ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, October 12, 2011 2:17 - 3 քննարկում

Իսպանացի մրցավարին կարգադրել էին կողմնակալ լինել. Աշոտ Գրիգորյան

Սլովակիայի հայկական համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը հայտնում է, որ երկուշաբթի օրը նրա գրասենյակ են այցելել «Սլովակիայի ֆուտբոլի մի շարք պատասխանատու անձիք», որոնք հայտնել են, որ կասկածներ կան, որ Իռլանդիա-Հայաստանի խաղը սպասարկող իսպանացի մրցավար Գոնսալեսը կարգադրություն է ստացել հանդիպումը վարել հօգուտ իռլանդացիների։
«Պատճառը բացատրվում էր նրանով, որ Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտք է Իռլանդիայի հավաքականին, 2010թ-ի աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր ձեռք բերելու ճանապարհին, Ֆրանսիայի հավաքականի հետ խաղի ժամանակ տեղի ունեցած անարդարության համար: Այդ խաղի ժամանակ հայտնի ֆրանսիացի հարձակվող Թերի Անրին ակնհայտորեն ձեռքով էր խփել գոլը, որը դատավորի կողմից գրանցվել էր որպես մաքուր խաղ»,- նշում է Գրիգորյանը: Նա հայտնում է, որ փորձել է իր իմացածի մասին երեկ տեղյակ պահել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, սակայն ապարդյուն, քանի որ «նրանց բջջայիններն անջատված են եղել օրվա ընթացքում»:

Հիշեցնենք, որ երեկ Դուբլինում Իռլանդիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով։ Բազմաթիվ ֆուտբոլային մեկնաբաններ ու ֆուտբոլասերներ խաղի մրցավարությունն անարդար են համարում։



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ru07
Oct 12, 2011 5:07