ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, May 5, 2011 19:20 - 2 քննարկում

«Հոգատար ազգային պետություններ»: ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՉԽՆԴԱԼ, լուրջ է գրված:

Ցեղասպանությունը վերապրածներին կտրվի 25 հազար դրամ ամենամսյա օգնություն

Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչեւ 1915 թվականը ծնված եւ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին կառավարության այսօր ընդունած որոշմամբ կտրվի 25 հազար դրամ ամենամսյա դրամական օգնություն` այն վճարելով յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակի հետ ընդհանուր գումարով։
Ա. Մ.
2011-05-05 14:49:09 ԱԶԳ
………………………………………………………………………..

ՀԱՄԱՐժԵՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԱՆՀԱՅՏ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ

Թուրքիան հոգատար է իր ազգային փոքրամասնությունների խնդիրներին:

Անատոլիայում( Մուշ, Կարին, Սասուն և այլ հայաշատ վիլայեթներ, բացառությամբ Կարսի և Իգդիրի նահանգները)  եւ Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում ծնված և 1915 թվականի ապրիլի 24-ին 18 տարին լրացած հայ երկսեռ քաղաքացիները, որպես առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով տեղահանվածներ և տուժածներ (ցեղասպանություն վերապրած հայեր) կառավարության  ընդունած որոշմամբ կտրվի միանվագ 10 միլիոն ամերիկյան դոլար կամ համարժեք տարադրամ իր ցանկացած երկրի դրամական փոխարժեքով: Հատկացված գումարը հարկից զուրկ է և ստացողի ցանկությամբ փոխանցում կկատարվի ցանկացած բանկային հաշվի վրա:
Հիշյալ որոշումը ուժի մեջ կմտնի 2015 թվականի ապրիլի 24-ից, Գրինվիչի ժամանակով 00:00-ից:
Տ.Կ.
2011-05-05
…………………………………………………………………………………………..
Ռուսաստանը իր քաղաքացիներին հատկացումներ է կատարում:
Հայրենական պատերազմի (1941-1945թ.թ.) 70-ամյակի կապակցությամբ Պետդուման պատրաստում է մի օրինագիծ, որի համաձայն ԳԱԶՊՐՈՄ-ից հատկացումներ կկատարվեն Կուլիկովյան ճակատամարտի ռուս մասնակիցներին՝ յուրաքանչյուր զինվորի 300 միլիոն ռուբլի չափով:
Ս.Տ.Կ.
……………………………………………………………………………………………
Գերմանական ազգայինները հիշում են:

Անհայտ աղբյուրները նշում են պարտված գերմանական զինվորներին ոգեշնչող միջոցառումների մասին: Ըստ որի, 50 միլիոն եվրո կտրամադրվի երկու համաշխարհային պատերազմների ընթացքում գերության մեջ զոհված գերմանացի յուրաքանչյուր զինվորի: Միջոցառումը իրականացնում են հարավային ամերիկայում պատսպարված նախկին Երրորդ Ռեյխի գեներալների ժառանգները: Գումարը ստացող զինվորը պետք է ներկայանա անձամբ՝ զինվորական գրքույկով:
Տ.Ռ.Ֆ.Ս.

ADMIN



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

misak
May 6, 2011 4:43