Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, December 12, 2010 11:02 - 13 քննարկում

Երեխաները հարցնում են Աստծուն

Երեխաները հարցնում են Աստծուն
Հեղինակ` Tinga
DEC 12 2010

Կազմակերպվել է ինչ-որ միջոցառում,որտեղ դպրոցական երեխաները իրենց հարցերն են ուղղել Աստծուն փոքրիկ թղթերի վրա`նշելով իրենց դասարանը :Կարդացեք փոքրիկ փիլիսոփաների հետաքրքիր հարցերը :

Ես ուղղակի հիացած էի …

1.Ե՞րբ են դադարելու դասարանցիներս ծաղրել ինձ: 4-րդ դասարան:

2.Եթե դու կազմակերպես <<Աշխարհի վերջ>> ,ո՞վ է քեզ աղոթելու: 4-րդ դասարան :

3.Ո՞վ է փչում քամի: I դասարան :

4.Կապույտ երկինք.դա երբ քո տրամադրությունը բա՞րձր է :3-րդ դասարան :

5.Մարդիկ այնպես են տանջվում երկրի վրա ,մի՞թե քո դժողքում ավելի վատ է:4-րդ դասարան :

6.Ինչո՞ւ են մարդիկ ամուսնանում ,եթե դու ասում ես ,որ բոլորս քույրեր և եղբայրներ ենք :4-րդ դասարան :

7.Իսկ դու ի՞նչ կրթություն ունես : 2-րդ դասարան :

8.Ես ճիշտ է քեզ սիրում եմ ,բայց մամային ու պապային`ավելի շատ:Ոչի՞նչ… 3-րդ դասարան :

9.Կարելի՞ է ես չմեռնեմ ,հը՞ն… I դասարան :

10. Եկեղեցում մոմեր են վաճառում : Դա էլ քո բիզնե՞սն է : 2-րդ դասարան :

11. Ո՞ր պահից կարելի է մարդուն համարել մեծ:Երբ նա էլ չի վախենում սրսկվելուց,թե երբ նա հավանում է Սվետիկին : 3-րդ դասարան :

12.Ինչի՞ համար ենք մենք ապրում : 2-րդ դասարան :

13.Քո դուրը գալի՞ս է ,այն ինչ կատարվում է երկրի վրա : 4-րդ դասարան :

14. Մեր այգում կտրում էին ծառի ճյուղերը : Երբ ես հարցրեցի ,թե ինչու,նրանք պատասխանեցին,թե նրա համար,որ ծառերը մեծանան :Փաստորեն ստացվում է այնպես,որ ես եթե մազերս չկտրեմ ,ապա չեմ մեծանա ու չե՞մ մեռնի :3-րդ դասարան :

15.Բոլոր ազգերը ունեն իրենց Աստվածը : Կարողա՞ դու մի քանի հոգի ես :4-րդ դասարան :

16.Ինչո՞ւ են մարդիկ սիրահարվում ու հետո թաքուն լացում :4-րդ դասարան :

17. Ինչո՞ւ է աշխարհը առանց քնքշանքի :I դասարան :

18. Դու խելք էլ ունե՞ս,թե ամբողջովին հոգի ես :3-րդ դասարան :

19.Դու գրել էս Աստվածաշնչում,որ առաջինը եղել է բառը :Ո՞ր բառը :I դասարան :

20.Իսկ դու գիտե՞ս :Իմ ծնողները կհաշտվե՞ն :2-րդ դասարան :

21.Դու քեզ լա՞վ ես զգում այդտեղ :I դասարան :

22.Որպեսզի դու իմ մեղքերը ներես,ես անպայման պետք է դրանից առաջ մե՞ղք գործեմ :I դասարան :

23.Ինչո՞ւ պետք է բոլոր մարդիկ սիրեն քեզ :4-րդ դասարան :

24.Ինչո՞ւ ես դու որոշներին օգնում ,իսկ ինձ ոչ :2-րդ դասարան :

25.Ինչո՞ւ են մամաները գոռում :2-րդ դասարան :



13 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արորդուհի
Dec 12, 2010 14:17