Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, January 28, 2012 15:04 - 2 քննարկում

«ԿՐՈՆԱՎՈՐՆԵՐԸ ԿԵՂԾԱՎՈՐ , ՑՈՒՑԱՄՈԼ, ՍՆԱՓԱՌ, ՊԱՏՎԱՄՈԼ ՔԱՆ ԹԵ ԱՍՏՎԱԾԱՍԵՐ».

Եկեղեցին դե՞մ է Աստծո արարչագործությանը

Ալավերդու «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության «Դեմ առ դեմ» հաղորդաշարի  ժամանակ Գուգարաց թեմի առաջնորդն իր խոսքում նշել է, որ բնապահպանաական ակցիաների կապակցությամբ այցելել է Թեղուտ, նաեւ «Թեղուտ» ՓԲԸ եւ «հոգեպես անչափ մխիթարվել է»: «Ահռելի աշխատանքներ են տարել, եւ ինչ-որ կարդում էի մամուլով` իրականությանը չի համապատասխանում»,- ասել է եպիսկոպոսը եւ անմիջապես նշել, որ ինքը ոչ ոքից կախում չունի եւ հաղորդմանը մասնակցում է որպես հոգեւորական:Yerkir.am-ը փորձել է  Մայր Աթոռից ճշտել, թե կարո՞ղ է եկեղեցու սպասավորը եկեղեցու անունից հանդես գալ հայտարարությամբ եւ պաշտպանել ինչ-որ մեկի բիզնեսը: Եվ ինչո՞ւ է եկեղեցու սպասավորը մոռանում, որ բնությունը ստեղծվել է Արարչի կողմից եւ արդյոք «Եկեղեցին դե՞մ է Աստծո արարչագործությանը»:

Վահագնականչի կողմից : Այսպիսի Հոգեոռական լինելուց հետո, արի ու ասա որ “աղանդները” վտանգավոր են ՀՀ-ի համար:

By Vahagnakanch

Թեղուտի եւ Գուգարաց թեմի առաջնորդի մասին

«…Եվ երկիրը կանաչ խոտ հանեց` սերմ տվող խոտ իր տեսակի պես և պտղաբեր ծառ, որի սերմն իրանում է իր տեսակի պես: Եվ Աստված տեսավ, որ բարի է: Եվ իրիկուն եվ առավոտ եղավ երրորդ օրը»: Մինչև հիմա ես գիտեի, կարծում էի, որ բարի են խոտն ու ծառը, բայց վերջերս լսեցի Գուգարաց թեմի առաջնորդի ելույթը և պարզեցի, որ սխալ եմ հասկացել Սուրբ Գրքի գրվածքները: Մոլորության մեջ եմ եղել: Ների’ր իմ մոլորությունը, Տե՛ր: Թեմի առաջնորդը ասաց, որ ինքն երեք անգամ եղել է Թեղուտի անտառում, որտեղ հիմա իրականացնում են շինարարական աշխատանքներ հանք բացելու նպատակով: Բայց նա ոգևորված էր հատկապես երրորդ այցելությամբ. այնտեղ նա տեսել էր, թե ինչ թափով են ընթանում անտառհատումներն և գետերի չորացումը: Եվ մեր հոգևորականը հոգեպես մխիթարվել էր այդ աստվածահաճո գործից: Նա (իհարկե թերթերից ու հեռուստատեսությունից) գիտեր կանաչ եղեռնի մասին, բայց ինչպես ասում է ժողովուրդը և մեր հոգևորականը` լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել: Տեսել էր, հոգեպես մխիթարվել, ներքուստ բավարարվել և իր աչքերին չէր հավատացել, թե ինչպիսի դրախտային միջավայր է ձևավորվում Թեղուտում: Ծառերի տեղում բետոնե սյուներ, մարգագետինների փոխարեն գործարաններ, Խառատաձորում հսկա պոչամբար, գետերն առած բետոնե խողովակների մեջ, դե իսկ օդի մասին խոսք չկա, ու՞մ է պետք ծառերի արտադրած մաքուր թթվածինը, անիմաստ է դա և ամենակարևորը` վնասակար մեր առողջությանը և Փա՜ռք Աստծուն, այդ օդը քիչ-քիչ վերանում է: Հիմա այնտեղ լիաթոք կարելի է շնչել փոշի և ծանր տեխնիկայի արտանետած ծուխն ու գազը: Իսկ այդ անտառների լռությու՞նը: Դրա մասին ավելորդ է նույնիսկ խոսելը, անտանելի էր այդ լռությունը. մարդ չի կարողանում իրեն լիարժեք զգալ այդ անտառներում ու ձորերում, բայց նորից, շնորհիվ հանքարդյունաբերողների, այնտեղ իշխում է շատ հոգևոր միջավայր, այնտեղ մարդն ամեն քայլափոխի կարող է զգալ Աստծո ներկայությունը: Մի խոսքով, ինչպես և վերը նշեցի, այնտեղ այժմ հանքարդյունաբերողները կառուցում են մարդկության երազանքը` եդեմական դրախտը: Գուգարաց թեմի առաջնորդը զարմացել էր, թե ինչ խորությամբ է հանքարդյունաբերության ընկերության տնօրենը ընկալել Նոր Կտակարանը: Նա հասկացել էր, որ Աստծո միակ որդին եկավ, ապրեց մարդկանց մեջ, մարդկությանը սեր և բարության քարոզեց, բայց մարդիկ բարությանը ի պատասխան նրան խաչեցին, սակայն Քրիստոսը իր կարևոր առաքելությունը կատարեց, մարդկությանը բերեց նոր պատվիրան` Ս Ե Ր Աստված ՍԵՐ է. մեր հանքարդյունաբերողները միանգամից ընկալեցին այս պատվիրանի խորությունն ու էությունը ու հիմա սրբորեն կատարում են Քրիստոսի պատվիրանը: Սիրում են…Բնության մորը….. Եվ ի՜նչ ճիշտ նկատեց նա, որ Թեղուտի հանքավայրը իրապես դառնալու է տուրիստական մեծ կենտրոն: Մարդկությունը թքելու է շվեյցարական Ալպերի վրա, թքելու է Լուվրի վրա, որտեղ պահվում են ինչ-որ անհավատ արվեստագետների գործերը, թքելու է եգիպտական բուրգերի վրա, չէ որ դրանք կառուցել են կռապաշտպները, մի խոսքով թքելու է ամեն ինչի վրա և գալու է իր հանգիստը անցկացնելու աշխարհի ամենամեծ պոչամբարում, մարդկությունը վերջապես հասկանալու է, որ իրական արվեստն ու «իսկական» բնությունը կարելի է տեսնել և վայելել միայն ու միայն հանքավայրերում: Մի շատ կարևոր հանգամանք էլ կա, որը չեմ կարող չնշել, օրինակ` ինչո՞վ է պակաս Գուգարաց թեմի առաջնորդը Արարատյան թեմի առաջնորդից, որ վերջինս պետք է իր ջերմեռանդ աղոթքների համար Բենթլի ստանա, իսկ ինքը` ոչ: Չէ՛, սա հաստատ արդարացի չէ… Եվ իսկապես, շատ եկեղեցականների համար անհասկանի են, թե ինչու ինչ-որ «սափրագլուխ հեթանոս» երիտասարդներ փորձում են խանգարել «դրախտի» կառուցմանը: Հեթանոս ասացի, հիշեցի: Հիմա կարելի է մի քիչ էլ լուրջ խոսել. այդ հեթանոս սափրագլուխ երիտասարդները վերջերս փրկեցին Թռչկանի ջրվեժը բնավերիչներից, ի միջի այլոց, եթե չեք եղել Թռչկանում, խորհուրդ կտամ գնալ, իրական դրախտավայր է: Ձեզ ասեմ, որ ի սկզբանե, պայքարի հենց առաջին օրվանից Աստված այդ երիտասարդների մեջ և հետ էր: Ինքս այնտեղ եմ եղել մեկ, երկու օր և ամեն քայլափոխի զգացել եմ Աստծո ներկայությունը, հավատացնում են Ձեզ, դա մի անբացատրելի զգացողություն է, որը ես Ձեզ չեմ կարող նկարագրել: Աստծո շունչը Թռչկանում զգացվում էր անընդհատ ու ամեն վայրկյան, և դա էր երևի հաղթանակի պատճառներից մեկը, քանի որ այդ երիտասարդները իրենց մարմիններով պաշտպանում էին Արարչի անթիվ ստեղծագործություններից մեկը, բայց ինձ համար շատ զարմանալի էր, որ այդ աստվածահաճո և աստվածաներկա պայքարին չկար և ոչ մի հոգևորական, որոնց միակ գործը Աստծո շունչը քարոզելն ու պահելն է: Չէ՞ որ Աստված արարել և շունչ է դրել նաև բնության մեջ: Ինչու՞ են եկեղեցին և նրա սպասավորները անտարբեր բնության ոչնչացմանը: Այսինքն` ավելի ճիշտ կլինի ասել` անտարբեր չեն, ընդհակառակը` նրանք ոգևորում են, օրհնում եմ բնության ավերումը, իսկ բնությունը պաշտպանղներին համարում են հեթանոսներ: Չտեսնված և չլցված վարքագիծ է եկեղեցու և եկեղեցականների կողմից: Բայց ստիպված եմ Ձեզ հիասթափեցնել, սիրելի հոգևոր այրեր, քանի որ այս դեպքում Աստված անձամբ իր օրհնությունն է տվել սափրագլուխներին: Այստեղ ինձ թվում է` ես մի սխալ թույլ տվեցի: Հոգևոր այրեր արտահայտությունը ինչ-որ չի համապատասխանում նրանց գործին ու խոսքին, և մտածեցի, որ նյութավորական արտահայտությունը ավելի է սազում այս տեսակ հոգևորականներին: Բայց իմ ասածը չի նշանակում, թե եկեղեցու սպասավորների մեջ չկան իրապես բարեպաշտ, աստվածասեր և իսկապես հոգևոր այրեր, իհարկե կան, բայց ցավոք, առայժմ նրանք քիչ տեսանելի և քիչ լսելի են: Չգիտեմ` ինչու, իմ մեղավոր հոգին Թեղուտի անտառի հարցում եկեղեցու նման պահվածքի մեջ մի շատ կարևոր փաստ էլ է նկատում. գուցե դա զուգադիպություն է, գուցե պատահականություն կամ գուցե ես եմ սխալվում: Ոչ մեկին գաղտնիք չէ, որ քրիստոնեության տարածումը Հայաստանում ուղեկցվեց նախաքրիստոնեական մշակույթի ոչնչացմամբ, ավերվեցին բոլոր տաճարներն ու սրբավայրերը, ոչնչացվեցին բոլոր արձանները, ոչնչացվեց գիր ու գրականությունը, մի խոսքով այն ամենը, ինչը կարող էր խոչընդոտել քրիստոնեության տարածմանը: Բայց, հուրախություն մեզ, ժամանակը և տարածությունը հողի հաստ շերտի տակ պահած ունեին մշակութային շատ արժեքներ, որոնք չկարողացավ ոչնչացնել եկեղեցին ու հիմա միլիմետր առ միլիմետր մեր հնագետները մաքրելով հողի հաստ շերտերը գտնում են նախաքրիստոնեական մշակույթի թաքնված գանձերը, և մենք հասկանում ենք , թե ինչ անգնահատելի հարստություն ենք ոչնչացրել: Մենք հիմա գիտենք` Թեղուտի անտառի տարածքում նախաքրիստոնեական ժամանակաշրջանի բազմաթիվ բնակավայրեր ու դամբարաններ կան, որոնք պետք է ոչնչանան հանքարդյունահանման գործողության հետևանքով: Եզրակացություններ և մեկնաբանություններ չեմ անում: Ու հիմա` ժամանակի և տարածության միջից ամեն օր գլխումս զնգում է պատմահոր ձայնը`«ԿՐՈՆԱՎՈՐՆԵՐԸ ԿԵՂԾԱՎՈՐ , ՑՈՒՑԱՄՈԼ, ՍՆԱՓԱՌ, ՊԱՏՎԱՄՈԼ ՔԱՆ ԹԵ ԱՍՏՎԱԾԱՍԵՐ». այսքանից հետո անկախ իմ կամքից լսում եմ խաչված Քրիստոսի վերջին աղոթքը. «Հա՛յր, թողություն տուր ատոնց, վասն զի չեն գիտեր, թե ի’նչ կընեն»:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Drmbo
Jan 29, 2012 7:29