ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, August 3, 2010 3:41 - 2 քննարկում

Հայ կողոպտիչները քրիստոնեավար են գործում, եկեղեցու տուրք՝ 10 տոկոս կողոպտահարկ սահմանելով…

Մոսկվայում երեք հայ է ձերբակալվել

16:21 • 03.08.10

Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են երեք հայերի, որոնք հայկական կորիզով հանցավոր խմբի ակտիվ անդամներ են։

Հանցագործները գործել են Ռուսաստանի մայրաքաղաքի հյուսիսային հատվածում և մերձակա շրջաններում։ Վաղ առավոտյան նրանք գնում էին արդյունաբերական գոտիներ և պահեստային տերմինալներ, որտեղ էլ հետապնդում էին իրենց զոհերին՝ հիմնականում ապրանքներ գնելու նպատակով Մոսկվա ժամանած վարորդների ու առաքիչների։

Հետո հանցագործները հետևում էին իրենց զոհին և շրջապատելով մեքենաներով՝ սպառնում ֆիզիկական ուժ և զենք կիրառել, եթե վերջիններս չկատարեն «солнцевская братва»-ի պահանջները, այն է՝ իրենց հանձնեն ապրանքի վրա ծախսված գումարի 10%-ը։ Այդ գումարը գանձվում էր իբր ավազակների վերահսկողության տակ գտնվող տարածք մուտք գործելու համար։ Երբ կողոպտիչներին հաջողվում էր պարզել, թե որտեղ է պահվում ամբողջ գումարը, զոհերը դրանից անմիջապես զրկվում էին։ Իրավապահ մարմինները ձերբակալել են կասկածյալներին հերթական հարձակումից անմիջապես հետո, հայտնում է kp.ru–ն։



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Robert
Aug 3, 2010 19:06