Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, February 4, 2011 1:55 - չքննարկված

Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը իրերն իրենց անունով չկոչեց և լեվոնյան լրատվական միջոցների արարքն անվանեց «մարմնավաճառություն», երբ բոլոր ներկաները հասկացան, որ դա «բոզություն» է:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս, որի ընթացքում խոսեց Հայաստան – Ռուսաստան հանդիպման մասին վերջերս շրջանառվող ասեկոսեների վերաբերյալ։
Ասուլիսը հրավիրել եմ մի պարզ պատճառով։ Մեծ աղմուկ է բարձրացրել իրենց «արևին» հայրենասեր լրագրողների հրատարակությունը այն մասին, որ Հայաստան – Ռուսաստան խաղը մենք վաճառել ենք։ Փորձել են մեր երկիրը, մեր ֆեդերացիան հնարավորինս խայտառակել ու վարկաբեկել։

Այս ամենը արվում է մի պարզ պատճառով. բոլորս գիտենք, որ մեր հավաքականը լավ հանդես եկավ անցած, և մեր հավաքականում հավաքված են հաղթող տղաներ։ Երբևիցե նման հավաքական անկախության 20 տարիների ընթացքում չի եղել։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ու մեր երկրի ղեկավարությունը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ, ստեղծել ենք մի թիմ, որով կարող ենք պարծենալ։ Առաջին անգամ հնարավորություն ունենք մասնակցել Եվրո-2012-ին։  Դրա համար ֆուտբոլի ֆեդերացիան ամեն ինչ անում է։ Մենք միայն զբաղված ենք հավաքականը ուժեղացնելով, ոչ թե խաղեր ծախելով։

Ամեն ինչ կարծես թե լավ էր ընթանում։ Դժբախտաբար տպվում են հոդվածներ, որոնք վարկաբեկում են մեր երկիրն ու ֆուտբոլը։ Առանց մտածելու, որ Ռուբեն Հայրապետյանը ներկայացնում է ոչ միայն ՀՖՖ-ն ու Հայաստանը, այլ նաև միջազգային կառույցներ՝ ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն։ Այդ գրողները չեն հասկանում, որ երբ գրում են նման հոդվածներ այն մասին, որ Հայրպաետյանը զենքի ու թմրադեղերի վաճառքով է զբաղվում, նրանք վարկաբեկում Հայաստանի անունը միջազգային բանակցությունների ժամանակ։ Այնքան պետք է խելամիտ լինել, որ երկրի իմիջին չխփել։ Դուք կարող եք ինձ չսիրել, բայց… Ո՞վ լուրջ կընդունի նարկոտրաֆիկով զբաղվող մարդուն։

Հասկացե՛ք, որ հիմա ֆեդերացիայում չկա Տեր-Պետրոսյան ազգանուն մարդ, չկա Սուրեն Աբրահամյան։ Այս ամենը ընդդիմության պատվեր է։

Սուտի գողականները, որ նախկինում բանտի կլյուչնիկ են բռնել տվել, հիմա ինչ-որ բաներ են գրում։ Նույն մարդիկ, որ մեծ-մեծ խոսում են, դեմքս որ տեսնեն ինսուլտ կստանան։ Վախում են իրենց անունը գրել հոդվածի տակ։

Լևոն Տեր-Պետրոսյանական ոհմակի հերթական խարդավանքն է։

Ունենք կայացած բանակ։ Ինչ-որ դուրս պրծուկներ հարձակվում են բանակի վրա։ Չի կարելի վարկաբեկել, կրկնում եմ։ Երիտասարդ տղաներ են։ Ի՞նչ է նշանակում, որ վաճառվող եմ։ Ներողություն եմ խնդրում դահլիճում ներկա կանանցից. հոդվածը գրողի հետ կամուսնանամ։ Ի՞նչքան կարող ենք կուլ տալ այս վիրավորանքները։ Մի օր ուղղակի ականջից կբռնեմ ու հարց կտամ։ Միայն այդ հարցը իրեն շատ վիճակի մեջ կդնի։

Ռուսաստանի ֆեդերացիայում են խառնվել իրար։ Ռուսաստանի հավաքականը թույլ հավաքակա՞ն է, որ մեզանից խաղ գնի։ Ես նորից կրկնում եմ, որ 19 տարի գործող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատմության ընթացքում նման հավաքական չենք ունեցել։ Իմ մեջքին կանգնած է նախագահ Սերժ Սարգսյանը։ Եթե նրա աջակցությունը չլիներ, վաղուց հրաժարական կտայի։

Ես ուզում եմ հիմա Ձեզ ասել, որ երկրի նախագահը իմ առջև խնդիր է դրել հաղթել Ռուսաստանի հավաքականին։

Մենք, ես նման բան կանե՞մ։ Դուք պատկերացնու՞մ եք, ինչ եք արել ինձ ու հավաքականի տղաների հետ։ Դա մարմնավաճառություն է կոչվում։ Դուք հասկանու՞մ եք, թե ինչում եք ինձ մեղադրում։

Այդ հոդվածի արդյունքում տղաները կարող են լարվել, շտապել։ Դուք ֆուտբոլի մեջ չէք ու չէք հասկանում, թե ինչ է նշանակում հոգեբանական ճնշումը։

Ամեն ինչ արեցինք, որպեսզի ոգևորենք մեր տղաներին։ Մի հասարակ օրինակ. Հենրիխ Մխիթարյանը ստիպված կլինի երկար թռիչքի արդյունքում հասնել Կիպրոս՝ գրեթե մեկօրյա չվերթ է լինելու։ Ես խնդրեցի նրան չհրավիրել։ Բայց նա անձամբ ինձ զանգահարել է, խնդրում է, որ խաղա հավաքականում…», – եզրափակեց Հայրապետյանը։




Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ