ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, March 24, 2011 2:42 - չքննարկված

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԵՐԸ ՄԱՆՐԻՑ ԶԻՆՎՈՒՄ ԵՆ

Հանրապետության տարբեր բնագավառներում մատուցած նշանակալի ծառայությունների համար Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանը պարգեւատրվել է զենքով:

2008 թ. դեկտեմբերին, թերթի հարցմանն ի պատասխան, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը տրամադրել է 2007 թ. ապրիլից մինչեւ 2008 թ. դեկտեմբերի 12-ը վարչապետից իբրեւ պարգեւ զենք ստացած անձանց ցուցակը, որոնց թվում է նաեւ Սամվել Կճոյանը:
Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից փորձեցինք պարզել, թե ինչ տեսակի զենք է նվեր ստացել Սրբազանը եւ ինչ նպատակներով է այն օգտագործում: Մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը սկզբում ժխտեց զենք նվեր ստանալու փաստը. «Ոչ մի զենք էլ նվեր չի ստացել»:
Երբ նրան ասացինք, որ մեր ձեռքի տակ համապատասխան փաստաթուղթ կա, Էլզա Մանուկյանը խնդրեց այն տրամադրել իրենց, ինչից հետո գրավոր պատասխանեց, որ «Սրբազանը պարգեւատրվել է ատրճանակով, որը պահվում է չհրկիզվող պահարանում»:
Մեր հարցին, թե ինչ ատրճանակ է նվեր ստացել թեմի առաջնորդը, Էլզա Մանուկլյանը հրաժարվեց պատասխանել:
Հիշեցնենք, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը վերջերս մամուլի ուշադրության կենտրոնում է` թանկարժեք Bentley մակնիշի ավտոմեքենա նվեր ստանալու փաստը հայտնի դառնալուց հետո:
«Այսօր խելքը զիջում է իր դիրքերը զենքին, եւ Հայաստանը նույնպես կարիք ունի «վերազինման»,- անցյալ տարվա ապրիլին ԳԱԱ-ում ասել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Չար լեզուներն ասում են,որ գաղտնի հրանգված է բոլոր հոգեվորականներին զինվել:
Երեվի մոտ ապագայում ,ամեն մի հոգեվորական կունենա տաս-տասնհինգ զինված թիկնապահներ,իսկ Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը  կաթողիկոսարանին կից պաշտպանության համար ծովային հետեվակ մի 20-25 հազարանոց մահապարտներով:
Ռազմական մասնագետների կարծիքով այս ամենը կնպաստի
ՀՀ պաշտպանունակության հզորացմանը:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ