ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, April 9, 2010 15:36 - 3 քննարկում

Հայաստանում հրեական մոդելով հեղափոխություն չի ստացվում – Ցավում է իսկական քաղաքական ազգանունով քաղաքագետը:

«Կարծում եմ, որ Ղրղըզստանում տեղի ունեցող իրադարձությունները բավականին անսպասելի էին միջազգային հանրության համար։ Տեսակետներ կան, որ այդ ամենը հրահրված էր Ռուսաստանի կողմից, բայց այսօր դժվար է որոշակի գնահատականներ տալը։ Համապետական ընտրությունների բացակայության պայմաններում Ղրղըզստանում այդպիսի սրընթաց գործընթացներն ուղղակի սենսացիա կարելի է համարել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու դա տեղի ունեցավ, ես գտնում եմ, որ այստեղ մեծ դեր կատարեց այն հանգամանքը, որ մի անգամ նման բան տեղի էր ունեցել նաև Բակիևի կողմնակիցների կողմից, և այդ երևույթը, կարելի է ասել, ավանդույթ կամ խաղի կանոն դարձավ այդ երկրում։

Ի տարբերություն Ղրղըզստանի, Հայաստանում, ցավոք սրտի, այլ ավանդույթ է ձևավորված։ Սկսած 1990 թվականից, երբ իշխանությունը փոխվեց այն ժամանակ ժողովրդական շարժման կողմից, մեր երկրում ներքևից իշխանափոխություն տեղի չունեցավ։ Հայաստանում արմատավորվել է մի վատ ավանդույթ՝ իշխանությունը վերածնում է իշխանություն, և ցավով պետք է արձանագրենք, որ փաստացիորեն մեր երկրում ներքևից փոփոխությունների մշակույթ ձևավորված չէ։ Ուստի, Ղրղզստանի իրադարձությունների ֆոնին ասել, որ Հայաստանում էլ կարող է նման բան տեղի ունենալ, անկեղծ ասած, քիչ հավանական եմ համարում»,- գրում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Վահան
Apr 9, 2010 20:32