ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, July 24, 2010 3:04 - 5 քննարկում

Դաունյան Վարչապետը օղու «գրադուսը» տոկոսից չի տարբերում…

Մեր հասարակության 70 տոկոսը կողմ է լեզվի մասին օրենսդրության փոփոխություններին. Տիգրան Սարգսյան

14:11 • 24.07.10

«Առաջին հերթին ուզում եմ ասել, որ մեր պետությունը մտնում է մի նոր, բավականին հետաքրքիր փուլ, երբ տարբեր հարցերի շուրջ բուռն հասարակական քննարկումներ են ընթանում: Դա երևի սկսվեց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային թատրոնի խնդրի քննարկումից, հետագայում նաև Կառավարության այն նախաձեռնությունից, որը ենթադրում է, որ Հայաստանում կարող են լինել միջնակարգ դպրոցներ, որտեղ որոշ առարկաներ կարող են դասավանդվել օտար լեզուներով, և այս հարցը նույնպես դարձավ բուռն հանրային քննարկումների առարկա:

Ընդհանուր առմամբ ես ուզում եմ դրական գնահատել այս երևույթը: Կան հարցեր, որոնք անտարբեր չեն թողնում մեր հասարակությանը, և այդ հարցերի շուրջ բուռն բանավեճ է ընթանում»,– հայկական մի քանի հեռուստաընկերությունների լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչի՞ հետևանք էր օտարալեզու դպրոցների շուրջ բարձրացած աղմուկը։

Վարչապետի կարծիքով՝ հարկավոր է մեր քաղաքացիներին, ինչպես նաև մասնավոր ներդրողներին տալ այլընտրանքային մասնավոր միջնակարգ ուսումնական հաստատություններ ունենալու հնարավորություն, որտեղ որոշ առարկաներ պետք է դասավանդվեն օտար լեզուներով, որովհետև բազմազանությունը ընդհանուր առմամբ կրթական համակարգի բարեփոխումներին, կրթական համակարգում որակի բարձրացմանը։

Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ հարցում կա երկու ծայրահեղ մոտեցում. «Մի ծայրահեղ տեսակետն այն է, որ եթե թույլ տանք այսպիսի մասնավոր դպրոցների գոյությունը, մեր դպրոցները կտապալվեն, և կգերիշխեն այսպիսի դպրոցները: Արդյունքում մենք կկորցնենք մայրենի լեզուն և հայեցի մտածողությունը: Կա նաև մյուս ծայրահեղ մոտեցումը: Այն է, որ եթե մենք թույլ չտանք, որ լինեն դպրոցներ, որտեղ որոշ առարկաներ օտար լեզուներով են դասավանդվում, դա նշանակում է, որ մենք Հայաստանը մտցնում ենք որոշակի տուպիկ, իզիոլյացիայի ենք ենթարկում միջազգային զարգացումներից, այն պարագայում, երբ որ այս արագ փոքրացող աշխարհում անհրաժեշտ է, որպեսզի մեր քաղաքացիները տիրապետեն օտար լեզուներին, եթե ուզում ենք լինել մրցունակ»։

Վարչապետի խոսքով, այս հարցում կառավարությունը գնացել է ծայրահեղ ճանապարհով, որի համաձայն սահմանափակ քանակությամբ մասնավոր դպրոցներ Հայաստանում կարող են լինել, որովհետև որոշ առարկաներ կարող են դասավանդվել օտար լեզուներով, և դա մեր ազգային անվտանգության համար որևէ սպառնալիք չի իրականացնելու: «Ավելին` մեր հասարակության գերակշիռ մասը կողմնակից է այս տարբերակին և մոտավորապես 70 տոկոսը կողմնակից է, որ այս օրենսդրական փոփոխությունը տեղի ունենա և այդպիսի մասնավոր ներդրումներ անպայման լինեն»,– ընդգծել է Տիգրան Սարգսյանը։



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arthur Armin
Jul 24, 2010 17:15