ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, December 12, 2008 0:34 - չքննարկված

Բառի նշանակությունը

Ես չգիտեմ, չեմ հիշում երբ է իմ մեջ արմատավորվել սովորություն, մտածելակերպ, որ հատուկ ուշադրություն եմ հատկացնում բառի նշանակությանը: Նույնիսկ ամենա արագ ու հապճեպ զրույցների ժամանակ իմ ուշադրությունից չի վրիպում որևե բառ, որի իմաստը ինձ հետաքրքրում է :

Թերևս հիշում եմ մի դեպք, որ կարող էր նպաստել իմ այդ սովորության եթե ոչ առաջացմանը ապա խթանելուն:

1973 թ. Էր, մեր ֆուտբոլի ոսկե տարին, ընտանիքով Արարատի խաղն էինք նայում: Երբ Իշտոյանը խփեց իր փառապանծ գոլը, մեր թաղը (պայթեց)…

Էդ ժշխորի մեջ, որին և մասնակցում էր Նիկոլայ Օզեռովի ձայնը, մինչև վերջ բարձրացրած հեռուստացույցի ձայնով, ես հանկարծ լսեցի հորս ձայնը.

– Ի՛նչ գեղեցիկ խոսք է, վելիկոլեպնո:

– Ես անմիջապես չհասկացա ինչի մասին է հայրս ասում, բայց հիշելով Օզեռովի խոսքերը, Իշտոյանի գոլի մասին (какой великолепный гол) հասկացա բանն ինչում է: Ճիշտն ասած այն ժամանակ ես մի տեսակ զարմացա հորս վրա, մի անհաշտ զարմանքով: Ասեցի, պա ջան մենք բոլորս չգիտենք ինչ անենք ուրախությունից որ գոլ ենք խփել, դու ասում էս ի՛նչ գեղեցիկ բառ է: Հայրս ժպտաց:

Ես իհարկ է հասկացա հորս ժպիտի իմաստը, բայց այն տարիքս էր, երբ ինքնահաստատումը ստեղծում է հազար ու մի երանգներ ամենասովորական հասկացությունները ընդունելու, հասկանալու ու կիրառելու համար:

Մոտ երկու երեք տարի անցել էր այդ դեպքից, ես արդեն բարձր դասարանի աշակերտ էի: Տղաների հետ, երեք հոգով, դպրոցի միջանցքով քայլում էինք, մեր առջևից քայլում էր դպրոցի ուսմասվարը, պարոն Հլղատյանը: Երբ մի քիչ էլ մոտեցանք պարոն Հլղատյանին, ես ամենեվին կասկած չտանելով, որ նա կարող է լսել մեր խոսակցությունները, տղաներին ասացի.

Ծո՛, նայես սրա ազգանունը ընչե՞ Հլղաթյան, վայթե հղի՛ է:

Հլղատյանը կտրուկ շրջվեց, ես գլուխս կախեցի իսկ պարոն Հլղատյանը սկսեց բավարարել իմ հետաքրքրությունը:

– Բայց դու ի՛նչ այլասերված տիպն էս:

– Ախր որտեղից իմանար պարոն Հլղատյանը, որ ինձ իրոք հետաքրքրում էր իր ազգանվան ծագումը, նշանակությունը, ինչպես ասում են, դե արի ապացուցիր, որ դու ուղտ չես: Թերևս մի ապացույց կա, ուղտը նման գռեհիկ արտահայտություններ չի անում, գոնե չի խոսում՝:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ