ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, July 5, 2010 14:45 - չքննարկված

Հարավային Կովկասի «գործտվողների ցանց»-ի հայաստանյան գրանտակերները, Մելիսիա Բրաունի («Շահխաթուն») ղեկավարությամբ, հերթական գործ են տալիս…

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՔԼԻՆԹՈՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ

Հարավային Կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան անդամ-կազմակերպությունների դիմումը ԱՄՆ պետական քարտուղարին

5 հուլիսի, 2010

Հարգելի տիկին պետքարտուղար,

Հայաստան կատարած Ձեր այս այցը գնահատում ենք որպես մեր երկրի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրվածության արտահայտություն:

Հասկանալով, որ տարածաշրջանում տիրող ներկա իրավիճակում ԱՄՆ պետքարտուղարի ուշադրությունն ավելի շատ սեւեռվելու է Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, հայտնում ենք, որ պակաս կարեւոր չէ ներքին իրավիճակը, որն, ինչպես գիտեք, լարված է 2008-ի նախագահական կեղծված ընտրություններից ի վեր: Հայաստանում խոր հասարակական-քաղաքական ճգնաժամի լուծման եւ քաղաքացիական համերաշխության հաստատման համար նախապայման ենք համարում ստորեւ բերված խնդիրների լուծումը:

Անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին եւ վերջ տալ այլախոհության համար հալածանքներին:
Անհրաժեշտ է իրականացնել մարտի 1-ի սպանությունների արդար հետաքննություն, բացահայտել եւ պատժել մեղավորներին, արդարացի փոխհատուցում տրամադրել զոհվածների հարազատներն:
Անհրաժեշտ ենք համարում «Ա1+»-ի գործով ՄԻ Եվրոպական դատարանի կայացրած վճռի կատարումը եւ մինչեւ իրավունքի խախտումը եղած դրության վերականգնումը:
Խիստ մտահոգության առարկա են ոստիկանությունում, քննչական մարմիններում խոշտանգումների ու սպանության դեպքերը, որոնք, չնայած մամուլի եւ քաղաքացիական հասարակության հաստատությունների ջանքերին, մնում են չբացահայտված, իսկ բացահայտվելու դեպքում չեն փարատում զոհերի հարազատների կասկածները, ի մասնավորի` ոստիկանության բաժիններում կյանքից զրկված Լեւոն Գուլյանի եւ Վարդան Խալաֆյանի դեպքերը: Առաջընթացի համար խիստ կարեւոր են այս եւ համանման դեպքերի դեպքերի բացահայտումները, մեղավորների պատժումը եւ տուժածների արդարացի փոխհատուցումը:
Մտահոգություն հայտնելով Հայաստանում լրագրողների, զանգվածային լրատվամիջոցների եւ լրագրողական կազմակերպությունների դեմ կատարված մի քանի տասնյակ հարձակումների, բռնությունների եւ հրկիզումների դեպքերի կապակցությամբ, համարում ենք, որ խոսքի, մամուլի եւ արտահայտման ազատության կայացման համար հարկավոր է շուտափույթ եւ արդյունավետ հետաքննություններ իրականացնել այդ գործերով, բացահայտել եւ պատժել մեղավորներին:

Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգները իր հնարավորությունների շրջանակներում, գործածելով իր լծակները, ազդելով Հայաստանի իշխող վարչակազմի վրա, կօգնի Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ու հանրությանը լուծել վերոհիշյալ խնդիրները:

Հարգանոք`

Հարավային կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան անդամ-կազմակերպություններ

Միքայել Դանիելյան, Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիա
Լեւոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Միքայել Շահինյան, «Ժողովրդավարությունն այսօր» ՀԿ
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Արտակ Զեյնալյան, «Իրավաբաններն ընդդեմ բռնության» ՀԿ
Մամիկոն Հովսեփյան, Փինկ-Հայաստան
Մելիսա Բրաուն, «Շահխաթուն» (Քաղբանտարկյալների կանայք)
Էվելինա Գյուլխանդանյան, «Սոցիոսկոպ» սոցիալական հետազոտությունների եւ խորհրդատվական կենտրոն
Լարա Ահարոնյան, Հայաստանի կանանց ռեսուրս կենտրոն

ՀԳ. Նամակը հանձնվել է ԱՄՆ պետական քարտուղարին հուլիսի 5-ին` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ