ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, August 18, 2009 11:22 - չքննարկված

Նա շփոթվեց շուկայական հարաբերությունների քաոսում

ԳԱՅԱՆԵՍԱՐԻԲԵԿՅԱՆ
info@hraparak.am
ՄՇԱԿՈՒՅԹ
15 Օգոստոս [04:08]

…սիրված դերասան Երվանդ Մանարյանի 85-ամյակը, որը լրացավ օգոստոսի 10-ին, մոռացության մատնվեց լրատվամիջոցների ու պետության ներկայացուցիչների կողմից

Ժուժկալ ես եղել կյանքում, չես հիվանդացել, չես մեռել՝ շքանշան ենք տալիս

Եթե մեր “աստղերի” յուրաքանչյուր տարեդարձի առթիվ հոբելյանական երեկոներ են կազմակերպվում ու մարդկանց ուղեղը շաբաթներով սղոցում, ապա սիրված դերասան Երվանդ Մանարյանի 85-ամյակը, որը լրացավ օգոստոսի 10-ին, մոռացության մատնվեց լրատվամիջոցների ու պետության ներկայացուցիչների կողմից: Շնորհավորելով սիրված դերասանին հոբելյանի առթիվ՝ ցանկանում ենք առողջություն եւ նորանոր հաջողություններ “Ագուլիսին”: Օգտվելով առիթից՝ մենք զրուցեցինք ճանաչված արվեստագետի հետ:

– Պարոն Մանարյան, օրերս լրացավ Ձեր 85-ամյակը, որպես արվեստի վաստակավոր գործչի՝ շնորհավորանքներ ստացա՞ք երկրի ղեկավարության կողմից:

– Ոչ, ոչ, պարոն Շիրխանյանն է ինձ զանգել, շնորհավորել, թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորական նամակ է ուղարկել: Հանրային ռադիոյից հյուր են կանչել, էս է եղել:

– Դուք տխրե՞լ եք այդ վերաբերմունքից:

– Չէ, չէ, հոգի ջան: Սա գալիս է ընդհանուր վիճակից, ընդհանուր վիճակն է այսպես: Ուրիշ բան չընկալես իմ ասածները, եթե ես լինեի Մսրյանի վիճակում, բոլորովին ուրիշ վիճակ կլիներ: Հասարակությունը մենք բաժանել ենք երկու մասի, եւ ոչ մեկը չի ուզում դա մեղմել, հակառակը՝ անընդհատ ձեռքը տանում են գրպանը, էնտեղից մի բան հանեն, խփեն դիմացինին: Ուրիշ բան չունենք, սրան պետք է վերջ տալ:

– Իսկ իշխանության անտարբերությունը բացատրվում է նրանով, որ Դուք ընդդիմադիր թեւո՞ւմ եք գտնվում:

– Գիտե՞ս ինչ կա, ըստ երեւույթին՝ 85 տարին էնպիսի մի սահմանագիծ է, որտեղ էդ բաները չեն երեւում, չեն զգացվում: Ես դա հասկանում եմ, զգում եմ: Պարզապես ես ցավում եմ, որ իմ դրած հարցերը, էն ճանապարհով, որով ես մինչեւ հիմա քայլել եմ, գնալով՝ էդ ճանապարհով քայլողների թիվը պակասել է: Էս է իմ ցավը: Սա իմ դաշտն է, ես Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրերի դեմ պիես եմ գրել եւ հրապարակել եմ, հետո գնացել-կանգնել եմ նրա կողքին, որովհետեւ ուրիշ ընդդիմություն չկա, էն բոլորը, որ ընդդիմություն էին, դարձան խեղկատակ: Վազգեն Մանուկյանից, Արտաշես Գեղամյանից ի՞նչ մնաց, ես Արտաշես Գեղամյանի հորեղբայրն եմ, բայց ցավում եմ, որ էդ շնորհքով մարդը, որ հարցեր կարող էր հանել, խոսել, բայց հիմա այլեւս դաշտում չէ: Վերջացավ:

– Պարոն Մանարյան, ի՞նչ ֆիլմերում եք նկարահանվել:

– Այդքան շատ չեն՝ “Հարսնացուն հյուսիսից”, “Կարինե”, “Փանջունի”, “Կապիտան Առաքել”, “Տժվժիկ”, “Խոհարարները եկել են մրցույթի”, սցենարի հեղինակներից մեկն եմ եւ խաղացել եմ: Ուղղակի արեւմտահայերենը ես լավ գիտեմ, թեեւ արմատներով կապ չեմ ունեցել: Իսկ տիկնիկային թատրոնում 1957 թվին Վարդան Աճեմյանի ասիստենտն էի, երբ ինձ առաջարկվեց տեղափոխվել Թումանյանի տիկնիկային թատրոն, որը վերաբացվել էր: Ես՝ որպես գլխավոր ռեժիսոր, աշխատեցի, թոշակի անցա թե չէ, անմիջապես մտածեցի իմ թատրոնի մասին: Բարեբախտաբար, այդ շրջանում Խորհրդային Միությունը որոշեց ազատություն տալ թատրոնին, մի կտոր ազատություն, այդ ժամանակ էլ ստեղծվեց “Ագուլիսը”:

– Ի՞նչ կոչումների ու շքանշանների եք արժանացել:

– Ճիշտն ասած, արվեստի վաստակավոր գործչի կոչում ունեմ, 5-6 տարի առաջ էր, Քոչարյանի օրոք, բայց նա ինձ համար հաշիվ չէ: Մեկ տարի առաջ Անանիա Շիրակացու անվան քոլեջը երեկո էր կազմակերպել, հանդիսություն ուներ ռուսական թատրոնում, ես հրավիրված էի, երբ որ ինձ Գարիկ Ղազարյանը ձայն տվեց, ասաց՝ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը, անհարմար զգացի, ասացի՝ ես ժողովրդական չեմ, արվեստի վաստակավոր գործիչ եմ, անհարմար է: Ինքն էլ ասաց՝ Ձեզ տալիս ենք հայ ժողովրդական արտիստի կոչում, տալի՞ս ենք՝ դիմեց դահլիճին, դահլիճը միահամուռ ծափահարեց, ես էդ օրն եմ ստացել ժողովրդական արտիստ, ոչ թուղթ կա, ոչ բան, բայց էդ կոչումը էդտեղ ստացա: Իսկ 85 տարեկան մարդուն, որ շքանշան են տալիս, նշանակում է՝ ինչ լավ է, որ այսքան ապրեցիր, ուրիշ բան չի նշանակում: Ժուժկալ ես եղել կյանքում, չես հիվանդացել, չես մեռել՝ շքանշան ենք տալիս:



Circle.Am



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ