Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, September 26, 2009 22:53 - 1 քննարկում

«ՍՈՒՐՄԱԼՈՒ-ԻԳԴԻՐ» հայրենակցական միության անժամանցելի հայտարարությունը

«ՍՈՒՐՄԱԼՈՒ-ԻԳԴԻՐ» հայրենակցական միության անժամանցելի հայտարարությունը

Print Print Email Email

Մենք` «Սուրմալու-Իգդիր» հայրենակցական միության կազմում միավորված սուրմալեցիներս, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ հայ ժողովրդի համար սկզբունքային նշանակություն ունեցող հետևյալ խնդրին։

Վերջին շրջանում թուրքական իշխանությունները վերսկսել են Արևմտահայաստանի և Արևելյան Հայաստանի բռնազավթված տարածքների հանդեպ հայ ժողովրդի պահանջատիրությունը քայքայելուն ուղղված խարդավանքները։ Մասնավորապես փորձեր են արվում Հայաստանի Հանրապետությունից կորզելու մեր հայրենիքի բռնազավթված տարածքների հանդեպ պահանջատիրությունը պաշտոնապես ուրանալու հավաստիացումներ։

Մենք՝ սուրմալեցիներս, հայտարարում ենք, որ որևէ իշխանության, պետության կամ գերտերության չենք լիազորել մեր բռնազավթված հայրենիքը քաղաքական շահարկումների առարկա դարձնել և մեր փոխարեն որոշումներ կայացնել։

Թուրքիայի կողմից Սուրմալու գավառի բռնազավթումը ձևակերպվել է 1920-1921 թթ. «պայմանագրերով», որոնք ակնհայտորեն հակաիրավական են և կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի նորմերը։ Այդ իսկ պատճառով նշված «Պայմանագրերը» չեն կարող որևէ իրավական պարտավորություն ստեղծել Հայաստանի համար և ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհի համար։ Իրավունքի խախտումը չի կարող ծնել իրավունք։ Սուրմալու գավառի հանդեպ Թուրքիան երբեք չի կարող ձեռք բերել իրավունքներ, քանի որ այդ տարածքին տիրացել է իրավունքի խախտմամբ։

Մենք՝ սուրմալեցիներս, հավատում ենք մեր պապերի և հայրերի Տանը՝ Սուրմալուին, տեր լինելու մեր իրավունքը, և հայտարարում, որ հավատարիմ ենք մեր հայրենիքը զավթիչներից վաղ թե ուշ ազատագրելու մեր սուրբ պարտականությանը։



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Svetlana
Sep 27, 2009 11:50