Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 8, 2012 1:36 - 7 քննարկում

Մարդը հուսահատության վերջին է հասել…

Այդպիսի դեպրեսիվ վիճակ բնակչության 70-80 տոկոսի մոտ է: Փոխանակ մի սթափեցնող, բարի խորհուրդ տաք մարդուն զանազան պիտակներ եք կպցնում:
Հիշում եմ , երբ ինստիտուտն ավարտեցինք ու սպայի կոչում ստանալու համար մեզ երկամսյա հավաքների ուղարկեցին Կիրովականի գունդը, մեր պարապմունքներն անցկացնում էին ինստիտուտի ռազմական ամբիոնի «դասախոսները» : Դրանց ամենացածր կոչումը մայորն էր, բոլորն էլ մեկը մյուսից անգրագետ… Անգրագետ էին նույնիսկ այն առարկաներից, որոնք դասավանդում էին մեզ: չեմ ուզում մանրամասներ պատմել , միայն կասեմ՝ չկա ավելի դաժան բան, քան երբ տգետն է քեզ ղեկավարում ու ուղություն ցույց տալիս: Մենք երկու ելք ունեինք, կամ հանդուրժել այդ վիճակն ու մի կերպ անցկացնել այդ 2 ամիսը, կամ բողոքել այդ անարդարության դեմ… Երկուսն էլ անընդունելի էին մեզ համար ու մենք ընտրեցինք երրորդը:
Ինքնապատրաստական ժամերին նստում ու լրջորեն սովորում էինք առարկաներն ու մի 2 շաբաթից հետո մեր վայ դասախոսները հասկացան, որ իրենք մեզ հետ անելու ոչինչ չունեն, ձանձրալի նստակյած պարապմունքները կամաց կամաց սկսեցին փոխարինվել շարային, այնուհետև սպորտային պարապմունքներով: Վերջում բացի սպորտային խաղերից ուրիշ ոչնչով չէինք զբաղվում… Չգիտեմ դա այդ վիճակից ամենալավ ելքն էր թե չէ, սակայն պիտի խոստովանեմ, որ երկրորդ ամիսը շատ աննկատ անցավ մեզ համար:
Հիմա լևոնի թեթև ձեռքվ մենք գերադասեցինք տգետների իշխանությունը դավաճանի իշխանությունից, իսկ սրանցից ազատվելու ելքը դեռ չենք գտել…
Իհարկե, մենք չէ, որ պիտի լքենք Հայաստանը, ոչ էլ տգետները, պարզապես նրանց պետք է ցույց տալ իրենց տեղը, որ մի անկյունում սսկվեն ու չփորձեն քաղաքականությամբ զբաղվել: Իսկ թե դա ինչպես պետք է անենք՝ առայժմ լավագույն եղանակը չգիտեմ:

Smerch



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arsen
May 8, 2012 1:48