Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, September 4, 2010 19:01 - 11 քննարկում

Περὶ Ἰουδαίων an apology for the Jews (Schürer, l.c. pp. 532 et seq.).

Լոգոսի մասին Փիլոն Ալեքսանդրացու կոնցեպտը իրենը չէ, այլ Պլատոնական /Նեոպլատոնական/ եւ /նոր/ Պյութագորյան դպրոցների կոնցեպտների ներկայացումն է իր կողմից: Որ Փիլոնը երկակի, իրար հակասող կոնցեպտների եւ աշխատությունների հեղինակ է՝ նորություն չէ: Ինքն իր նախկին կոնցեպտին հակասելով, նա նաեւ Լոգոսին որպես հրեա մարդեղեն սարքելու առաջարկությամբ է հանդես գալիս Ալեքսանդրիայի հրեական շրջանակի առջեւ, հուշելով դրա քաղաքական նպատակայնության մասին:
Περὶ Ἰουδαίων an apology for the Jews (Schürer, l.c. pp. 532 et seq.).
Կար “գրական քրիստոնեաների հոսանքը” որն ի վերջո հաղթեց ու սկսեց թղթի վրա ՍԱՐՔԵԼ նոր կրոնը: Առաջինը նրանք գնոստիկների հաշիվը մաքրեցին: Հետո ձեւակերպեցին, թե նոր կրոնի համար որ գրվածքները համարել “սուրբ”: Եվ դա կատարեցին Կոստանդինի աջակցությամբ՝ զենքի ուժով:
Քրիտոնեական զառանցանքը ի սկզբանե կառուցվել է ստի ու կեղծիքի վրա, կայսրության մեջ քաղաքական հենարան հետապնդելու նպատակով, որը հոգեւորի հետ որեւէ աղերսներ չունի: Հարցն այսպես դնենք. նույնիսկ որեւէ հոգեւոր հավատամք, եթե դառնում է կայսրական կենտրոնաձիգ իշխանություն հաստատելու միջոց, ապա այն դադարում է լինել հոգեւոր: Եվ քրիստոնեությունը դարձավ այդ միջոց-կրոնը, որը կառուցված է դոգմայի եւ անհանդուրժողականության վրա: Կարդացեք քրիստոնեության ՀԻՄՆԱԴԻՐ “Սուրբ հայրերի” նամակագրությունները եւ նրանց կյանքի ու վարքի պատմությունները ու կհամոզվեք, թե իչնպիսին է խավարածին պոռնկաբարոների մեծ բլեֆը:
Հայ եկեղեցին, ի սկզբանե եղել է ասորական եւ հունական ազդեցություների ներքո: Այն ավելի շուտ քաղաքական պայքար էր, քան հավատամքային: Միայն 5-7-րդ դարերում /Խորենացի, Շիրակացի եւ այլոք/ որոշ ազգայնական տարրեր փորձեցին մտցնել այս համակարգում: Նույնիսկ Սահակ Պարթեւը իր կյանքի վերջին 10 տարիների ընթացքում ասորական ազդեցության շնորհիվ կաթողիկոսից դարձավ քշված աքսորական:
Ի վերջո, թողնենք թեոլոգիական օնանիզմը:
1. Աստծո միածին որդի:
2. Աստծո ԲԱՆ-ի՝ տիեզերական լոգոսի մարդեղենացում հրեական պատմուճանով:
Այս տգիտության հասնող դոգմատիկ զառանցանքները, որը հանդիսանում են քրիստոնեության հիմքը, ինչպե՞ս եք համադրում ձեր այսօրվա աշխարհայացքի հետ, երբ թխկացնում եք համակարգիչի ստեղներին կամ կարդում եք ատոմի կառուցվածքի մասին: Եթե քրիստոնեական Նոր Կտակարանից հանենք մի քանի մետաֆիզիկական կոնցեպտներ, որոնք հնագույն հեթանոսական հավատամքներից են սպրդել այնտեղ, ապա արդյունքում կստանանք վատ գրված գավառական մի սարքած պատմություն, որը որեւէ կապ չունի ո՛չ Աստծո, ո՛չ բնության օրինաչափությունների, եւ ոչ էլ հայ ժողովրդի ու նրա լինելիությունն ապահովող գաղափարախոսության հետ:

Artur Armin



11 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Karen
Sep 4, 2010 21:01