ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, April 4, 2011 17:52 - 1 քննարկում

Սեփականաշնորհումն ու թալանը սկսվեց…

Լիբիական ապստամբներն սկսել են նավթի արտահանումը

 

 

Ապրիլ 05, 2011 | 05:23

Լիբիական ապստամբներն արդեն ապրիլի 5-ին կսկսեն նավթի արտահանումը: Նրանց վերահսկողության տակ գտնվող տերմինալներից մեկում պահպանվում է  3 մլն բարել նավթ` ընդհանուր 375 մլն դոլար արժողությամբ:

Equator լցանավն ապրիլի 4-ի առավոտյան դուրս է եկել եգիպտական Պորտ Սաիդից եւ 2 ժամից կհասնի Լիբիայի արեւելքում գտնվող Թոբրուկ` բեռնվելու համար: Լցանավի սեփականատերը հունական  Dynacom ընկերությունն է:

Անցած շաբաթ Քաթարն առաջարկել էր լիբիական ապստամբներին վաճառել նավթը այդ երկրի շուկայում: Ընթացիկ գներով` 1 մլն բարել լիբիական նավթը կարող է վաճառվել 125 մլն դոլարով:

Ըստ հրապարակումների` ընդդիմությունը նավթադոլարները կարող է ծախսել Մումար Քադաֆիի ռեժիմին դիմակայելու նպատակով:

ԱՄՆ-ը ավելի վաղ հայտարարել էր, թե լիբիական ապստամբների կողմից նավթի վաճառքը Քադաֆիի ռեժիմի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մեջ չի մտնում:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Papin
Apr 5, 2011 2:04