ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, December 21, 2013 7:06 - 4 քննարկում
ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ – 118
ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ – 117
1895թ. դեկտեմբերի 25-ին, Էրզրումում ծնվեց հայ պահանջատիրության ջահակիր, նոր ազատագրական պայքարի հիմնադիր Գուրգեն Յանիկյանը: 78 տարեկան հասակում, 1973թ. հունվարի 27-ին, Կալիֆորնիայի Սանտա Բարբառա քաղաքում նա, ի փոխան հայոց ցեղասպանության, գնդակահարեց Թուրքիայի երկու հյուպատոսներին: Դատապարտվեց ցմահ բանտարկության և մահացավ 1984թ. բանտում՝ 89 տարեկան հասակում:1. ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆԻ ԿԵՆԴԱՆԻ ԽՈՍՔԸ ԲԱՆՏԻՑ (1979Թ.)
2. Գուրգեն Յանիկյանը իր և ուրիշների մասին: (Գիրք, հեղինակ Գուրգեն Յանիկյան: Գրված է բանտում 1973-1979թ.թ. Քալիֆորնիա: Խմբագրել, տպագրել և ընթերցում է Ս.Քիրեմիդջյանը:
PART-1
PART-2
PART-3
Կնոջ՝ Սուսաննա Քեմուրջյանի հետ

Ինժեներ Յանիկյանը պարսկաստանում


Միլիոնատեր Ամերիկայում և հանուն հայ դատի` ցմահ բանտարկություն:
Հիշատակի վերականգնում:
Յանիկյանի բանտում գրած հիշողությունների չհրատարակված ձեռագիր ֆոտոպատճեն ԼՈՒՅՍ թերթի խմբագիր Ստեփան Քիրեմիդջյանին է ուղարկել Հրանտ Սիմոնյանը: Տպագրվել է ԼՈՒՅՍ թերթում մաս առ մաս և հրատարակվել 200 գիրք և մի քանի տասնյակ CD ընթերցանություն: Վերևում տեղադրված է այդ գրքի ընթերցված տարբերակը: Այստեղ ներկայացված վերջին լուսանկարը Գուրգեն Յանիկյանի քրոջ թոռնուհին է՝ Գյուլնարան և ծոռը՝ Հերակլը: Բնակվում են Հոլիվուդում: «Արեւելյան սենյակի ինտերիեր» կտավը Մարտիրոս Սարյանի թանգարանին նվիրել է Գուրգեն Յանիկյանը: Գուրգեն Յանիկյանը գերեզման չունի:
Գրքի լրիվ ընթերցվող CD ունենալու համար դիմեք www.louys96@yahoo.com կամ հղում գրեք այս էջում:
Առաջիկայում կտպագրվի նաև գիրքը (300 էջ) ըստ պահանջված քանակության::Ներկայացրեք հայտեր ձեռք բերելու համար:
ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ
4 քննարկումներ
sofia


