ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, October 26, 2009 8:40 - 8 քննարկում

Մի մտագար իսրաելցու նամակ՝ Հայֆայից: (Ստացված է էլ. փոստով, տեղադրվում է որպես հարգանքի նշան հեղինակի հանդեպ, ցանկանում ենք շուտափույթ առողջացում): ADMIN

ԲԱՑ ՆԱՄԱԿ «ԱՐՄԹՈՈՒՆ» ԿԱՅՔԻ ՍԹԱՓ ՄՏԱԾՈՂՆԵՐԻՆ

Հարգելի ընթերցող.

Նա,ով արդեն ծանոթ է «Պանորամա ամ»22.10.09,եւ«Արմենիա Նաու»23.10.09 ում տեղադրված իմ, SI- ի,xxx-xxx-ի եւ Emphatal-ի առթիվ  ձեզ հղած հոդվածիս հետ, կուզեմ հայտնել  լրացուցիչ տեղեկություններ,որպեսզի դուք հասկանաք,թե ինչ է կատարվում այս կայքի մեջ «օտարազգի լրտեսների կողմից»,որոնք ներկայացնում են

…«Լույս Աշխարհ»ի(նույն ինքը՝” Louys World”),գեբելսյան կտրվածքի մեկնաբան Ստե փան Քիրեմիրջիանը(ՍՔ.)իր արբանյակներով,մասնավորապես` Vahan Nev York(չեք լկատե՞լ, որ վաղուց «չքվել» է կայքից-չկա),նույն ինքը՝  Emphatal,Ostap Bender,Barlus, Barlusaxare մարդն է՞լ էսքան «երես» կունենա…կունենա՛,եթե նա լույսաշխարհյան գործակալ է՝ տիպիկ, տիպիկ գեբելս- լույսաշխարհյան …

…Իսկ ամեն ինչ իմ դեմ սկսվեց այն օրից,երբ կիրթ,քաղաքավարի կոչ արեցի Քիրեմիր ջիանին դուրս չգալ  յուր սահմաններից, եւ ջնջել իր կայքից «արտաքնոց»բառը,որով զինքը«շնորհել»էր Հայաստանի Արտաքին գործոց նախարարությանը,այսինքն ԱԳ նախարարության փոխարեն՝ արտաքնոցի նախարարություն(հույսով եմ նկատել եք): Հղածս(իրեն կայքին) համարյա թե վայրկյանապես ջնջվեց:Քոքից կտրեցին,որ էլ ծիլ չտա: Քիրեմիրջիան ” Louys World”յան դեմոկրատիա: Ըմբոստացա,գրեցի փաստեր՝ նորից ջնջեցին(Տնօրեն է,չէ, սեփականատեր, բռնակալ «դեմոկրատ»):

Դրանից առաջ,ՍՔ-ի զոհն էր կոմպոզիտոր,Ռուսաստանում Հայաստանի Արտակարգ եւ Լիազոր Դեսպան Արմեն Սմբատյանը,որի եղունգը չարժե ինքը:Հաստա՛տ: «Լույս Աշխարհ»ի էկրանից(հաղորդումից առաջ կապվել էր հետս որոշ բաներ իմանալու հա մար), մութ հանցագործը զրպարտանք,փաստերին չհամապատասխանող խաբեբա, ստոր (իհարկե հաստատ պատվեր էր կատարում) տեղեկատվությունների կեղտ      հեղեղ թափեց զոհի գլխին:Զայրացա,կապվեցի հետը (Skype),հրավիրելով նրա ուշա դրությունը իրականության հետ կապ չունեցող որոշ իրերի վրա,որ ինձ ավելի լավ  էր հայտնի (մասնագիտական առումով): Ծիծաղելով ասաց,-արա ինչ Արմեն Սմբատյան, մենք հիմա ուրիշ բանի  վրա ենք (երեւի հերթական զոհի պատվեր ուներ):

Վշտացա,շատ վշտացա:Իսկ ամենակարեւորը՝ հիասթափությունս եւ խոր զղջանքս, որ երբեմն, երբեմն «համագործակցել» եմ հետը: Իսկ «համագործակցել» եմ ինձանից անկախ,մասնավորապես՝ այս կամ այն կայքից,կամ թերթերից իր կայքում էր տեղա դրել իմ որոշ հրապարակումները,իր լույսորդլյան  էկրանից հաճախ մեջբերումներ էր անում իմ (փայտփորիկի)կարծիքներից(ինձ փոխանցում էին ընկերներս ):

Բայց հարգելի ընթերցող.ինձ համար երբեք միայն «սեւ կամ սպիտակ» գույներ չեն եղել:Փառք Աստծո,որ Տերը օժտել է ինձ միշտ ասել ճշմարտությունը մարդու ճակա  տին, անկախ դրանից, այն(ճակատը)պինդ է,թե ոչ,ներառյալ՝ «մեջքը»:Կներեք անհա մեստությանս համար,բայց ինձ ճանաչողները կարող են ասածներիս վկան լինել: Ամենապայծառ օրինակը՝ ես իննսունական թվերի սկզբներին Հայաստանում«ինձ վատ չէի զգում»(Իսպանիայից Աշոտը կհաստատի) ,բայց տեղի ունեցող անարդա րություններին չդիմացա եւ ասացի այն,ինչը վերաբերվում էր ժողվրդին:Կամ թե վեր ջին պայծառ օրինակը կապված ըմբոստացմանս հետ իսրայելյան 9+ հեռուստաալիքի դեմ՝  ՏՈՒ 154 ինքնաթիռի առիթով,որ իբր  Իրանից Հայաստան զենք էր տեղափոխում

(իմ կրակոտ հոդվածները այս զրպարտանքների դեմ «պտտվում»են համացանցում ՝

թե հայերեն եւ թե ռուսերեն լեզուներով: Եւ իհարկե իմ «այդ քայլով»փջացրեցի հարա բերություններս իսրայելյան որոշ պաշտոնական անձանց հետ,մի բան,որ հասկանում էի գլխից,բայց ներողություն՝ այլ կերպ չէի կարող…Ես հասկանում եմ,որ մտածելակեր պս արդիական չէ,որ միշտ չէ,որ պետք է ասել ճշմարտությունը,բայց ինչ արած՝ արդեն ուշ է,եթե ցանկանամ էլ չեմ կարող ուղղվել:Գեներս են ուրիշ…Ֆրանսիացին այստեղ կասեր սելավի…

Եւ ի՞նչ. Իմ վարմունքից վրեժխնդիր ՍՔ-ը, նախ իր կայքից ջնջեց իմ բոլոր,իր կողմից գրանցած հրապարակումները,նույնը եւ համացանցի իմ «Noubar Aslanyan» բաժնում (անունը՝ կա ամանումը՝ չկա)եւ ինչ խոսք չկռահելով,թե ինչ մեծ լավություն է անում ինձ,ՄԱՔՐԵԼՈՎ անունս գեբելսյան կայքի էջերից:Երանի թե դրանով վերջանար: Տեսան անտարբեր եմ,չեմ«գոռում գոչում»,այս անգամ իմ դեմ լարեցին թակարդ՝ ներգրավե լով մասնագիտությանս հետ կապված հարցի մեջ:Ներգրավողը SI-ն էր,նույն ինքը Vahan Nev York,Emphatal,Ostap Bender,Barlus, Barlusaxare(հետո իմացա,իմ ամերիկյան աղբյուրներից):Խոսքս արդեն ձեզ հայտնի «Արմենիան Նաու»23.10.09ում տեղադրածս դիմումիս մասին է կապված ժողովրդական երգ «Հինգալլա» հետ: Հավատալով հարցնողի(SI)ազնվությանը(ինչ իմանայի,որ ներքաշված եմ ստոր խաղի մեջ,որ ուզում են ինձնից վրեժխնդիր լինել) մասնագիտորեն, մանրամասն բացատրե ցի երգի ծագման պատմությունը:Բայց չէ,” Louys World” ի նպատակը դա չէր,եւ արդյունքում եղավ այն,ինչ տեղ է գտել 21.10.09 «Ազգ»ի համարում, որին էլ եւ հաջոր դեց իմ նամակը ձեզ, հարգելի ընթերցողներ՝«Արմենիա Նաու» 23.10. 09 ում:Իսկ երբ «Արմթոունի» կայքում մի քանի ազնիվ մարդկանցից ստացան հակահարված,այս անգամ դիպան«ազգությանս»: Խեղճ Գեբելս,անունդ է դուրս եկել,արի տես ինչ ա կատարվում:Բայց արդեն չէ,նոր «մրցավազքի»մեջ այս ողորմելիների հետ չեմ մտնի՝ «կոշիկիս տակը»,կամ էլ«տնգլիս»՝  Քիրեմիրջիանն էլ,իրեն հլու հնազանդ ծառայող արբանյակները՝ մութ ծալքերից հանած իրենց ” Louys World” ով հանդերձ:

Զգույշ մնացեք բարի մարդիկ եւ հաջողություն ձեզ:

Հ.Գ

Ի դեպ, հիշեցի Շերենցի հայտնի խոսքերը լեյտենանտին,«Մենք ենք մեր սարերը» կ/ֆից՝ «Ընկեր լեյտենանտ,դու որ չլինեիր,ես լողացողը չէի»:Քիրեմիրջիա՛ն(ի դեպ՝ իմ ազգանունը հայերեն գրվում է Ասլանյան,իսկ անգլերեն՝ AslanYan եւ ոչ թե Aslan i an), եթե դու եւ քո ոհմակը չլինեյիք, ես չէի վերադառնալու կիսատ թողած գործիս,որը կոչվում է «ՀԻՄՆ  ԱՐՑԱԽԻՆ» քառաձայն երգչախմբի եւ սիմֆ.նվագախմբի համար: Հիմա՛ կվերադառնամ:Ես Արցախի գովքն եմ անում,դու՞ ինչով ես զբածված ,այ ձախողված…

Սերժ Սարգսյանի մասին՝ որը ինչ խոսք նույնպես գրգռել է ՍՔ-ին,որովհետեւ իմ կարծիքը նրա հետ համակարծիք չի եղել:Եւ փառք Աստծո:Ահա ինչ եմ մտածում՝ ՀՀ Նախագահը շատ լավ գիտե եւ հիշում է «ՇԱՆ ՀԵՏ ԱԽՊԵՐԱՑԻ,ԲԱՅՑ ՓԵՏԸ ՁԵՌԻՑԴ ՄԻ ԹՈՂ» հայ ժողովրդական ասածվացքը եւ մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:

Այս նամակս պիտի տեղադրեմ «Արմթոունի» մի քանի էջերում,նաեւ պիտ ուղարկեմ ինձ հարգող,ծանոթ մի քանի համախոհներիս,որոնց էլ.փոտը ինձ հայտնի է:

Հարգանքներով՝ Նուբար Ասլանյան.Հայֆա,Իսրայել:24.10.09

Վատ մի հիշեք…



8 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

mozart
Oct 27, 2009 14:39