Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, April 27, 2012 10:39 - 1 քննարկում

Հարգելի Գասպարյան, ձեր արածը ոչ թե հակաժողովրդավարական է, այլ պարզապես բօզություն է…

«ԲՐՅՈՒՍՈՎ»-ՈՒՄՙ ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ. ԵՐԿՈՒ ԱՌԱՋՆՈՐԴ, ԵՐԿՈՒ ԹԵՎԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՀԱՄԱԽՈՀՆԵՐ ԵՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում կրքերը չեն հանդարտվում: Համալսարանում, ինչպես բազմաթիվ երկրներում նախագահական կամ խորհրդարանական ընտրություններից հետո, ուսանողներն ու դասախոսները բաժանվել են երկու խմբիՙ զոլյանականներ ու աշոտյանականներ, այսինքնՙ նրանք ովքեր չեն ընդունել եւ նրանք` ովքեր ընդունել են ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանին:

Ներկա եւ նախկին ռեկտորների միջեւ պայքարը դաժան է ու կատաղի: Սուրեն Զոլյանը շարունակում է նստել ռեկտորատի իր սենյակում, իսկ ռեկտորի պաշտոնակատարը օտար լեզուների ֆակուլտետի ամբիոնի վարիչներից մեկի սենյակում է հարմարվել: Թեպետ իրավական տեսանկյունից բուհում պետք է լինի ռեկտորի պաշտոնակատար, բայց փաստացի այսօր Բրյուսովում կա 2 ռեկտոր կամ ամենաքիչը ռեկտորի պաշտոնակատար: Զոլյանին պաշտպանող ուսանողներն արդեն մի քանի օր դասադուլ են հայտարարել եւ ամեն օր հավաքվում են համալսարանի շենքի դիմացՙ տեղեկացնելու, որ համալսարան կվերադառնան միայն այն ժամանակ, երբ բուհի ռեկտոր կնշանակվի Զոլյանը: Լսարաններում ու միջանցքներում ուսանողական խմբերը տարբեր թերթիկներ ու ծանուցումներ են տարածում: Դրանք հավասարապես եւ Զոլյանի եւ Գասպարյանի կողմնակիցներն են, ովքեր հաճախում են դասերին:

Բարիկադների մի կողմում ուսանողները պահանջում են, որ վերադառնա իրենց ռեկտորը, քանի որ ասում են, առանց ռեկտորի չկան իրենք եւ համալսարանը, մյուս թեւը ուսանողներին հիշեցնում է. «Դուք ուսանող եք եւ ձեր պարտքը սովորելն ու դասերին հաճախելն է»:

Ուսանողներից հետ չմնալու համար երկու մասի է բաժանվել նաեւ պրոֆեսորադասախոսական կազմը: Նրանք, ովքեր կողմ են նախկին ռեկտորին, հավաքվում են Զոլյանի սենյակի առաջ, Գասպարյանականներըՙ ռեկտորի պաշտոնակատարի սենյակի դիմաց: Ի դեպ, վերջիններիս Զոլյանն անվանել է նեղացած եւ չկայացած մարդիկ:

«Մենք ոչխար չենք, բայց մեզ ոչխարի տեղ են դնում», երեկ ուսանողների հետ փոքրիկ հանրահավաք-հրահանգավորմանն ասաց Զոլյանը: Նրա յուրաքանչյուր խոսքը ուսանողները ընդհատում էին ծափահարություններով:

«Ես ձեզ համոզում եմ, որ դասադուլ չանեք, փոխանակ ինձանից շնորհակալ լինեն, ինձ մեղադրում են, ասում ենՙ ես եմ կազմակերպում», ասաց Զոլյանը, ինչին ուսանողները պատասխանեցինՙ «ոչ», «Զոլյանըՙ ռեկտոր» վանկարկումներով:

Մյուս թեւի ներկայացուցիչները համոզված ենՙ Զոլյանն օգտագործում է ուսանողներին: Նրանց ներկայացմամբՙ նախկին ռեկտորը ուսանողներին ասել է, թե Բրյուսովի շենքը վաճառվելու է եւ Բրյուսովը միացվելու է Մանկավարժական համալսարանին: Թեպետ կրթության եւ գիտության նախարարը մի քանի օր առաջ հերքեց երկու համալսարանների միավորումը, բրյուսովցիները դրան չեն հավատում: Վերջիններս երեկ ցուցապաստառներ էին պատրաստել, որտեղ համալսարանի շենքն էր պատկերված, իսկ վերեւումՙ գրություն. «Բրյուսովի շենքը չի վաճառվում»:

Երեկ նախկին ռեկտորը դասադուլ հայտարարած ուսանողներին տեղեկացրեց, որ մեկնում է Կալինինգրադ, կվերադառնա այսօր երեկոյան, սակայն հոգով, սրտով ուսանողների հետ է: Նախօրեին համալսարանի գիտական խորհրդի 49 անդամներից 31-ի գրավոր համաձայնությամբ պահանջվել էր հրավիրել գիտական խորհրդի արտահերթ նիստ: Պետք է քննարկվեր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ պայմանագիրը լուծելու մասին հրամանի եւ դրա առնչությամբ ստեղծված իրավիճակը: Թեպետ գիտական խորհրդի արտահերթ նիստը պետք է կայանար երեկ առավոտյան, սակայն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը գերազանցել է լիազորություններն ու հրահանգել այն հետաձգել:

Ռեկտորի պաշտոնակատարի ներկայացուցիչները որեւէ կերպ որոշումը չեն մեկնաբանում, մինչդեռ զոլյանականները հայտարարում են, թե օրենքի խախտումով է սկսվում Գասպարյանի գործունեությունը:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅ
Apr 28, 2012 7:47