Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, December 30, 2008 13:35 - 4 քննարկում

ԱՎԵՏԱՐԱՆ՝ ՄՈԼՈՐՅԱԼ ՈՉԽԱՐԻ ԳԼԽԻՆ

Անգնահատելի խրատներ՝ ՄԻ՛-ՄԻ՛ NO՛ – ից… Լույս Աշխարհը մեծապես շնորհակալ է HRAYR-ին, անգնահատելի մտքերի համար: Թող դրանք լինեն համայն հայությանը նվիրված Նոր Տարվա նվերներ:

HRAYR գրել է:

* HAKOB 50
ճիçտ էս ասում հայ, այդպես ազերիներն, ՍՍ-ն և ռք-ն էն
մտացում, հենա ալիևը նոր օրենք հանեց պռեզիդենտի
մçտականի տալոնի նման, մնումա ՍՍ-ն էտ օրենքը
հանի անունն էլ փոիւի Մուստաֆա:

Հակոբ ջան,ախր չի կարելի այդքան օտարամոլ լինել,իվերջո հարգանք ունեցեք պետության ղեկավարի նկատմամբ,կապ չունի քո ընտրածն ա թե ,քո ատելին ա, Լեվոնին իր լավ ու վատով,նորեն չէի փոխի հազարավոր Ալիեվների հետ,,դու միայն բանսարկությամբ եք զբաղված ,և ձեր պեսները ջուր են լցնում թշնամու ջրաղացին,,,սատանայի բնավորություննա,անհնդատ մեղադրել,վատն տեսնել,շառ անել …այս նախատոնական օրերում կռիսի տարվա վիրուսն մի կողմ դնենք և լցվենք Հային բնորոշ Վեհությամբ..Հակոբ ջան ընդունիր իմ անկեղծ մախթանքները և գալիք տարում լավատես եղիր և Հայի Վեհ Բնավորությունը զեռք բեր, կշարադրեմ հիմա և դա թող լինի Ամեն Հայիս Նպատակը Նոր Տարում
Մի՛ վնասիր խոսքով, գործով, մտքով և մի՛ թող, որ քեզ վնասեն:
Մի՛ արա այլոց այն, ինչ չես կամենում որ անեն քեզ:
Եղի՛ր քո մղումների, կրքերի, ցանկությունների, զգացումների, խռովքների, հույզերի, տրամադրությունների և հակումների տիրակալը:
Բարեկամիդ, ընկերոջդ, զավակիդ որակներն ամրապնդիր խրախուսանքով, բայց մի՛ բթացրու գովասանքով:
Ինչպես դատես ուրիշին, այնպես կդատապարտես ինքդ քեզ:
Չարի հանդեպ մի համակվիր սնոտի տագնապով, վախով, սարսափով և մերժի՛ր դիվային դրսևորումները, որոնք հիմնականում երեքն են՝ ագահությունը, ցասումը ու տառփանքը:
Մի՛ վերածիր փառքդ՝ սնափառության, հպարտությունդ՝ գոռոզության, բարկությունդ՝ կատաղության, ուրախությունդ՝ կեր ու խումի, հակակրանքդ՝ ատելության, ենթադրությունդ՝ կասկածի…
Մի՛ առաջնորդվիր ցանկալին իրողություն է, անցանկալին՝ պատրանք մտայնությամբ:
Զատի՛ր թացն ու չորը և համատեղ մի՛ այրիր, զի թացը դեռևս վառելիք չէ և կրակի համար պղծություն է: Թացի տեղը կրակի կողքին չորանալն է:
Մեղանչողի նկատմամբ ներողամիտ եղիր, բայց միա՛յն պատժելուց հետո:
Մեղանչողի հանդեպ եղի՛ր վեհանձն, բայց պատժի մեջ մի՛ թերացիր ու չափը մի՛ անցիր:
Մի՛շփոթվիր, երբ պահանջում են ճշմարտության ապացույցներ:
Անմաքուր մարմնով մի՛ խոսիր, մի՛ գործիր, մի՛ սնվիր:
Ուտելու ժամանակ եղիր հանգիստ և մի՛ շտապիր:
Նրբացրու սնունդդ և բարելաված կլինես առողջությունդ, տնտեսած՝ ժամանակդ և բոլոր ուժերին տիրապետելու կարողություն կունենաս:
Առողջարար է այն սնունդը, որն առավելագույնս է փոխակերպվում կենսաուժի:
Մի՛ թող որ սնունդդ սնվի և զբաղնունքդ զբաղվի քեզանով:
Նա, ով իրեն շրջապատում է արատներով, ինքն է դառնում արատավոր և հիմարանալով՝ տառապում է:
Մշտապես անարատ պահի՛ր արյունդ.
Զանազանիր խելացիին գրագետից, կիրթ մարդուն՝ ուսյալից, իմաստունին՝ գիտունից, հանճարին՝ տաղանդավորից:
Հավատա՛և գործիր՝ մշտապես ունենալով քո լրացուցիչ տարբերակը:
Տիեզերքն ամփոփված է մտքի մեջ, միտքը սփռված է Տեզերքով մեկ: Տիրապետի’ր մտքիդ:
Հետևի’ր մտքիդ ընթացքին, այլապես նա կպատժի քեզ, քանզի ով իշխում է մտքին՝ նա նրա բարեկամն է, ով չի իշխում՝ միտքը դառնում է նրա մեծագույն թշնամին:
Հավատա’ Ազգիդ ուժին, կարողություններին:
Հայի Գենը դեռևս Հայ չէ: Հայը՝ Գենից ծնված բարեպաշտության և լինելիության մարմնավորումն է՝ ամրապնդված հաստատակամ զորությամբ և իմաստությամբ:
Հայ լինելու համար շնչի՛ր, տե՛ս, խոսի՛ր, շոշափի՛ր, պահի՛ր, կե՛ր միայն անարատը:
Ճանաչի’ր Ազգիդ պատմությունն ու մշակույթը, պաշտպանի’ր նրա լեզուն ու բարոյական օրենքները, եղի’ր հպարտ՝ Հայ լինելուդ համար:
Ոչինչ պատահական չէ՛ և անհետևանք չի՛ ավարտվում
Շնորհավոր Նոր Տարի և Տիրոջ Սուրբ Ծնունդը ծնվի ամեն Հայի սրտում բերելով Սեր և Ինքնաճանաչում:



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Hrayr
Dec 30, 2008 20:51