ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, January 14, 2010 0:29 - չքննարկված

Հանցագործություններ՝ ինչպիսիք են «Չեռնոբիլը», «88-ի երկրաշարժը», «հոկտեմբեր 27»-ը, «Հրանդ Դինքի սպանությունը» երբեք չեն բացվի:

ՀՐԱՆՏ ԴԻՆՔ – 3 ՏԱՐԻ

ՀՐԱՆՏԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ, www.hranticinadaleticin.com

Հրանտ Դինքի սպաննութենէն այս կողմ երեք տարիներ անցան: Սպանութեան պատուիրատուները ազատ կը գործեն: Դատարանները կը զբաղին պատուիրատուներու կեղտոտ գործերը տեսնող քանի մը թշուառ յանցագործի հետ: Պետութիւնըՙ կուսակալով, հրամանատարով, քաղաքագէտով, դատաւոր ու դատախազով լծուած է իր պաշտօնեաներուն հարցաքննութեան արգելք ըլլալու: Մամուլի գործիչները, որոնք իրենց զրպարտական խորագիրներով այս ոճիրին հասնող ճամբան սարքեցին, փոխանակ զղջման ազդանշաններ ցուցաբերելու, աներեսաբար կը շարունակեն իրենց գործը: Ոճիրին տեղի տուողներ կամ անտեսողներ, ոճրագործը պատրաստողներ, պաշտօններ շնորհողներ, ոճրագործը դրօշակի առչեւ նկարողներ, այդ նկարը մամուլին սպասարկողներ, բոլորն ալ խնայուեցան պետութեան կողմէ: Բոլորն ալ կը շարունակեն մնալ պետական պաշտօնի մէջ: Հրանդին համար արդարութիւնը զլացող պետութիւնը նոր աստիճաններ ու տիտղոսներ շնորհեց իրենց:

Այս բոլորը նկատի ունենալով հարցնենքՙ ո՞վ է Հրանտին ոճրագործը:

Ու պատասխանենք.ՙ Հրանտը սպաննուեցաւ համատեղ գործող «պաշտօնական» կամքի մը միջոցաւ: Այդ կամքի հեղինակները դաժան, վախկոտ ու խաբեբայ են: Համարձակութիւն չունին հրապարակաւ ներկայանալու: Յիշեցէք «խորքային պետութեան» քարանձաւներուն մէջ յայտնաբերուած «վանդակի ծրագիր»ը: Յիշեցէք, որ այդ փաստաթուղթերուն մէջ Հրանդի սպանութիւնը կը յիշուէր իբրեւ «գործողութիւն»:

Անոնք կը ջանան մեզՙ Հրանտի ընկերներն ալ, արդարութիւն տենչացողներս ալ ներգրաւել իրենց խաւարին: Կ՛ուզեն որ ուժասպառ մնանք դատարաններու փոշոտ թղթածրարներուն մէջ, ձանձրանանք դատական նիստերուն ներկայ ըլլալէ, յուսալքուինք արդարութիւն տենչալէ: Ո՛չ, ո՛չ եւ բացարձակապես ո՛չ: Որովհետեւ գիտենք, թէ մինչեւ Հրանտ Դինքի սպաննութեան ետեւի պետական ներդրումը յստակօրէն չյայտնաբերուի, մինչեւ ոճրագործներուն օժանդակող, անոնց արարքները անտեսող, տեղեկագիրները քօղարկող, ոճրագործները հերոսացնող ոստիկանապետերէ, զինուորականներէ, կուսակալներէ, հարցաքննութիւնը խոչնդոտող դատաւորներէ հաշիւ չպահանչուի, մեր ապագան ալ կը մնայ անապահով: Հրանտըՙ ամէն բանէ առաջ պատուաբեր եղբայրութեան մը երազը կտակեց մեզի: Պատուաբերՙ եղբայրութեան համար, Հրանտի համար, արդարութեան համար 19 Յունուարին կը մեկտեղուինք իր ինկած տեղը: Եթէ կ՛ուզէք արդար ու եղբայրական ապագայ մը վայելել, միացէք մեզի:

19 Յունուարին:

Հրանտի համար, արդարութեան համար:

14:30 ին: ԱԿՕՍ-ի մուտքին:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ