ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, January 1, 2011 15:52 - 2 քննարկում

Ես կցանկանայի, որ ամեն տարի մեր ժողովուրդը կրկնապատկեր իր զգոնությունը, հասկանար իր շրջապատում կատարվող իրադարձությունները, լցվեր իմաստությամբ…

Արդի քաղաքակրթության հաշվարկով մտնում ենք նոր տարի : Մեր սովորության համաձայն ամփոփում անցյալը, բարեմաղթում նորը : Ես չեմ շարունակի լցնել նոր տարվա ռեզերվուառը մաղթանքներով այլ կհամեմեմ վերլուծությամբ :

Կարդալով և լսելով մաղթանքները ես ավելի եմ համոզվում, որ մենք խմբային մտածողությամբ ժողովուրդ ենք ,այլ ոչ անհատական : Եթե նույնիսկ դուք ինձ համոզեք, թե դրա ապացույցը անհատական սպորտում հաջողությունների և խմբայինի անհաջողությունների տարբերությունն է : Դա դեռևս ոչինչ չի ասում : Դա միայն երեվույթ է հատկանշական փոքր կամ աղքատ երկրներին :

Միջավայրը և պատմությունը  մեր էթնոհոգեբանության ամենամեծ քանդակագործներն են : Ինչպես Ռուսաստանում նացիզմն ու ռասիզմն է արհեստական պատկեր, սարքած մեր համար, այնպես էլ մեր  « ինդիվիդուալիզմը » : Դրանք այսօրվա մեդիայի օգնությամբ ստացված սոցիո քաղաքական ժամակավոր մանիպուլացիաներն են մեր աշխարհահայացքի վրա և մեր որոշումների վրա ազդեցություն ունենալու համար :

Սոցիալական երեվույթները մաթեմատիկական տրամաբանությամբ են աշխատում, ֆիզիկայի և կենսաբանության օրենքներին համահունչ :Ասենք չի կարող ազգային խումբը հոգեբանորեն ռասիստ լինել եթե, իր երկրում պատմականորեն ապրել են ավելի քան հիսուն ազգություն,եթե իր լեզուն գերակայում է, եթե տնտեսական կոլապս չէ և ժողովրդի հոգեմտածողության մեջ չի մտած պարտված մարժինալի վիրավորանքը ինչպես նախաֆաշիստական գերմանիայում : Նույնպես չի կարելի խոսել ինդիվիդուալիզմից հայակական իրականության մեջ, որովհետեվ այն կլիներ կենսական տրամաբանությունից դուրս : Ինքներտ կպատմեք, արեվմուտքի գերինդիվիդուալիզմի մասին : Իսկ կարող եք պատասխանել թե ինչու՞ են թափառող շները իրար հետ ման գալիս : ներողություն եմ հայցում կոպիտ օրինակի համար սակայն մենք ապրում ենք երկբևեռ աշխարհում և եթե մի բևեռում մի բան պակասում է ապա ավելանում է մյուսում, չկա երրորդ բևեռ և մեր իդեալ տիպը զրոյական վիճակն է :

Մեզ ասում են, դու ինդիվիդուալիստ պետք է լինես քանի որ բոլորը մտածում են միայն իրենց մասին : Ինչու ես՞ դու մտածում բոլորի մասին, երբ ոչ մեկ քո մասին չի մտածում : Մտածիր քո որովայնի մասին ու կեր դեմիտ կուտը : Նույն տրամաբանությամբ ասում են, քանի որ բոլորը մտածում են միայն իրենց մասին ապա դու ոչինչ չես կարող փոխել որովհետեվ, այսուհետ լինելու է այդպես : լինելու է ինչպես պետք է լինի : Դու միեևնույն է ոչինչ չէս կարող փոփոխել որովհետեվ բոլորը մտածում են միայն իրենց մասին : Իսկ կուտը սահմանափակ է շուտ վազի դեպի կուտը, որ դրանից էլ չզրկվես : Ահա թե ինչպես է ստեղծվում անզորության փսիխոզը :Միեվնույն է  ես այս երկրում ոչինչ չեմ կարող փոխել գնամ հացի հետեվից, բայց ամեն գնով և շտապ, որովհետեվ ինձ կարող է չհասնել : Ահա թե ինչի դեմ ենք մենք կռվում անգիտակցաբար և ինչու է լինում այնպես, ինչպես պարտադրված է մեզ, բայց մեր ուզածով չի :

Ես կցանկանայի, որ ամեն տարի մեր ժողովուրդը կրկնապատկեր իր զգոնությունը, հասկանար իր շրջապատում կատարվող իրադարձությունները, լցվեր իմաստությամբ, որպիսի տարազաներ իսկական արժեքն ու արհեստածին գինը և ամենակարեվորը անտարբեր չլիներ ոչինչի նկատմամբ : Ինքը Թելադրեր իր ապագան և չհամակերպվեր « այդպես պետք է լինի » արտահայտության հետ :

Լավագույն ցանկություններով ու հույզերով`

Հովհաննես Մարգարյան



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Hayko
Jan 2, 2011 5:32