ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, November 11, 2010 22:17 - 1 քննարկում

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ինքնախաբկանքի նոպայում այնքան եք առաջ վազում, որ նախագահական ձեր անկշիռ հայտարարություններին դուք էլ հավատալով՝ կախարդական փայտիկով իրականում գոյություն չունեցած ձեր երկրի «պատմությունն» եք կերտում՝ երեկվա քոչվոր ցեղակիցներիդ (ազգ ու ժողովուրդ չեմ ասում) փառավորապես բազմեցնելով քաղաքակիրթ ժողովուրդների շարքում։ Այն էլ ինչպե՜ս… գողությամբ։ Պատերազմի արդյունքում ձեր մեղքով ստեղծված իրավիճակից ելք չգտնելով՝ ամրապնդո՞ւմ եք ձեր պատվանդանը հոտիդ աչքում։ Ալի—, դուք՝ ազերի կոչվածներդ (ի՞նչ ազերի, մեկ-երկու տասնամյակ առաջ ո՞ր թերթ-գրքում կգտնեիք ձեր չեղած այդ անունը, հնարել եք, որ ասեք՝ մենք էլ անուն ունենք, ինչպես՝ հայ, ռուս, հույն) մեզնից՝ հայերից էլ լավ գիտեք, որ ավագ եղբոր՝ Թուրքիայի հետ նստած եք պատմական Հայաստանի հողերի վրա, դրա համար էլ վախն ու շփոթվածությունը հավերժական սրտներումդ է՝ հանկարծ, ով գիտե, անկանխատեսելիորեն որ—է բա՞ն չպատահի, ինչպես Արցախի կորուստն էր, — հայտնվել եք այն անկարգ ծեծվածի վիճակում, ելք եք փնտրում վրեժխնդրության՝ ոտ ու ձեռք մեկնելով հայության պատմությանն ու մշակույթին։ Մենք չասենք, ռուս գեներալ Դենիկինն ի՞նչ շահ ուներ ասելու՝ այդ ցեղը ոչ անուն ունի, ոչ սեփական տարածք։ Լավ եք յուրացրել միայն ձեզ սազական այն «ճշմարտությունը», թե մեծ սուտը հերքել հնարավոր չէ։ Այդ ինչպե՞ս է հնարավոր մոտիկ անցյալի քոչվորության քնից արթնանալով՝ հանկարծ աշխարհին ներկայանալ որպես Գանձասար կառուցած, Նիզամի, Կիրակոս Գանձակեցի, Դավթակ Քերթող, Ֆիզուլի, Խագանի, էլի շատ հայ ու պարսկագիր մեծերի ծնած ժողովուրդ։ Երբ տխրահռչակ Անարը, որդին Ռասուլ Ռզայի, ով Պեր-Լաշեզի գերազմանատանը ձեր՝ թուրքերիդ հոգեառ Անդրանիկ զորավարի ձիու սմբակների տակ ոտանավոր-հայհոյանք էր բարբաջում հերոսի անաղարտ անվանը, այդ Անարն «Ուլդուզ» ամսագրում «Ազարբայջան բոյուք շաիր» էր հռչակում 7-րդ դարի մեր նշանավոր բանաստեղծին՝ Դավթակին (հայերեն Քերթողը դեն նետելով, անունն էլ ձեզ սազական աղավաղումով դարձնելով Դավդաքյ), նրա «Ողբ Ջիվանշիրի» պոեմը «ադրբեջանացնելով», այսինքն՝ իբր «աղվանական բնագիրը վերականգնելով», տեղյակ էլ չէր, որ այդ գործը գրված էր հայոց այբուբենի աքրոստիքոսով, բնականաբար, բաղկացած է 36 քառյակից, մինչդեռ աղվանականը, որն էլի մեր Մեսրոպ Մաշտոցն է արարել, պարունակում է 50-ից ավելի գիր։ Այ թե հանկարծ արթնանար հայոց Պարտավ քաղաքի տեր քաջ Իշխանը — սուրը պատյանից հանելով՝ ելներ դեմը՝ «Էդ ո՞ւմ ես զրկում իր հայությունից, անօրեն գող»։ Արթնանար Նիզամին ու ձեզ դառնար, Ալի—. «Էս դուք ո՞վ եք, ախր, չկայիք, էս ո՞րտեղից ծլեցիք»։ Ար—ելքի մեծ բանաստեղծը, ում գործերը փառահեղ պարսկերենից ձեր դեռ—ս քոչվոր-չոբանական բառապաշարով թուրքացնելով, ձեզ հաշիվ չեք տալիս, որ նա էլ մի օր դատաստանի է կանչելու կեղծարարներիդ. «Կա՞ իմ գործերում որ—է թուրք-կերպար, «ազարբայջան» հիշատակություն, ինձ էլ հո հայերը չեն «աղվան-ադրբեջանցուց» պարսիկ դարձրել, — հետո՝ ով ինչ լեզվով գրում է, այն լեզվի-ժողովրդի գրողն է, չէ՞, դուք ով եք, լինեիք, ձեզ էլ կհիշատակեի, ինչպես հայուհի Շիրինին։ Ես ինչպե՞ս կարող էի իմ մասին հանված ֆիլմում հա կրկնել. «Բիզիմ Գարաբաղ, բիզիմ Գարաբաղ… Այդ անվանումը չկար, չի եղել»։ Իմացեք ճշմարտությունը, Ալի—, այն իր հասակակից հայ գրողներին պատմել է ձեր Մամեդ Ռահիմը խորհրդային մի «բարեկամական» հանդիպման ժամանակ, որ, ուրեմն, Ստալինը Կրեմլում իրեն, Սամեդ Վուրղունին ու Միրզա Իբրահիմովին է դիմում, թե հայերը տոնեցին իրենց «Սասունցի Դավթի» հազարամյակը, վրացիները՝ Շոթա Ռուսթավելու 700-ամյակը, դուք ի՞նչ եք մտածում։ Ձեր եռյակը դեսուդեն ընկնելով՝ տալիս է Միրզա Ֆաթալի Ախունդովի, Սաբիրի անունները, սակայն Ստալինն առարկում է, թե նրանք նոր ժամանակների ստեղծագործողներ են, ու իրեն բնորոշ կարգով լուծում է հարցը. «Բա Նիզամին Կիրովաբադում չի՞ ապրել, գրել։ Դե, գնացեք տիրություն արեք»։ Եվ արեցիք, 1948-ին, 800-ամյակը։ Գողացաք գրողին, ով, սակայն, ամուր ու անսասան բազմած է պարսկա-տաճկական, նա— համաշխարհային գրականության իրեն պատկանած պատվանդանին։ Բայց, մի—նույն է, բանականության ձայնն անհաս է ձեր գիտակցությանը. գորբաչովյան տարում «Լիտերատուրնայա գազետայում» ռուս գրականագետի ընդարձակ հոդվածը Նիզամու իսկական պատկանելության մասին էլի ականջի հետ— գցեցիք։ Որովհետեւ ղաչաղնաբիությամբ եք դատում ու գործում։ Ալի—, դուք քաջ գիտեք, որ գարա-գոյունլու, աղ-գոյունլու, օղուզ, չգիտեմ էլ ինչ թուրք քոչվոր ցեղերից եք, Չինգիզ խանից հալածված՝ անապատի ավազի պես հոսել եկել եք անդրկասպյան հեռուներից, ալթայյան-ույղուրական ձեր բնօրրանից։ Եկել բնավորվել եք Հայաստանի տարածքներում, դարերով ապրել խավար ու խոր քնով — միայն խորհրդային կարգերում (ձեր կարգերն էին) արթնանալով՝ կարծել, թե ինչո՞վ եք պակաս բնիկ հար—ան ժողովուրդներից։ Եկվոր չլինեիք, Թուրքիայի նախագահ Օզալը Խորհրդային Միության կործանվելուն պես կաճապարեր ու ցնծությամբ կավետե՞ր միջինասիական ցեղակիցներին. «Եկել եմ նախնիներիս երկիրը»։ Աչք բացելով՝ արհեստ ու արվեստ, կենցաղ ու շնորհք փոխառնելով-սովորելով հայերից, ովքեր կառուցում ու շենացնում էին ձեր քաղաքները, գյուղերը ողջ երկրով մեկ, ի վերջո, հայտնվեցին ձեր անբարո երախտամոռության մեջ, սկսեցիք նրանց հալածանքն ու տեղահանությունը։ Այստե՞ղ չեն ասել՝ օձը նախ տաքացնողին է կծում։ Մինչդեռ ձեր բնազդը բարյացակամորեն գործելու դեպքում դուք հավերժական երախտագիտություն կտածեիք հայ ժողովրդի նկատմամբ, որ ճակատագիրը ձեզ հանդիպեցրել է ամենագետ ու ամենահաս հայի հետ, այն էլ նրա տանը։ Ո՞վ է պատմականորեն լուսավորել ձեր ուղեղը դեպի այսօրը, հա՞յը, թե՞ Թուրքիան։ Բայց գոնե գիտակցեիք, որ երախտապարտությունից զուրկ լինելով՝ թշնամության որոճը չորոճայիք։ Վերջը, թուրք էիք թե թաթար, թե էլ ինչ, էսօր իբր ազերի եք, բայց հիմա էլ մարերի տեղն եք իմացել, եր—ի Բաբիկի ցեղակիցների, միայն թե կարողանաք ապացուցել, որ բնիկներ եք։ Ալի—, ահա աչք բացելով քաղաքակիրթ աշխարհի վրա, վճռեցիք արժանի տեղ բռնել շարքում, հաշվի չառնելով, որ դա հնարավոր է միայն համայն քաղաքակրթությանն արժանի ավանդ բերելու դեպքում։ Բայց ո՞ւր են համաշխարհային համբավ վաստակած ձեր գրողը, գիտնականը, գյուտարարը, կոմպոզիտորը, նկարիչը, չգիտեմ էլ ով… Քաղաքակրթության համընդհանուր բարիքը սպառողն եք ընդամենը, սակայն ձեր բնազդին այդպես էլ անհաս է մնում գոնե արժանի պահվածքը։ Ո՞ւմ հետ եք ուզում չափվել, հայ ժողովրդի՞, նրա՞, ով ոչ միայն Հին Եգիպտոսի, Հին Հռոմի ժամանակակիցն է, այլ— նրանց նման հնադարյան սեփական համամարդկային մշակույթի կրողը։ Ահա համաշխարհային համբավ վայելող մեր ճարտարապետությունը՝ դեմ-հանդիման երեկվա ձեր եղեգնյա ու թաղիքե օբաըլաճուկների, մեր հազարթ—յա մշակույթը՝ ձեր մտքի անբերրիության։ Դա՞ չէ պատճառը, որ սկսեցիք մշակութային գողությունը հայկականից։ Ո՞ւր է ձեր ազգային դիմագծի երգ-պարը, որը հայկականի անճաշակ յուրացման ու կովկասյանը քչփորելու խառնուրդ է, ձեր սեփական տառն ու բառը, ժանյակ-խաչքար հյուսելու միտքն ու ձեռքը, որին էլ եք ձեռք մեկնում։ Այդ ո՞ւմ հանճարին եք հավակնում։ Ձեր զիա բունիաթովները «ապացուցում են», թե հայերը ողջ պատմության ընթացքում պետություն ու թագավորություններ չեն ունեցել, միայն նրա համար, որ խանդից մղված, քանի որ դուք չեք ունեցել, մեզ իջեցնեք-հավասարեցնեք ձեզ կամ, որ ավելի ծիծաղելի է՝ դուք բարձրանաք հավասարվեք մեզ։ Ախր, անճարներ, երբ Տիգրան Մեծն ու Երվանդունիները, Արշակունիներն ու Արծրունիները, Բագրատունիները հզոր թագավորությունների լեզվով էին խոսում հար—ան մեծ ու փոքր տերությունների հետ, դուք չգոյական նիրհում էիք «թայղայական մթին յուրտերում», ինչպես մեր Ավետիք Իսահակյանն է ասել։ Պարզ է՝ Լենին-Ստալինի՝ ձեզ նվիրած պետության անհեթեթությունն այս տարածաշրջանում նվիրագործելու զառանցանքով եք բռնված։ Ուզում եմ ասել, Ալի—, որ ճշմարտությունը ստարյուն չի լինում, լինում է զտարյուն։ Հիշված «Մեծ սուտը ժխտել հնարավոր չէ» ֆրազը, որ որդեգրել եք տնով-տեղով, ձեզ հետ կմղի, քան առաջ քաղաքակրթվելու դժվարին ճանապարհին, չնայած պահի թվացյալ «հաջողությանը»։ Թե չէ, ավերել ու երկրի երեսից ջնջել Ջուղայի հանճարեղ խաչքարային մշակույթը, որովհետեւ այն հայ ժողովրդի երբեմնի բնօրրանում էր, նրանն էր, ու դրանով հանգցնել հոգու չարությունը, այո՛, ձեզ միայն հետ կշպրտի միջնադարյան խավար, որտեղից ելել եք։ Եվ հաշվի չեք առնում կիրթ աշխարհի վրդովմունքը։ Ախր, դուք չգիտեք, որ այդ մշակույթը, մի—նույն է, գրանցված ու ապրում է ոչ միայն հայկական պատմագրքում. շատ ու շատ գիտուններ են այն ուսումնասիրել, լուսանկարել, գնահատել ըստ արժանվույն, որոնց թվում — մեծանուն Նիկողայոս Մառը, այնպես, որ դուք միայն ձեր մարդկային կերպն եք ջնջում։ Առավել խորշելին այն է, որ այդ խաչքարերից ամենակատարյալները գաղտագողի ջոկում-առանձնացնում եք, տեղափոխում Բաքու՝ յուրացնելու գողոնը, որպեսզի եթե ոչ այսօր (քանի որ դա շատ մեծ ճչացող բան կլիներ), գոնե ապագայում ցուցադրելու- «զարմացնելու» զբոսաշրջիկներին, թե ահա տեսեք ինչպիսի նրբին արվեստի է տիրապետում թուրքական ուղեղը։ Ախորժակիդ՝ քացախ, Ալի—։ Նմա՞ն չէ դա ողջ հայկական մշակութային արժեքների յուրացման, որ պեղվել են Մինգեչաուրի հէկ-ի ու քաղաքի կառուցման արդյունքում — որոնք փախցրել եք ձեր թաքստոցները — որոնցով «աղվանա-ադրբեջանական» պար եք պարում գիտության մեջ, որ կոչվում է քյանդիրբազություն։ Ուզում եմ ասել, Ալի—, ցեղակից նոր սերունդներիդ նման ախտավոր դաստիարակությամբ թունավորելը թանկ կնստի նրանց վրա։ Որպես անթոթափելի ծանր բեռ, որից, մի—նույն է, ժամանակի թելադրմամբ ձգտելու են ազատվել, քանի որ այլ ելք չկա պատմական ճշմարտությանը — մարդկային արժանավոր կեցվածքին հաղորդակցվելու։ Նրանք, հավատացեք, դեն են նետելու իրենց պարտադրված աղբը՝ ելնելու լույս աշխարհ — ձեզ նման լուսնի կեռ մահիկը յաթաղան չեն դարձնելու նրանց գլխին, ովքեր լուսավորում էին ձեր ուղին։ Իսկ ահա ջուղայական — բազում այլ ձեր վարքուբարքը մնալու է պատմության ս— էջերում։ Չհարգանոք՝ Արտաշես ՂԱՀՐԻՅԱՆ, գրող, հրապարակախոս

Արտաշես ՂԱՀՐԻՅԱՆ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Կարինե Հայրապետյան
Nov 13, 2010 11:01