ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, August 13, 2011 13:51 - չքննարկված

Աշխարհի փրկությունը գալու է Մարդու Որդուց…

Շվեյցարացի Հայագետ Ալեքսանդր Բրինկեն – Լույսը արևմտյան Եվրոպայի մասոնացված ժողովուրդների համար ևս գալու է Հայաստանից:
By vahagnakanch

Սույն թվականի հուլիսի 27-ին, «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի է ունեցել «Policy Forum Armenia» կազմակերպության համանախագահ Դավիթ Գրիգորյանի բանախոսությամբ «Սփյուռք-Հայաստան փոխհարաբերություններ. ներկան և հեռանկարները» թեմայով քննարկում։

Քննարկման ժամանակ իր խոսքն ասաց շվեյցարացի կոմպոզիտոր, հայագետ Ալեքսանդր Բրինկենը։

Ստորև Ձեզ ենք ներկայացնում նրա խոսքը։

Այս իրավիճակը, այս անցուդարձը, որն ապրում է Հայստանը, բոլորովին անտրամաբանական չէ։ Ցավոք սրտի դա տրամաբանված է և այդ առումով գուցե ինչ որ մխիթարություն է մեզ բոլորիս համար։ Նույն իրավիճակը տիրում է ամբողջ հետխորհրդային տարածաշրջանում, բացառությամբ գուցե Մերձբալթյան երկրների։ Խորհրդային շրջանի ժառանգությունը բոլոր առումներով շատ ծանր ու սահմռկեցուցիչ է՝ մաֆիոզ, բոլոր ասպարեզներում ոչ ձեռնհաս իշխանություն, մարդու իրավունքների արհամարում, ոտնահարում, դեմագոգիա։

Ես տեսնում եմ, որ Հայաստանը, որպես երկիր, զարգանալու շատ ավելի բարենպաստ պայմաններ ունի, որովհետև երկիրը փոքր է, մոնոէթնիկ։ Եվ չնայած բոլոր արհավիրքներին, վերիվայրումներին ազգային ոգին շատ ուժեղ արտահայտված և արմատացված է հայ ժողովրդի մեջ և առողջանալու ուղին ավելի կարճ կլինի։ Արդեն բարեկամներս ասացին, որ ամբողջ հարցը մաֆիոզ 40 ընտանիքի հետ է կապված։ Ուստի, եթե իշխանության գլուխ անցնի առողջ, ատակ և գործունյա շերտը՝ երկիրը շատ արագ կառողջանա։ Ուզում եմ ասեմ, որ այդ առումով ես շատ լավատես եմ։

Նաև պիտի ավելացնեմ, որ հին իմաստությունն ասում է, որ լույսը գալու է արևելքից։ Ես կարծում եմ, որ լույսը արևմտյան Եվրոպայի մասոնացված և ապակայունացված ժողովուրդների համար ևս գալու է Հայաստանից



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ