ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, December 14, 2010 14:05 - 6 քննարկում

ՄԵԶ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ՀԵՌԱՆԱԼ ՄԵՐ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՑ ՈՒ ԳՆԱԼ ԴԵՊԻ ՑԵԽԱՋՈՒՐԸ, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱ»

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու, մաթեմատիկոս ՎԱՉԱԳԱՆ ՎԱՀՐԱԴՅԱՆԻ հետ հայ ազգի, համաշխարհային քաղաքակրթության մեջ նրա դերի մասին մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում։ Մենք շարունակում ենք մեր զրույցը պարոն Վահրադյանի հետ, որը բացահայտում է հայի էությունն ու կարևորում մեր արժեքներին անվերապահորեն հավատարիմ մնալու հանգամանքը։
-19-րդ դարի սկզբում Չինաստանի կայսրն իր հրամանով ազատել է հայ վաճառականներին մաքսային տուրքերից,- մանրամասնում է պարոն Վահրադյանը։- Պատճառն արտակարգ ազնվությունն էր, որ դարերի ընթացքում դրսևորել են հայ վաճառականները։ Այսպիսի բանով ոչ մի ուրիշ ազգ չի կարող հպարտանալ։ Եվ շատ վաճառականներ Եվրոպայից Չինաստան իրենց ապրանքը տանելու համար հատուկ անցնում էին Հայաստանով, հագնում էին հայկական տարազ ու հայ ուղեկցող էին վերցնում, որ հայի անվան տակ առանց տուրքերի մտնեն Չինաստան։
Ի դեպ, նույն պատվին են արժանացել հայերը նաև Լեհաստանում։ Նման այլ դեպք չկա, որ պետության մեջ մի ժողովուրդ ունենա իր դատաստանագիրքը։ Միայն հայերին է Լեհաստանի արքան թույլ տվել` սեփական դատաստանագրքով իրենց հարցերը լուծեն։ Հետագայում հայերի այդ դատաստանագիրքը դարձավ լեհական իրավագիտության հիմքը։ Սա խոսում է մեր ժողովրդի պետականամետության մասին։ Հայը երբ տեսնում է, որ պետությունն իր շահերն է պաշտպանում, նա ամենապետականամետ ազգն է։
-Իսկ եթե չի պաշտպանո՞ւմ։
-Նա սկսում է զարտուղի ճանապարհներ փնտրել։ Օրենքը դնում է մի կողմ, ինչպես դա տեղի ունեցավ Թուրքիայում, Ռուսաստանում խորհրդային տարիներին։ Մենք ապրել ենք այդ տարիներին ու հիշում ենք, թե ոնց էինք վերաբերվում խորհրդային օրենսդրությանը։ Հենց հիմա հայերն Իրանի Իսլամական Հանրապետությունում մեծ համբավ են վայելում արդարադատ լինելու համար։ Ասում են, որ եթե Իրանի փողոցում երկու մարդ կռվում է, և ոստիկանությունը պարզում է, որ դրանցից մեկը հայ է, ուրեմն առանց քննելու որոշվում է, որ հայը ճիշտ է։ ՈՒրիշ ոչ մի ազգ նման համբավ չունի։
-Պարոն Վահրադյան, ես չէի ասի, թե հայերն այսօր պետականամետ են։ Մենք խոսում ենք ազգային առանձնահատկությունների մասին, և չեմ կարծում, թե հանգամանքները, ժամանակաշրջանը կարող են փոխել մարդու, առավել ևս ազգի որակները։
-Բնության մեջ գոյություն ունեն գենոտիպ և ֆենոտիպ։ Կենսաբանական օրենք է. գենոտիպն այն է, ինչը գեներով որոշված է կենսաբանական օրգանիզմի համար (լինի բույս, կենդանի, թե մարդ)։ Իսկ ֆենոտիպն այն է, ինչն ստացվում է արտաքին աշխարհի ազդեցությունից։ Օրինակ, իր հայրենիքում, ազատ պայմաններում աճելիս ֆիկուս բույսի ամեն տերևը 1-1,5 մետր է։ Տան պայմաններում այն դառնում է 15 սմ։ Սա ֆենոտիպի և գենոտիպի վառ դրսևորում է։ Բնականաբար, մարդը շատ ավելի բարդ կառուցվածք ունի, քան բույսը, և նրա հետ շատ ավելի բարդ բաներ կարող են տեղի ունենալ։ Օրինակ, ենիչերիներն ամենավայրագ, ամենաանխիղճ ու ամենահամարձակ զինվորներն էին Թուրքիայում։ Նրանք մեծ մասամբ կազմված էին հայ որբ երեխաներից, որոնց դաստիարակում էին թուրքական ոգով։ Գենոտիպը կա. նրանք համարձակ են, ուժեղ, արի, բայց դաստիարակվում էին գայլային հոգեբանությամբ։
Այնպես որ, բավական է Հայաստանին հանգիստ թողնեն, արտաքին ազդեցություններ չլինեն, հայերն իրենք կկերտեն իրենց պետությունը, և շատ ուժեղ պետություն։ Դրա վառ դրսևորումները կան՝ Տիգրան Մեծի, Բագրատունիների, Կիլիկիայի թագավորությունները։
Այսօր ուժեղ ճնշումներ են գործադրվում մեզ վրա։ Ես չգիտեմ՝ նախագահի վրա այդ ճնշումներն ինչ չափով են, բայց տեսնում եմ, որ որոշ դեպքերում անհասկանալի քայլեր են կատարվում։ Հեռուստատեսությունն ակնհայտորեն ազդում է մեզ վրա, մեր մշակույթն ուղղակի ոչնչացվում է։ Ամենավառ օրինակը բերեմ. վերջերս մեր երեխան հաղթեց «Եվրատեսիլում»։ Շատ փայլուն ու տաղանդավոր երեխա է, բայց եկեք տեսնենք՝ ի՞նչ էր նա երգում, ինչո՞վ էր նրա երգը տարբերվում բելգիացու, նորվեգացու երգից։ Ոչնչով, նույն աֆրոամերիկյան ռիթմերն էին։ Այլ կերպ ասած, ստեղծվում է Եվրոպայում հաղթող հայ մշակույթի իդեալ։ Սա՞ է հայկականը, ո՛չ, սա նշանակում է ոչնչացնել հայկական մշակույթը։ Նորից եմ կրկնում, ասածս երեխայի հետ կապ չունի, նա շատ տաղանդավոր է, ինչպես շատ հայ մանուկներ։ Ի միջի այլոց, ես համարում եմ, որ ամեն մի հայ տղա երեխա պոտենցիալ հանճար է, բայց հանգամանքների բերումով (նաև ֆենոտիպի ազդեցությամբ) ստացվում է այն, ինչ ստացվում է։
-Պարոն Վահրադյան, Դուք անընդհատ շեշտում եք հայ տղամարդու դերը, ինչո՞ւ եք թերագնահատում հայ կնոջը։ Ի վերջո, սերունդներին մեծացնողն ու դաստիարակողը կինն է։
-Չեմ թերագնահատում, ես ուղղակի տարբերում եմ «հանճար» բառը «տաղանդ» բառից։ Լիովին համաձայն եմ Գարեգին Նժդեհի հետ, որն ասում է. «Ազգի ապագան կնոջ, մոր ձեռքի մեջ փնտրեք»։ Սա նշանակում է, որ եթե մայրը ճիշտ է դաստիարակում զավակներին, ապա աղջիկ երեխան պետք է մեծանա որպես ընտանիքի մայր, իսկ տղա երեխան՝ որպես որոշում կայացնող և բոլոր մակարդակներում արտաքին աշխարհի դեմ պայքարող։ Սա է ճիշտ դաստիարակությունը։
Վերադառնանք, սակայն, մեր մշակութային արժեքներին։ Հիշենք համաշխարհային երաժշտական առաջին կոնգրեսը, որ տեղի ունեցավ 19-րդ դարի վերջին։ Ամբողջ Ֆրանսիայից հրավիրված էր միայն Կոմիտասը։ Կոմիտասն այդտեղ հանեց դուդուկը, նվագեց ու զարմացրեց ամբողջ Եվրոպան։ ՈՒ հաղթեց։ Մի փաստ էլ կա, որի մասին շատ քիչ են հիշում։ Կոմիտասին մոտեցավ Անգլիայի դեսպանը և ասաց՝ շնորհակալ եմ Ձեզ, ես առաջին անգամ տեսա իմ կնոջ արցունքները։ Անգլուհին հուզվում է Կոմիտասի երաժշտության ազդեցությունից։ Ավելի լավ էր՝ մեր երեխան Եվրոպայում կատարեր իսկական հայկական երգ ու ստանար վերջին տեղը։ Դա է հաղթանակը։ Մինչդեռ հիմա մեզ դրդում են դեպի եվրոպական մշակութային արժեքներ։ Բայց, ախր, դա եվրոպական արժեք էլ չէ. դա աֆրոամերիկյան, սեքսի գաղափարի վրա հիմնված պարզունակ երաժշտություն ու մշակույթ է։ Պարզ է, որ աֆրիկյան այդ ցեղերն ունեն նաև ռազմի երգեր ու պարեր, բայց, չգիտես ինչու, տարածվում ու քարոզվում է սեքսի վրա հիմնված պարարվեստը։ Ամենաշատ դիտվող հեռուստաալիքներն այսօր տարածում են միայն սեքս, դաժանություն, փոխադարձ դավաճանություն։ Մի հեռուստաալիքով էլ պարբերաբար ցուցադրվում են ընտանեկան հարաբերություններ։ Կներեք, այդ քանի՞ ընտանիքում է սկեսրայրը սիրահարվում իր հարսին ու ստիպում սեռական մերձեցման։ Դա աննորմալ դեպք է, և դա դարձնել սովորական պատմություն ու ցույց տալ հեռուստատեսությամբ, անընդունելի է։ Իսկ ինչո՞ւ ցույց չեն տալիս, թե ինչպես են մարդիկ գնում զուգարան։ Ամենասովորական դեպքն է մեր կյանքում, թող ցույց տան, շատ հետաքրքիր է։ Ես չեմ զարմանա, եթե վաղը հեռուստատեսությամբ ցույց տան, թե ինչպես է տատիկը սիրահարվում իր թոռնիկի աղջիկ երեխային ու հոմոսեքսուալ սեր պահանջում։ Դրան ենք գնում։ Մեր հեռուստաընկերություններին ստիպում են կապկել, փողով են ստիպում։ Թե ով է ստիպում, կարևոր չէ, բայց փաստն առկա է։ Մեզ ստիպում են հեռանալ մեր ոսկեղենիկ, չնաշխարհիկ, բարոյական ամենաբարձր արժեքներից ու գնալ դեպի այդ ցեխաջուրը, որ կոչվում է Եվրոպա։
-Բայց համաձայնեք, որ հակազդեցությունը կա։ Ընդ որում, որքան շատ լինի օտար ազդեցությունը, այնքան մեծ կլինի հակազդեցությունը։
-Իսկ ինչքա՞ն լավ կլիներ, որ այդ ազդեցությունը չլիներ, և քարոզվեր ու զարգանար ազգայինը։
-Ի վերջո, կատարյալ ոչինչ չի լինում։ Հակառակ դեպքում զարգացում չի լինի։
-Կարևորն այն է, որ հասկանանք` մեր արժեհամակարգը մեզ համար ամենալավն է ու բնութագրում է մեր ներաշխարհը, մեր մտածելակերպը, մեր ստրուկտուրֆունկցիոնալ կառուցվածքը։ Աֆրիկացու համար մարդակերությունն է սովորական բան, ամերիկացու համար՝ մեկ այլ բան, թող իրենք իրենց ունեցածով ապրեն, դա նրանց խնդիրն է։ Ի դեպ, Միացյալ Նահանգներում թափ է առնում հակազդեցության ալիքը՝ մշակութային բազմազանության անվան տակ։ Չեն կարող Ֆրանսիայի կամ Գերմանիայի նման մշակույթ ունեցող պետությունները հենց այնպես ձուլվել աֆրոամերիկյան արժեքներին։ Էլ չեմ խոսում Հայաստանի նման պետության մասին, որը քաղաքակրթության օրրանն է։ Եվ դա միայն ես չեմ ասում, շատերն են ասում, այդ թվում՝ որոշ արտասահմանյան հետազոտողներ։ Հաճախ որպես բացասական երևույթ նշում են հայերի անհատականության մասին։ Ծաղրանքով ասում են՝ ամեն առավոտ Հայաստանում արթնանում է 3 միլիոն Նապոլեոն։ Սա լա՞վ է, թե՞ վատ։ Ոմանք ասում են՝ վատ։ Ես հարց եմ տալիս. դանակը՝ որպես գործիք, լա՞վ է, թե՞ վատ։ Նայած ինչ նպատակով ես օգտագործում։ Եվ եթե հայերս անհատականություն ենք, ապա ինչո՞ւ չօգտագործել մեր անհատականությունն ի նպաստ մեր ազգային շահերի։ Ճիշտ օգտագործելով դա՝ մենք կստանանք ամենաբարձր արժեքները։ Պետք է իմանալ, թե ինչպես օգտագործել։ Ամեն հայ տղամարդ որոշում կայացնող է։ Ամեն հայ պետք է իմանա, որ իր կարծիքը հաշվի է առնվում պետական որոշումներ կայացնելիս։ Երբ ընտրական խախտումներ են տեղի ունենում, հայ մարդը հասկանում է, որ իր կարծիքը զրո է, ինչը բերում է հակազդեցության, ճնշվածության։ Եվ հայ տղամարդը սկսում է մտածել հեռանալու մասին, որովհետև սա իր երկիրը չէ։ Նախընտրում է դրսում երրորդ սորտի մարդ լինել, բայց իր երկրում նա պետք է լինի թագավոր։ Ի դեպ, հիշենք ամալեկների (աստվածաշնչյան ժողովուրդ են) մասին։ Երբ հրեաները դուրս եկան եգիպտական գերությունիցՀարգելի Վահրադյան:Հրեաները Եգիպտոսից հեռացել են մեկ գիշերվա մեջ, պատճառ բռնելով, թե գնում են բնակավայրից դուրս ազգային տոն նշելու: Նախօրոք խնդրելով հարեվաններից նրանց ոսկյա և արծաթյա սպասքները իրենց միջոցառման համար: Կազմակերպված փախչելով և իրենց հետ վերցնելով արժեքավոր իրերը նրանք այնքան են հեռանում բնակավայրից, որ գործին խառնվում է Եգիպտական կառավարությունը, զորք ուղարկելով նրանց հետևից՝ պատժելու կողոպտիչներին: Հրեաները հասած են լինում այժմյան Սուեզի ջրանցքի շրջանը և անցած են լինում ծանծողուտները: Զորքը մոտենում է ծանծաղուտներին այն ժամանակ, երբ մակնթացությունը սկսվել էր և Միջերկրական ծովի ջրերը բարձրացել և փակել էին ճանապարհը:Այս պահը հետագայում Հին Կտակարանի մեջ կպատմվի «…ծովի ջրերը (Կարմիր ծովի) հրեական աստծու կողմից պատ եղան, հրեաները անցան հատակով, իսկ երբ նրանց հետևից մտան հետապնդողները, ջրերը փակվեցին և եգիպտացիները մնացին հատակում և մեռան…» Իրականում մակնթացությունը հնարավորություն է տալիս փախստականներին 12 ժամով ավելի հեռանալ , անցնել Սինայի թերակղզին և մոտենալ պաղեստի տարածքներին:Փախուստը մասնակի նկարագրված է Հին Կտակարանում , իրենց իսկ «գիտնականների» ձեռքով… ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀ) և եկան Պաղեստին, այստեղ արդեն բնակվում էին ամալեկները, որոնք այնքան հաջողակ էին իրենց գործունեության մեջ՝ առևտրում և արհեստներում, որ տեղ չէին տալիս հրեաներին, և հրեաները թշնամացան նրանց հետ։ Հիմա մենք կարդում ենք հրեա գիտնականներին, որոնք պնդում են, որ ամալեկների անվան տակ պետք է հասկանալ հայերին։ Իսկ ի՞նչ է նշանակում «ամալեկ» բառը։ Պարզվում է, «ամալեկ» նշանակում է թագավորների ժողովուրդ։ «Մալեկ»-ը «մելիք» բառն է՝ մելիքների ցեղ, ժողովուրդ։ Այսինքն՝ հրեաները նկատել էին, որ ամեն մի հայ իրեն թագավոր է զգում, իսկ թագավոր նշանակում է որոշում կայացնող։ Ի միջի այլոց, հենց անհատապաշտությունն է ժողովրդավարության հիմքը։ Բոլորն իրավունք ունեն պետական գործերում որոշումներ կայացնելու. սա է ժողովրդավարության հիմքում, ոչ թե ընտրությունները։ Իսկ որոշում կարող է կայացնել միայն անհատականությունը, որը մտածել գիտե։ Մինչդեռ գորշ զանգվածում առաջնայինն առաջնորդի գաղափարն է։ Օրինակ, թյուրքական ցեղերում առաջնորդի ասածն է օրենք, որովհետև մտածել չգիտեն։ Սա բխում է նրանց ուղեղի կառուցվածքից, մեր ուղեղն այլ կերպ է կառուցված։ Եվ մենք չպետք է մեր կառուցվածքը փոխարինենք նրանց ֆունկցիայով։ Մեր կառուցվածքն է որոշում մեր ֆունկցիան։ Մենք պետք է մեր ձևով մտածենք և վարվենք. սա է բարգավաճման նախապայմանը։ Անգամ եթե դու վատ ես ապրում ֆինանսապես, դու բարգավաճ ես այն դեպքում, երբ ազատ ես քո որոշումներում։ Բարգավաճ չի նշանակում հարուստ լինել։ Ոչ մի ստրուկ, ի դեպ, սոված չէր մնում։ Բարգավաճը որոշումներ կայացնելու, իր ընտանիքի գլուխ լինելու հանգամանքն է։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arthur Armin
Dec 14, 2010 14:40