Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, March 9, 2011 3:16 - 7 քննարկում

Թե ինչ եղավ, երբ հայ տիեզերագնացը հայտնվեց « տիեզերքում »

2016 թվական : Հայ տիեզրագնացը պատրաստվում է թռիչքի : Տիեզերանավը տեղադրված է նախագահի նստավայրի և սփյուռքի նախարարության միջանկյալ փողոցում : Ներկա են նախագահը իր աշխատակազմով, սփյուռքի նախարարը, Գեղարքունիքի մարզպետը, հեռուստատեսությունը, լրագրողներ և այլ պաշտոնական անձինք : Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ելույթ է ունենում, երկարաշունչ և պաթետիկ ուղերձով` տիեզերքում գտնվող սփյուռքահայերին ուղղված: Երեվան-Տիեզերք-Երեվան առաջին չվերթը տանելու է իր հետ երկուհարյուր հազար հայերի, որոնք գնում են տուրիստական ուղեգրերով, սակայն քաղաքական ապաստարան խնդրելու նպատակով :Ցանկություն չունեն մնալ Հայաստանում այլ նախընտրում են ապրել տիեզերքում : Գեղարքունիքի մարզպետը և նախարարները մտածում են շուտով առանձնատուն գնել տիեզերքում հարմար աստղի հարեվանությամբ :Իսկ աշխատակազմի ղեկավարը աշխատում է հիշել եղեռնից պրծած իր հեռու բարեկամների անունները որպեսզի ստուգի թե արդյոք տիեզերքի բանկում մնացած փողերից ինքը ժառանգության բաժին ունի : Տիեզերանավը ուղեվորվում է տիեզերք :

Հանկարծ տիեզերավար Արթուր Պողոսյանի մեջ խոսում է Գալիլեյի Հոգին :Նա գնալով Նյուտոնի օրենքներին հակառակ փոխում է նավի արագությունը դարձնելով լույսի արագությունից արագ :Շեղում է ուղղությունը և վայրեջք կատարում Հայկական իրականություն  2011 առաջին եռամսյակ :

Աղմուկը Տիեզերագնացի շուրջ ցնցել է ամբողջ Հայաստանը :Տասնիննամյա երիտասարդը մատերի վրա ֆռռացրել է մի ամբողջ պետության , բացահայտելով թե ինչպես են հայտնվել սեղանին Հայ թուրքական պռոտոկոլները, Լեզվի մասին օրենքը, Հայաստանի տնտեսական քաղաքականությունը և Հայաստանի կառավարող համակարգը : Զարմանալու բան չկա , նախ որ Հայաստանի կառավարությունում բոլորնել տիեզերագնացներ են : Հետո որ Հայկական տիեզերական մեքենան աշխատում է էկոլոգիապես մաքուր վառելիքով :Նեոկաշառակերությամբ : Նեոկաշառակերությունը սա նոր հայտեկ մեխանիզմ է, որտեղ նյութը շրջանառվում է աներևույթ և ֆինանսական միջոցների տեսք չունի : Ահա այդպիսի մեխանիզմիցել օգտվել է Արթուր Պողոսյան :Փոքր չափերով սակայն ապացուցելով որ Հայաստանում կարելի է առանց խնդրի տիեզերագնաց դառնալ :Ցավալին նա է որ  այդ մեխանիզմից օգտվում են նայև այլազգի տիեզերագնացները այդ թվում և Թուրք :և եթե փոքրիկ տղայի համար այն խնդիր չի առաջացնում, ապա մոտ ժամանակներում պետք է սպասել նոր « տիեզերագնացների », որոնք Հայաստանին և հայ ժողովրդին պետք է տանեն դեպի  « անվերջանալի տիեզերք » :

Անշառ ու անվտանգ Արթուր Պողոսյան տիեզերագնացին պետք է շնորհել ազգային հերոսի կոչում, պարգևատրել  ամենագնաց Հարութ Սասունյանի կրծքանշանով : Արթուր Պողոսյանը մաթեմատիկորեն ապացուցեց, որ Հայաստանը գնում է « Նյուտոնի օրենքին հակառակ », և նրան ուղղորդում են « Գալիլեյ »ները :



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

misak
Mar 9, 2011 6:34