ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, September 29, 2010 0:27 - 2 քննարկում

Դավութօղլուն գտնում է, որ միակ փրկության ուղին հիմար ձևանալն է….

Սեպտեմբեր 29, 2010 | 11:41

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութղլուն ԱՄՆ-ի հայտնի Հարվարդի համալասրանում ելույթ ունենալիս անդրադարձել է հայ-թուրքական գործընթացին`կրկին նշելով իրենց պայմանը:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Դավութօղլուն հիշեցրել է, թե նախորդ տարի ստորագրված արձանագրությունները դեռ ուժի մեջ են` հավելելով, որ դրա պատճառով թե Թուրքիայում, թե Հայաստանում որոշ քաղաքական դժվարություններ ստեղծվեցին:  Թուրք նախարարը նշել է, թե իրենց նպատակը ոչ միայն Հայաստանի, այլեւ` ամբողջ աշխարհի հայության հետ լավ հարաբերություններ ստեղծելն է եւ ավելացրել. «Երկու ժողովուրդները մեկ հազարամյակ միասին ապրել են, եւ ոչ մի ռասիստական բաժանում չի եղել: Չի կարելի հայ-թուրքական անցյալի եւ Եվրոպայում հրեաների վերապրածների միջեւ զուգահեռ տանել: Նախ, հայերը մեր դրկից հարեւաններն են: Այո, մենք 1915-ի դառնությունները ապրել ենք եւ պատրաստ ենք այդ դառնությունները կիսել: Սակայն, չպետք է մեզ մեղադրել ցեղասպանության մեջ, կամ 100 տարի դա ժխտելու մեջ: Մենք հիմա չենք մեղադրում ռուսներին, թե ինչու է Կովկասում աբխազների, չեչենների նկատմամբ ճնշում գործադրում, որ նրանք էլ Թուրքիա են գալիս: Ստալինի ժամանակաշրջանում բոլոր թուրք մեսխեթցիներին աքսորեցին, սակայն մենք ռուսներին չենք մեղադրում ցեղասպանության մեջ»:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, թե իրենք պատրաստ են քննարկել 1915-ի ողբերգական իրադարձությունները, սակայն զգուշացրել է հայերին չպատմել միայն միակողմանի պատմություն, այլ` լսել երկու կողմի պատմությունները: «Սակայն, դռները մի փակեք, մի մեղադրեք եւ միեւնույն ժամանակ` լսեք»,-նշել է Դավութօղլուն:

Դավութօղլուն հիշեցրել է իր նպատակներից մեկը` նշելով, թե Կարսից շարժվող մեքենան պետք է մտնի Երեւան եւ հասնի Բաքու: «Ես ցանկանում եմ, որ տարածաշրջանում լինի զրո խնդիր, բայց եթե Հայաստանը ցանկանում է տարածաշրջանում խաղաղություն, պետք է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատի: Պտեք է դուրս գա «գրավյալ» 20 տոկոս հողերից»,-ամփոփել է Դավութօղլուն:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Նուբար Ասլանյան
Sep 29, 2010 1:28