Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, January 6, 2012 23:19 - 4 քննարկում

Մի քանի հարց` ուղղված փախչող քամուն…

H.MARKARYAN

Տեսնելով  առաջին մեկնաբանության հեղինակ, հարգելի Արամի տեղադրած Link -ը http://www.youtube.com/watch?v=lvf_kR8Bk-E, ու դիտելով այդ   տեսահոլովակը, ցանկացա մի քանի հարցադրումներ անել հարցազրույց տվողին, գուցե պատահաբար այն կարդա`
Հարգելի Պ-ն  Լ. Սարգսյան , գործի բերումով  Դուք որպես մտավորական ,  հետեվաբար եվ “Լայնախոհ մտածող անձնավորություն,”, լինելով երկրի նախագահի եղբայրը,  հավանական է Ձեզ հայտնի է,   թե  Հայաստանը  տնտեսության զարգացման ինչ  ստրատեգիակն (հեռանկարային) ծրագրեր ունի, վերջապես դեպի ուր է ընթանում եվ ինչ է հետագայում մեզ սպասվում …?
Զարգացման ներկայիս տակտիկան պարզ է` տոկոսով պարտք  վերցնել համաշխարհային բանկերից  վալյուտայով, հետագայում վճարելու պայմանով, որը արդեն չորս միլիարդից ավելի է հասել:
Սակայն արտադրություների ստեղծման մասին խոսք լինել չի կարող, դրա համար գումար չի տրվում, ինչ եք կարծում դա տարօրինակ չի հնչում …?
Ձեզ չի թվում, որ ներկայիս, գործազրկության վերացման, համատարած արտագաղթի կանխման գործոն միջոցը դա արտադրությունների ստեղծումն է, ոչ թե “Մի օրվա ուտելու համար ձուկ բաժանելն, այլ մարդկանց կարթ տալն է, որ նրանք ինքնուրույն այդ ձկները  բռնեն ամեն օր”
Եթե, երկրում  գործեն համապատասխան ՕՐԵՆՔՆԵՐԸ , մարդիկ աշխատեն,  մարդավայել վարձատրվեն, ապա ինչու պետք է թողնեն ու հեռանան երկրից, Ձեզ դա չի անհագստացնում…?
Իսկ սփյուռքահայերին էլ Հայաստանում չեն խափի ու փողերը ձեռքներից չեն հափշտակի, ինչպես Դուք եք վարվել  ինտերնետում ցուցադրված, մեր տուժված  հայրենակցի նկատմամբ, որի զայրացուցիչ  խոսքը նույնպես  ձայնագրված է այդ տեսահոլովակում…
Ես կարող եմ այդ տեսանույթը տեղադրել այստեղ, սակայն չեմ ուզում ծանրաբեռնել նյութը…
Այստեղ հաղորդավարը Ձեզ գովերգում, մեծարում է, որ մեր սփյուռքի բարերարների կողմից ուղարկվող համակարգիչներն, գլոբուսները,  այլ նյութական արժքները ու դրամները հաջողությամբ “Փյունիկ” – ի միջոցով Դուք բաժանում եք առանձին անհատների ու կազմակերպությունների, որով կատարում եք “Մեծ հայրենանվեր շխատանք” …

Այ թե ինչ է նշանակում, ժողովրդավարությունն,  որը արտահայտվում է տեղեկատվության անաչառությամբ, ու պետք չէ այստեղ ներկայանալ, որպես մի անմեղ, ստացած նյութական արժեքների բախշման միջանկյալ, բարի գործակալ…

Դուք իրականում մի տաքուկ տեղ եք գտել բյուջեից սնվող բարձր աշխատավարձով ու
մտահոգված չէք երկրի ու ժողովրդի հոգսերով…
Այլապես կզբաղվեիք նաեվ, Ձեր գործին խիստ անհրաժեշտ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ու կզգայիք, թե իրոք ինչ արտաքին մարտահրավերների դեմ է կանգնած ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԻՐԸ ..
Կկարդայիք մեր տեղական մամուլը, որը քչից – շատից ներկայացնում է հանրությանը հուզող  պրոբլեմները ու կմտածեիք այդ ուղղությամբ …Թե չէ եկել այստեղ ջուր եք ծեծում, մարդկանց թյուրիմացության մեջ գցելով…
Այստեղ են ասում “ԿՈՒՇՏԸ ՍՈՎԱԾԻՆ ՄԵԾ- ՄԵԾ Է ԲՐԴՈՒՄ:”
Ամոթ է…



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Jan 7, 2012 2:22