Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, December 26, 2011 11:11 - 6 քննարկում

Աչքներդ լույս հայեր: Մեր ունեցվածքը օրեցօր շատանում է, թուրքերը նախանձից փաթլամիշ են լինում, էսօր կամ վաղը Ստամբուլը իր բոլոր մզկիթներով և հյուրանոցներով մեր տղեքը կգնեն… Փողին մունաթ:

Ծառուկյանը գնեց «Ռիգան»

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 56.3 միլիոն ԱՄՆ դոլարով գնել է Լատվիայի մայրաքաղաքի սրտում գտնվող «Ռիգա» հյուրանոցը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ լատվիական ռուսալեզու Rus.db.lv կայքը հայտնել էր, որ «Ռիգա» հյուրանոցի սեփականատեր Բենիամին Գուրևիչը 30 մլն լատիով (շուրջ 56.3 միլիոն ԱՄՆ դոլար) հյուրանոցը գրավադրել է Հայաստանի քաղաքական գործիչ և օլիգարխ Գագիկ Ծառուկյանին:

Մեր տեղեկություններով հյուրանոցի առքուվաճառքի գործարքը կատարված է: «Մուլտի գրուպ»-ի սեփականատեր, Հայաստանի թիվ 253-րդ հարկատուն 57 միլիոն դոլարով դարձել է «Ռիգա» հյուրանոցի սեփականատերը:

Հյուրանոցի լուսանկարները դիտելու համար սեղմել այստեղ:



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

vlad
Dec 26, 2011 16:24