Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, June 1, 2009 0:43 - 1 քննարկում

ՀԱԿ-Ը ՉԻ ԽՈՍՈՒՄ (Ընտրակաշառքով և խախտումներով դուրս մղելով ՀՅԴ-ին, հայտնվեց ավագանու կազմում: Ո՞վ է բաղոքելու այս պարագային:)

ՀԱԿ-Ը ՉԻ ԽՈՍՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առավոտյան հրապարակեց քվեարկության նախնական արդյունքները: Ըստ այդմ, մրցակցությունից դուրս են մնացել ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ԺԿ-ն ու ՀԱՍԿ-ը, նրանք չեն կարողացել հաղաթահարել օրենքով սահմանված շեմը, ու հետևաբար չեն էլ ընդգրկվի Երևանի ավագանու 65 մանդատից կազմված խորհրդում: Նրանց հավաքած ձայները բոնուսային կարգով և ըստ օրենքի, կգումարվեն առավել շատ ձայներ հավաքած մասնակցի քվեներին, տվյալ պարագայում ՀՀԿ-ի: Հաղթած եռյակում են ՀՀԿ-ն` 46.6 տոկոսով, ԲՀԿ-ն` 22.3 տոկոսով, ՀԱԿ-ը` 17.1 տոկոսով: Ստացվում է, որ Երևանի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանը, ով այժմ գործող քաղաքապետն է, իսկ խորհրդի կազմում պետք է աշխատեն նաև ԲՀԿ և ՀԱԿ ներկայացուցիչներ: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանից փորձեցինք ճշտել, թե ՀԱԿ-ը համամիտ է հրապարակած արդյունքների հետ, եթե ոչ, ապա ինչ քայլեր է ձեռնարկելու, և ի վերջո ինչպես է համագործակցելու կոալիցիոն երկու գործընկերների հետ: Զուրաբյանը ոչինչ չասաց, խորհուրդ տալով սպասել երեկոյան նախատեսված միտինգին: Ամեն ինչ կիմանաք այսօրվա հանրահավաքում: Մինչև այդ` ոչինչ,-ասաց Զուրաբյանը: Նշենք, որ նախօրեին չխոսելու քաղաքականություն էին որդեգրել նաև ՀԱԿ վստահված անձինք, ովքեր ի պատասխան լրագրողների հարցերին, թե ինչ խախտումներ են արձանագրվել, կամ ինչպես եք գնահատում քվեարկության ընթացքը, ասում էին, կխոսենք վաղը: Այսօր խոսելու խոստում տվեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Իսկ ով էլ ՀԱԿ-ից նախօրեին խոսեց, տեղեկություններ ներկայացրեց, որոնք րոպեններ անց հերքվեցին: Հիմնավորված փաստեր, լուրջ գործողություններ չեղան, ինչպես նրանք խոստանում էին նախընտրական շրջանում: Հետընտրական շրջանում էլ դեռ չեն խոսում: Միայն նկատենք, որ վերահաշվարկի պահանջի մասին դիմումներն ընդունվում են քվեարկության հաջորդ օրը` մինչև ժամը 14:00-ը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում վերահաշվարկի աշխատանքներն իրականացվում են քվեարկության օրվանից 2 օր հետո` ժամը 9։00-ից մինչև քվեարկության օրվանից 5 օր հետո` ժամը 14։00-ը։ Ընտրությունների արդյունքներն ամփոփվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր հետո:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

SVETLANA
Jun 1, 2009 4:18