ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, August 11, 2011 15:11 - 1 քննարկում

Էլիտար հայկական կաթողիկոսարանը չի զբաղվում հին ու անեկամտաբեր շինություններով, այլ կառուցում է նորը, էլիտար և եկամտաբերը:

«Ես գործ չունեմ լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ». Կաթողիկոսի սենսացիոն հայտարարությունը Սանահինի խայտառակ վիճակի վերաբերյալ

14:49, 19 հուլիսի, 2011

Նախօրեին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հրապարակեց 1996 թվականից UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված X դարի Սանահինի վանական համալիրի ներկայիս վիճակի մասին տեղեկատվությունը, լուսանկարներն և տեսանյութերը, որոնք բողոքի մեծ ալիք բարձրացրին Facebook սոցիալական ցանցում:

Ինչպես հաղորդվել էր երեկ, 15 ամիս առաջ ՀՀ վարչապետի խոստումը հուսադրել էր, թե ուր որ է` Սանահինը կփրկվի, սակայն սպասումները չարդարացան: Սրբատեղին այսօր կործանման եզրին է, նրա վանքերի ու մատուռների տանիքներին աճած թփերն ու ծառերը անտառ են հիշեցնում, ողջ տանիքը ծորում է:

Բարձրացված խնդիրը Հայկական հուշարձաններն ուսումնասիրող կազմակերպության նախագահ, պատմաբան Սամվել Կարապետյանը հասցրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ստացել սենսացիոն պատասխան: Ինչպես հայտնել է Կարապետյանն ArmInfo գործակալությանը տված հարցազրույցում, նա առաջարկել է Գարեգին Բ-ին նոր եկեղեցիների կառուցման համար նախատեսված միջոցների թեկուզ մի մասն ուղղորդել Սանահինի խնդրի լուծմանը: Ի պատասխան`Կաթողիկոսը հայտարարել է, որ որևէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ:

«Պաշտամունքային կառույցները տրամաբանորեն ամենից առաջ պետք է մտահոգեին Եկեղեցուն: Էլ չեմ խոսում պետական կառույցների մասին, որոնք պետք է շահագրգռված լինեն, որ եկեղեցիների տանիքին ծառեր չաճեն»,- ասել է Կարապետյանն իր հարցազրույցում:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հիրավի ցավ է ապրում, ընդ որում, ավելի շատ ոչ թե Սանահինի վանական համալիրի ողբալի վիճակի պատճառով, այլ այն բանի գիտակցումից, թե ո՞ւմ վրա էր դեռ նախօրեին հույս դրել սրբատեղին փրկելու հարցում:

Հիրավի, Կաթողիկոսն ի՞նչ գործ ունի սարերում հազարամյա պատմություն ունեցող, UNESCO-ի կողմից Համաշխարհային մշակութային ժառանգություն ճանաչված եկեղեցիների հետ: Նա գործ ունի միայն Երևանի կենտրոնում կառուցվող իր ապագա նստավայրի հետ: Եվ թող եկեղեցու սպասավորներն այլևս չզարմանան հասարակության մեջ իրենց առաջնորդի վարկանիշի խայտառակ ցածր լինելու հանգամանքից, ինչպես նաև թող այլևս երբեք չբողոքեն աղանդներից, քանզի հենց իրե՛նք են պարարտ հող ստեղծել դրանց ծաղկման համար: Սանահինի փրկության մասին հարցի պատասխանը դրա վառ ապացույցն է:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

markarish
Aug 11, 2011 15:32