ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, July 25, 2016 14:44 - չքննարկված

«Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծության բառերով ասած՝ «Պիտի էրթա՛նք մըր էրգիր».

Արմատներով խոյեցի Կարինե Հայրապետյանն ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության բաժինը, աշխատել է որպես հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի, Աբովյանի ռուս-հայ բարեկամության թանգարանում՝ որպես գիտաշխատող: 1993-ին ընտանյոք տեղափոխվել է Մոսկվա, իսկ 2001-ից ապրում և աշխատում է Գերմանիայում: 2003-ից մինչև 2009-ը հասարակական հիմունքներով աշխատել է Մայնցի Թերեզյանի անվան գրադարանում: 2004-2012թթ. Մայնցի հայ համայնքի վարչության անդամ է, 2004-2012-ին հիմնադրել է Մայնցի հայ համայնքի հայկական շաբաթօրյա դպրոցը, կազմակերպել է դպրոցի աշխատանքները, ուսուցանել է հայոց լեզու, հայ մշակույթ և արժանացել ՀՀ դեսպանատան շնորհակալությանը: 2005-2012թթ. Արամ Մկրտչյանի հետ հիմնել է «Երևան» հայ-գերմանական մշակութային կենտրոնը: Այնուհետև Ա. Մկրտչյանի հետ իրականացրել է Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության հռչակման ծրագիրը՝ հետագայում դառնալով այդ կառավարության կրթության և լուսավորության նախարարը: Սրանք Կարինե Հայրապետյանի կենսագրական շտեմարանի տվյալներն են, հասարակական գործունեության շրջանակները, իսկ թե գիտական ինչ ահռելի աշխատանք է կատարել և կատարում է նա հայագիտության բնագավառում, պարզապես հնարավոր չէ զետեղել մեկ հարցազրույցում կամ մեկ հոդվածում: Կ. Հայրապետյանի աշխատանքներում հայոց ռազմական, ծիսական, դյուցազնական պարերի մեկնություններն են (Յար խուշտի, Գովընդ, Քոչարի և այլն), մշակութային բանախոսական թեմաները՝ «Լավաշը հայկական հացատեսակ», հայկական պատմական մշակութային արժեքները աշխարհի թանգարաններում և այլն: Այս և այլ հարցերի շուրջ էլ ծավալվեց մեր հարցազրույցը:

-Տիկի՛ն Հայրապետյան, լինելով բանասեր, Դուք Ձեր անչափ հետաքրքիր ու կարևոր հոդվածներում մեր պատմությանն ու գրականությանը, բանահյուսությանն առնչվող թեմաներ եք արծարծում, կատարում գիտականորեն հիմնավորված խոր վերլուծություններ, որոնցից յուրաքանչյուրը գիտական թեզի թեմա կարող է դառնալ. դրանցից ո՞րն է Ձեզ համար առավել հոգեհարազատ և աշխատատար թեման:

Պատմությունը, բանահյուսությունը, հավատը, լեզուն, խոսքը, բառագանձը, երգը, պարը ունեն մեկ միասնական ազգային ծագում եւ մշակութային յուրաքանչյուր արժեքի ծագումնաբանությունը ներկայացնելու համար պետք է ներկայացնել մշակութային այդ համակարգի մեջ, որպեսզի ուսումնասիրությունը լինի ամբողջական: Ինչպես հնէաբաններն են պեղումներ կատարում եւ գտածոների վրայից զգուշորեն, նրբորեն մաքրում են հազարամյա կարծրացած հողը, փոշին եւ նոր շունչ են հաղորդում հազարամյա պատմությանը, այնպես էլ ես եմ մաքրում հազարամյակների ճանապարհ անցած, ժամանակի ընթացքում աղավաղված, այլ միտք ու բնութագիր վերագրված, սխալ կարծրատիպ ստացած մեր մշակութային արժեքները՝ մեր հավատը, լեզուն, պատմությունը, բառա գանձը, խոսքը, երգը, պարը:

Իմ խնդիրը եւ նպատակը հայ ազգային հոգեւոր արժեքների վերածնունդն է, Հայ ժողովրդի, ավանդների, ավանդական գաղափարախոսության՝ ԱՌԱՔԵԼԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՐԻԱԿԱՆՈԻԹՅՈՒՆ, ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ հնգամատյա գաղափարական ավանդների վերականագնումն է մեր Բնօրրան հայրենիքում եւ այդ գաղափարախոսությամբ մեր սերունդների դաստիարակումը:

Ուսումնասիրությունների ժամանակ ես չեմ մտածել գիտական թեզի մասին, չնայած արդեն ժամանակն է նաեւ գիտական թեզի խնդիրը դնել: Ես իմ առաջ խնդիր եմ դրել հնարավորինս խոր և համապարփակ ներկայացնել հայ մշակույթը, որը նկարագրում եւ ներկայացնում է հայ էությունը, հայի կերպարը:

Հիմնադրվել է «Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիա»ն
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Գիտությունների Ակադեմիան հիմնադրվել է 2014 թվականի սեպտեմբերին 18-ին: Ակադեմիան, որպես «Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիա» գրանցվել է 2015 թվականի դեկտեմբեր ամսին` ԱՄՆ-ում: Ակադեմիան ունենալու է 4 մասնաճյուղ՝ Հայաստանում, Ռուսաստանում, Մերձավոր Արեւելքում, Եվրոպայում: Կենտրոնը լինելու է Հայաստանը: «Գիտությունների Համահայկական Ակադեմիայի» նպատակն է բյուրեղացնել Հայաստանից դուրս ապրող ակադեմիական միտքը՝ անկախ հեղինակի լեզվական պատկանելիությունից, ստեղծել ակադեմիական կապ հայ գիտնականների միջեւ՝ ի նպաստ հայ ազգային գիտության եւ մշակույթի զարգացման եւ միավորման:

-Ի՞նչ նպատակ են հետապնդում այդ հրապարակումները, արդյոք դրանք թարգմանվո՞ւմ են այլ լեզուներով և հասանելի՞ են օտարներին՝ հայաճանաչության գործընթացն աշխարհում խթանելու համար:

Հայ մշակութային շատ արժեքների հեղինակային պատկանելիության իրավունքը միջազգային ասպարեզում խնդրահարույց է, նույնիսկ մեր մշակութաբանների աշխատանքներում կան շատ աղավաղումներ, սխալ մեկնաբանումներ, շատ արժեքներ անտեսվել կամ դուրս են մնացել ուշադրությունից եւ սեփականացվել են հարեւան ժողովուրդների կողմից: Հրապարակված նյութերի նպատակը հայ ժողովրդի էությունը բնութագրող մշակույթը՝ լեզուն, հավատը, բանահյուսությունը, մաքրել կեղծարարությունից, ժամանակի ընթացքում ձեռք բերած տարատեսակ աղավաղումներից եւ հաստատել հեղինակային իրավունքը միջազգային մշակույթի ասպարեզում:

Հրապարակված նյութերը բաժանվում են մի քանի խմբերի, որոնք ներկայացնում են, նախաքրիստոնեական ժամանակի արեւապաշտական հայ հավատը, հայ էպոսը, դիցաբանությունը, քրիստոնեությունը, ավանդական եւ ծիսական արարողությունները, ծիսական խնդիրները եւ մասնավորապես հայկական պարը:

Դեռևս աշխատանքները թարգմանված չեն որեւէ լեզվով, սակայն հուսով եմ, որ կթարգմանվի եւ կներկայացվի միջազգային մշակույթի մեջ, որպես հայ մշակույթի ճանաչման գործընթաց: Ասեմ որ, ուսումնասիրությունները մեծապես նպաստել են մեր մասնագետներին ՅՈՒՆԵՍԿՕ-յում մշակութային ոչ նյութական ժառանգությունը ներկայացնելիս՝ «Լավաշը», «Գամփռը», «Վանա Կատուն»:

-Մինչ օրս տպագրված հրապարակումներից որո՞նք են առավել ուշադրության արժանացել ընթերցողների կողմից:

Տպագրված շատ հրապարակումներից ընթերցողի ուշադրությանն են արժանացել հատկապես «Յարխուշտա» պարը, պարի մեջ հնչող «Տո զիլ բանո, տո զիլ բան» խոսքը, որի իմաստը մինչեւ այժմ մեկնաբանված չէր: Մեծ արձագանք է գտել «Իշխանաց պարը», «Շիվհալանի», «Գորանի», «Դլե յաման» Սասունցի Դավթի եւ Խանդութ Խանումի սիրո երգը» աշխատանքը, որը նաեւ սուր քննարկումների է ենթարկվել: Մեծ գնահատականի է արժանացել, հատկապես պարագետների շրջանում, «Ուզուն Դարա» պարի անվան ծագումնաբանական բացատրությունը, որը ըստ պարագետ Կարեն Գեւորգյանի հաղթանակել է ադրբեջանցիների հետ պարի «պայքարում», որը թարգմանվում է ռուսերեն:

Մեծ հետաքրքրությամբ է ընթերցվել «Երդիկ», «Լավաշ» «Քոչարի» «Զարթնիր», «Մհեր դուրս եկավ Ակռավաքարից» եւ մի շարք այլ աշխատանքները:

-Դուք ապրում եք մի երկրում, ուր Բունդեսթագը վերջերս ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև, որը ցնցում առաջացրեց թուրքերի մոտ. իհարկե, եղան և կան նաև առաջադեմ թուրք գործիչներ, ովքեր կողմնակիցն են արդարության… Ձեր կարծիքով այս բանաձևի ընդունումը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման , ընդունման գործընթացում ի՞նչ կշիռ ունի և ո՞րը կլինի դրա տրամաբանական շարունակությունը:

Գերմանիայի Բունդեսթագը վերջերս ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ: Բունդեսթագը խոնարհվեց Օսմանյան Կայսրությունում ավելի քան 101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրագործված տեղահանությունների և կոտորածների զոհերի առջեւ: Սակայն հենց այդ բանաձեւի մեջ հայությանը առաջադրված է այնպիսի մարտահրավերներ, որոնց կշիռը շատ ծանր կլինի մեր պատմության տրամաբանական շարունակության համար: Այդ մարտահրավերների դեմ պետք է լինենք պատրաստ, քաղաքական ու դիվանագիտական պայքարում լինենք միասնական եւ ուժեղ: Մենք պետք է շատ աշխատենք, ուղղակի դնենք նպատակը, խնդիրը, ծրագիրը, ազգովի միացնենք մեր ուժերը եւ կհաղթենք: Ես գտնում եմ, որ բանաձեւի ընդունումը պայքարի նոր փուլի սկիզբ է, մենք պետք է լինենք մեր խնդիրների նախաձեռնողը եւ կատարողը: Մենք մեր հույսը դնենք մեր վրա:

-Դուք դարձել եք մի մասն այն կառավարության , որը ներկայացնում է մեր կորսված պատմական հայրենիքը. հավատո՞ւմ եք,որ Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծության բառերով ասած՝«Պիտի էրթա՛նք մըր էրգիր»:

Հավատում եմ: Պայքարում եմ: Ես Արեւմտյան Հայաստան Պետության Վտարանդի Կառավարության հիմնադիրներից մեկն եմ: Արեւմտյան Հայաստան Պետություն ունենալու մասին մինչեւ 2011 թվականը գաղափար անգամ չկար, իսկ այսօր արդեն տարբեր երկրներում ծածանվում է Արեւմտյան Հայաստան Պետության Վտարանդի Կառավարության պետական դրոշը: Մեր պատմական հայրենիքը ես չեմ համարում կորսված, եթե Արեւմտյան Հայաստանը համարենք կորսված, ապա վաղ թե ուշ, կկորցնենք նաեւ Արցախը, Հայաստանի Հանրապետությունը եւ մնացած պատմական հողերը: Մեր Հայրենիքը բռնազավթված է: Բռնազավթած է մշակույթը, հավատը, լեզուն, պատմությունը, անմեղ զոհերը, հայրենիքում ապրող հայերը, նրանց ոգին ու լեզուն եւ նրանք սպասում են ազատագրման: «Բռնազավթված» են բոլոր փախստականները եւ նրանց էությունը:

Հայրենիքի ազատագրման համար մենք ունենք իրավական փաստաթուղթ, ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որի իրագործման համար պետք է հայ ժողովուրդը ընդամենը լինի միասնական, իրավական եւ պետականակերտ: Հայրենիքի ազատագրումը ոչ թե պետք է լինի երազանք կամ հուսահատություն, այլ ծրագիր՝ իրավական ծրագիր, որը պետք է իրագործել: Հայրենիքի ազատագրման բոլոր իրավական ճանապարհները բաց են, պետք է միանալ եւ ծրագիրը իրականացնել: Մեր հայրենիքը մենք պետք է ազատագրենք:

Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծության բառերով ասած՝ «Պիտի էրթա՛նք մըր էրգիր»:

Իհարկե պետք է էրթանք մըր էրգիր, կէրթանք մըր էրգիր:

– See more at: http://westarm.org/12805.html#sthash.7PldkQ37.dpuf



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ