ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, January 10, 2011 13:24 - 1 քննարկում

Գիտնականների կարծիքով, համաշխարհային բոլոր կրոնները կփլուզվեն…

Պետք է նախապատրաստվել այլմոլորակայինների հետ հանդիպմանը

Ինչպես հաղորդում է utro.ru-ն` բրիտանացի գիտնականները առաջարկում են նախապատրաստվել այլմոլորակայինների հետ hանդիպմանը : Ընդ որում ըստ բրիտանացիների ՄԱԿ-ը պետք է հատուկ գործակալություն ստեղծի, որը կզբաղվի եկվորների հետ կապերի հարցերով, նաեւ մշակի նրանց դեմ պայքարի ծրագիր, եթե նրանք թշնամաբար տրամադրված լինեն: Ասվում  է Բրիտանական գիտությունների թագավորական ակադեմիայի հատուկ հետազոտության մեջ, որտեղ հղում է արվում Դրեյկի ֆորմուլայի վրա, ըստ որի՝ անգամ ամենապահպանողական գնահատականներով, 10-ից 200 արտերկրյա քաղաքակրթություններ կան

իսկ իրականում դրանք ավելի շատ են: Գիտնականների կարծիքով, համաշխարհային բոլոր կրոնները եկվորների հետ հանդիպումից հետո կփլուզվեն, իսկ նոր գիտելիքներն ուղղակի կկործանեն ժամանակակից դոգմաները՝ ներառյալ այն, որ մարդուն ստեղծել է Աստված:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Թամար Գրիգորյան1968 ՆՅ.
Jan 10, 2011 21:17