ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, February 25, 2012 15:32 - 5 քննարկում

Երկու կարծիք նույն հարցի շուրջ…

ԱՌԱՋԻՆ.

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությունը Մաշտոցի այգու իրավիճակի շուրջ

Tuesday, 21 February 2012 20:56

Written by Ar(k)tur

0 Comments
E-mail Print PDF
AddThis Social Bookmark Button
There are no translations available.

«Սիրելի՛ երևանցիներ,

Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ տարածքում ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքները ձեռք են բերել հասարակական հնչեղություն: Հնչում են տարբեր տեսակետներ, որոնք հիմնականում հուզական բնույթի են: Կարծում եմ, որ հասել է տվյալ քննարկումները առարկայական դաշտ տեղափոխելու պահը՝ իրար հետ ողջամիտ փաստարկներ փոխանակելու, դրանք ծանրութեթև անելու և հասարակական փոխըմբռնման հասնելու համար:
Որպես ՀՀ ամենամեծ համայնքի ղեկավար, ես հստակ գիտակցում եմ, որ առանց սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության անհնար է որևէ զարգացում, հանրային կարևորություն ունեցող ցանկացած խնդրի լուծում: Սեփականությունը հանրային կարևորագույն գործառույթ է իրականացնում՝ ձևավորելով ցանկացած գործունեության նյութական հիմքը: Այն համայնքը, որը ժխտում է այս ճշմարտությունը, ապագա չունի:
Վերոնշյալ տարածքում իրականացվող ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքների նախապատմությանը վերաբերող փաստերին ծանոթանալ ցանկացող յուրաքանչյուր ոք, կարծում եմ, առկա փաստերի հիման վրա ի վիճակի կլինի կատարել անաչառ եզրահանգումներ: Իսկ փաստերը հետևյալն են.
Երևանի Աբովյան փողոցում՝ առավելապես մայթերի ու կանաչ գոտու վրա սեփականության իրավունքով պատկանող հիմնական շինությունները Երևանի քաղաքապետարանի գործադրած ջանքերի շնորհիվ ապամոնտաժվել են: Շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում առաջարկվել են այլ տարածքներ, որոնց թվում նաև Մաշտոցի պողոտա – Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ, անբարեկարգ և անխնամ տարածքը: Վերջինը կառուցապատման իրավունքով գրանցված է Երևանի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի անվամբ:
Սահմանված կարգով հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան՝ ներկայում «Կենտրոն-Կանաչապատում» ընկերության կողմից այգում տեղադրվում են տաղավարներ՝ Աբովյան փողոցի ապամոնտաժված հիմնական շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում տրամադրելու համար: Ընդ որում, դրանք տրամադրվելու են ժամանակավոր՝ մինչև «Հին Երևան» ծրագրի իրականացման ավարտի ժամկետով:
Սեփականության հետ կապված կարևոր և բարդ հիմնախնդիրները չի կարելի լուծել առանձին քաղաքացիների՝ արդարության վերաբերյալ սուբյեկտիվ պատկերացումների հիման վրա:
Չնայած հնչած բացասական և ժխտողական գնահատականներին, այդուհանդերձ ես ուրախ եմ, որ մեր համաքաղաքացիները այդքան նախանձախնդիր են մեր սիրելի Երևանի հիմնախնդիրներով ու ապագայով: Ու չնայած նրան, որ այս դեպքում ամեն ինչ օրինական է և փաստաթղթերով հիմնավորված, այդուհանդերձ համարում եմ, որ ցանկացած կարևոր որոշում, որքան էլ այն հիմանվորված լինի, կարիք ունի հավելյալ լեգիտիմության, ինչին հասնելու լավագույն միջոցը հանրության ներգրավվածությունն ու իրազեկվածությունն է:

Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ նշված գործընթացի արդյունքում ամբողջությամբ բարեկարգվելու և կանաչապատվելու են Աբովյան փողոցի ապամոնտաժված շինությունների զբաղեցրած հատվածները: Իսկ զբոսայգու բուն տարածքում իրականացվելու են հետևյալ աշխատանքները.
– հենապատերի և եզրաքարերի վերանորոգում և վերականգնում,
– կանաչ գոտու վերականգնում և ավելացում, ծաղկապատում,
– ոռոգման ցանցի վերականգնում,
– սալիկների վերականգնում,
– նստարանների և աղբամանների տեղադրում,
– արտաքին լուսավորության ապահովում:

Վստահ եմ, որ Երևանին վերաբերող ցանկացած խնդիր հնարավոր է լուծել քաղաքակիրթ եղանակով, փոխըմբռնման մթնոլորտում և ի շահ մեր քաղաքի»:

ԵՐԿՐՈՐԴ.

Մասոնական տեսքով հարգելի քաղաքապետ ամենայն հայոց:

Երբ հայրդ 1974թվին դանակահարում էր դարակազմիկ մի կառույցի աթոռները, դրանք նախատեսված էին երևանցիների համար, որ նստեն և կինո դիտեն: Այն ժամանակ դա չէր հնչում «սեփականության հետ կապված կարևոր և բարդ հիմնախնդիր, որ չի կարելի լուծել առանձին քաղաքացիների՝ արդարության վերաբերյալ սուբյեկտիվ պատկերացումների հիման վրա»,- ինչպես հիմա գրում ես:
Տղա ջան, շատ ջահել ես, հանրային սեփականության մասին նմանատիպ դատողություններ անելու համար: Հայրդ էլ գուցե այդ խելքին էր ու դա ժառանգական հիվանդություն է: Հայրդ հեռատես «նժդեհական-կոմունիստ» էր, չմոռացավ քո օձիքից բռնած բարձրացնել ու նստեցնել «ամենամեծ համայնքի» աթոռին,- ինչպես ներկայանում ես: Ծննդյան վկայականիդ նայիր, կհամոզվես ասածներիս հետ:
Հստակ երևում է, որ արդեն այդ այգին էլ եք սեփականացրել ՓԲԸ-ի անվան տակ և վախենում եք ժողովրդին հայտարարեք.- «Այ երևանցիներ, այդ հատվածը հանրային տարածք չէ, ինչ եք իրար խառնվել: Այդ Տարածքը սեփականություն է և համաձայն սեփականության մասին մեր օրենքների սեփականատերը ում ուզի նրան ժամանակավոր տեղ կհատկացնի իր սեփական տարածքում: Տաղավարների տերերը քաղաքապետարանի հետ գործ չունեն, հողի վարձը տալու են ՓԲԸ-ն սեփականատերերին:»
Այքանը ասելու փոխարեն ինտրիգներ եք անում, խճողվում ստերի մեջ:
Մի ճշմարտություն կա, դա կոմունիստ-բոլշևիկ, դաշնակ-մաշնակ, ՀՀՇ-նժդեհականի հետ կապ չունի: Աշխարհը դմակ է՝ դուք դանակ, կտրեք կերեք ամբողջ Հայաստանը: Ձեզ հալալ է ջհուդի ճտեր…

ԱՄԵՆԱՔՅԱՌԹՈՒ ՀԱՅ ԲՈԼՇԵՎԻԿ, զոհված 1920թ. մայիսյան ապստամբության ժամանակ:
Առանց տեսնելու բոլշևիկյան-մենշևիկյան Հայաստանը:
Շառից-փորձանքից հեռու, սրա-նրա վրա մատերյալ գրող
ՄԱՐՏԻՐՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Suren
Feb 25, 2012 19:20