ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, September 29, 2010 0:35 - չքննարկված

Ադրբեջանցիներն ավելի շուտ Նախիջեւանը կվերադարձնեն, քան կարտոնեն մեզ վերադառնալ մեր տներ

Սեպտեմբեր 27, 2010 | 15:14

Ադրբեջանից վտարանդի հայ փախստականները իրենց հարազատ բնակավայրեր՝ Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ եւ այլն, վերադառնալու խնդրով Մարդու իրավունքների դատարան դիմել են դեռեւս 2006 թվականին։ Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հիշեցրեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը։

Նրա խոսքով, ադրեջանահայ համայնքը ողջունում է Ստրասբուրգում տեղի ունեցած դատական լսումները, եւ կցանկանար, որ Ստրասբուրգյան դատավարությունը Ադրբեջանի համար դառնար նույնը, ինչ Նյուրնբերգյան դատավարությունը՝ ֆաշիստական Գերմանիայի համար։ «Ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ այս անգամ, ինչպես բոլոր նախորդ դեպքերում, քաղաքական մոտեցումը գերակշռող է դարձել իրավականին, եւ ներկայացված բազմաթիվ հայցերից չգիտես՝ ինչու դատարանն ընտրեց Գյոիլիստանի դեպքը՝ դրանով իսկ փորձելով հավասարության նշան դնել հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ»,- նշեց Այվազյանը՝ ավելացնելով, որ դատավարության ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչները ցինիկաբար հայտարարել են, թե իրենք չեն վերահսկում Գյուլիստանը եւ չեն նկարող որեւէ երաշխիքներ տրամադրել։

«Այստեղից օրիանական հարց է ծագում. միգուցե նրանք արդյունավետ չեն վերահսկում նաեւ Բաքուն, Սումգայիթը կամ Կիրովաբա՞դը։ Այս պարագայում ինչպե՞ս կարող են բացատրել իրենց հանցանքը»,- հռետորական հարց հնչեցրեց Այվազյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ նույն դատավարության ժամանակ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ասքյարովը Ադրբեջանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց, որ հայերն իրավունք ունեն վերադառնալ Ադրբեջան՝ իրենց հարազատ բնակավայրեր։ «Մենք իսկապես իրավունք ունենք վերադառնալ, մեր տներ, բայց արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է ընդունել 1 մլն հայ փախստականներին եւ նրանց ժառանգներին՝ ապահովելով նրանց անվտանգությունը»,- կրկին հարց հնչեցրեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը։

«Մենք՝ ադրբեջանահայերս, չենք կարող թույլ տալ, որ մարդասպան եւ ագրեսոր Ադրբեջանը նսեմացնի մեզ։ Ամեն օր աշխարհի բոլոր ծայրերից ինձ զանգահարող ադրբեջանահայ փախստականները ողջունում են մեր նախաձեռնությունը՝ քայլեր ձեռնարկել մեր հարազատ տներ վերադառնալու ուղղությամբ։ Նրանցից ոչ ոք չի երկմտում՝ համապատասխան երաշխիքներ ունենալու դեպքում վերադառնա՞լ, թե` ոչ։ Եթե Ադրբեջանն արտոնի մեր անվտանգ կեցությունն այդ երկրում, ես առաջինը կվերադառնամ այնտեղ։ Բայց ադրբեջանցիներն ավելի շուտ Նախիջեւանը կվերադարձնեն, քան կարտոնեն մեզ վերադառնալ մեր տներ»,- ամփոփեց Գրիգորի Այվազյանը։



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ