ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, September 29, 2009 2:57 - 2 քննարկում

Համագումարից երկու օր հետո մասնակիցներից մեկը Լևոն Տ. Պետրոսյանի ականջին շշնջացել է. «Դու Քյոռ Գելերի Աստվածն ե՞ս» (հավանաբար դիտել է ՛Լույս աշխարհի վերջին հաղորդումը), վերջինս բազմանշանակալից կկոծելով սախատ աչքը համաձայնության նշաններ է արել:

ՍՓՅՈՒՌՔԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՄՈՒՆՆԱԹԸ» ՍԴՀԿ-Ի ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

  • ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ Աճեմյանը անցած շաբաթ օրը տեղի ունեցած ՍԴՀԿ 19-րդ համաժողովից հետո լրագրողներին պարզել է կուսակցության կեցվածքը հայ-թուրքական սահմանի բացման առիթով` կուսակցությունը դեմ է դրան. «Մենք չենք ուզում, որ հայ ժողովրդին թուրքական գործիք դարձնելու քաղաքականությամբ սահմանների բացումն օգտագործվի միայն ի շահ Թուրքիայի… Մենք շատ լավ գիտենք մեր պատմական իրավունքների պահանջները թուրք ժողովրդից, կառավարությունից եւ պիտի մնանք պայքարող այդ գաղափարների», ասել է նա:Իսկ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում քննադատել է նաեւ սփյուռքին, թե` եթե ճիշտ արձագանքեր 2008-ի նախագահական ընտրություններին, մարտի 1-ի իրադարձություններին, քաղբանտարկյալների առկայության փաստին, չհանդուրժեր դրանք, ապա արտաքին քաղաքականության մեջ չէր լինի այս վտանգավոր պահը: Երբ լրագրողները ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ Աճեմյանին հարցրին` համաձա՞յն է Տեր-Պետրոսյանի հետ, որ հայ-թուրքական հարաբերություններում եւ Արցախի հարցում իրավիճակը ածանցյալ է Հայաստանում ժողովրդավարության, օրինականության բացակայությանը եւ կոռուպցիայի առկայությանը, եւ հենց դրանք են արտաքին քաղաքական մտահոգիչ զարգացումների պատճառները, վերջինս թուրքերից հայերի իրավունքերի պահանջը ՍԴՀԿ-ի համար հավիտենական անվանելով, ավելացրեց, որ եթե ՍԴՀԿ-ն համագործակցում է ՀԱԿ-ի հետ, դա չի նշանակում, որ պետք է ենթարկվի նրան:

    Իսկ Տեր-Պետրոսյանը, ի դեպ, ուրիշ ելույթ ունեցողներ եւս այլ կուսակցություններից, ՍԴՀԿ համագումարը դարձրին մի լրացուցիչ ամբիոն` իրենց տեսակետները մի անգամ եւս հասցնելու հանրությանը, որոնք կապ չունեին ՍԴՀԿ-ի համաժողովի հետ: ՀԱԿ առաջնորդը խոսում էր վերջին 10 տարում մեր պետության կորցրած ժամանակի, բնական ուղուց շեղվելու, նախկին` ռեալ քաղաքականությունը գաղափարախոսական քաղաքականությամբ փոխարինելու (կրկին ու կրկին ազգային գաղափարախոսությունը կե՞ղծ կատեգորիա է, հա՞) մասին, որոնք ծառայում են բռնապետներին եւ հարստահարիչներին` իրենց բռնապետությունը եւ ավազակությունները քողարկելու համար: Չկա Հայաստանում որեւէ բարձրագույն պետական պաշտոնյա, որը սեփական բիզնես չունենա, եւ որ` թալանվում է ազգային հարստությունը, չթալանվեր` 2-3 անգամ ավելի մեծ բյուջե կունենայինք: Նա հարցրել է, թե ինչպե՞ս պիտի սփյուռքահայն արժանապատվորեն խոսի ամերիկացու կամ ֆրանսիացու հետ, երբ իր հայրենիքում քաղբանտարկյալներ կան, եւ այդ պատճառով է Հայաստանը զիջումների գին վճարում թուրքերին եւ ադրբեջանցիներին… ազգի գրպանից: Որ հայ-թուրքական հարաբերություններում եւ Ղարաբաղի հարցում իրավիճակը ածանցյալ է երկրում տիրող կոռուպցիային, ժողովրդավարության չգոյությանը: Նա նաեւ մեղադրանք է հնչեցրել` «քանի որ սփյուռքահայ բազմաթիվ կազմակերպություններ աջակցեցին Հայաստանի մարդասպան իշխանություններին` դրա դիմաց ստացան այն, ինչ ունենք այսօր» (նշեց, որ ՍԴՀԿ-ն դրանց մեջ չէ):

    Իհարկե, երիտասարդները չեն հիշում, բայց Տեր-Պետրոսյանի կենսագրությանը հետեւողները կհիշեն, որ նա սփյուռքին Հայաստանի ներքաղաքական խնդիրներով շուլալած մեղադրանքներ ուղղելու հին սովորություն ունի: Այսինքն` սփյուռքի վրա «մուննաթ» գալու սովորությունը` իր ներքաղաքական հակառակորդներին նվաստացնելու մոլուցքից նա չի կարող հրաժարվել ոչ այսօր, ոչ ապագայում, իսկ անցյալինը հիշողություն ունեցողը հիշում է: Հիշում է մանավանդ, որ նա սփյուռքահայերին, որոնց անվանում էր «նարինջ ուտողներ», արգելում էր Հայաստանի իշխանությանը (միայն ի՛ր իշխանությանը) դաս տալ:

    Հիշենք 1995 թվականը, Եղեռնի 80-ամյակին, ԳԱԱ-ում կայացած հանդիսավոր նիստին, երբ նա մի ողջ մեղադրական սկսեց ՀՅԴ-ի թեմայով եւ Ցեղասպանության մեջ ողջ պատասխանատվությունը բարդեց վերջինիս վրա: Սփյուռքահայության ներկայացուցիչները մնացին զարմացած-շփոթված: Իսկ նրա քննադատություններին` առ երկրում առկա զանազան ախտերը, շատ լավ պատասխանել է ՀԱԿ-ի հետ ստեպ-ստեպ համագործակցող «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, որը երեկ ի թիվս այլ մտքերի, այսպիսի արտահայտություն եւս արել է. «Ես լսեցի Լեւոն Տեր-Պետրոսյանին ՍԴՀԿ համագումարում, եւ կարող եմ ասել, որ իրենք ազգային հարցերը փորձում են կապել ժողովրդավարության, կոռուպցիայի եւ մնացած խնդիրների հետ: Կարծում եմ` դա իրավամբ այդպես է: Սակայն ես միշտ փորձում եմ օբյեկտիվ լինել եւ կուզեի պարոն Լ. Տեր-Պետրոսյանին հարց տալ. «Այդ ամենը ե՞րբ է սկսվել, եւ այդ մարդիկ ինչպե՞ս են եկել Հայաստան»:

    Մնացյալի մասին չարժե էլ խոսել` ոչինչ նոր:

  • ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ


2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Aram Harutynian Denmark
Sep 29, 2009 8:08