չէ հետևել Լևոն Տեր-Պետրոսյանին, պետք չէ նրանից կախում ունենալ, պետք չէ վախենալ:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

David
Jun 10, 2011 6:55