ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, October 22, 2009 21:50 - 2 քննարկում

ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԱՆՎԱՆԵԼ Է «ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ»

Պորտուգալիայում մեծ սկանդալ է առաջացել այն բանից հետո, երբ գրականության Նոբելյան մրցանակակիր Ժոզե Սարամագոն Աստվածաշունչը անվանել է անբարոյականության դասագիրք, տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները: Իր նոր` Կայեն գրքի շնորհանդեսի ժամանակ տրված ընթրիքի ընթացքում ունեցած ելույթում Սարամագոն ասել է. Աստվածաշունչը անբարոյականության դասագիրք է, որը մինչև հիմա վտանգավոր ազդեցություն է թողնում մեր մշակույթի վրա: Առանց նրա մենք այլ կերպ կլինեինք, և ամենայն հավանականությամբ` ավելի լավը կլինեինք: Սարամագոն կոմունիստ գրող է և 1998 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիրը: Պորտուգալացի գրողի Կայենը բանավեճ է Եկեղեցու, քրիստոնեության և հուդայաքրիստոնեական բարայականության հետ: Սարամագոն նաև ասել է, որ դժվար թե իր Կայենը վիրավորի կաթոլիկներին, քանի որ նրանք Աստվածաշունչ չեն կարդում: Այ հրեաները, այո, նրանք կվիրավորվեն, իսկ դա ինձ չի մտահոգում -հավելել է նա



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

grigor
Oct 23, 2009 5:55